«Ինչպես ստեղծագործել» վարպետության առցանց դասը վարեց Մենուա Հովասափյանի մայրիկը՝ Ջեննի Բալյանը, ով մասնագիտությամբ լեզվաբան է, հոգեբան, ստեղծագործում է: Վարպետության առցանց դասին մասնակցում էին սեբաստացի տարատարիք սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ: Սովորողները մեծ ոգևորությամբ լսեցին և մասնակցեցին քննարկմանը, տվեցին ստեղծագործելու վերաբերյալ իրենց հուզող, հետաքրքրող հարցերը, շատերը ներկայացրեցին իրենց արդեն իսկ հորինած պատմությունները, հետաքրքրվեցին ժամանակակից գրողներով. ի՞նչ գրքեր կարդան, իրենց հորինած պատմությունը ինպես դարձնեն ստեղծագործություն: Ինձ համար բացահայտում էր, ևս մեկ անգամ հիացա սեբաստացի սովորողներով, իրենց հետաքրքրությամբ, փնտրելու, սովորելու, ստեղծագործելու ձգտումով, անգամ, առաջին դասարանի սվորողներն էին մասնակցում քննարկմանը , պատմելով, թե իրենք ինչպես են սիրում ստեղծագործել: