Posted in Հեռավար ուսուցում, Հոդված, Մայիսյան հավաք

Հեռավար ուսուցումն ու մենք

66517500_2356718267876513_6525749652862533632_o Գրառում է Էմիլի և Էլանա Շահվերդյանների մայրիկը՝ Հասմիկ Շահվերդյանը

2020 թվականը մի փոքր «ուրիշ» սկսվեց։ Դեռ հունվար ամիսը չէր վերջացել, երբ աղջիկներս ջրծաղիկով վարակվեցին ու սկսվեց նրանց մեկուսացումը։ Երեխաներս շատ ծանր էին տանում դպրոց չգնալը։ Գրեթե ամբողջ փետրվարը անցկացրին տանը։ Դպրոց վերադարձան մեծ սիրով ու կարոտած,  բայց․․․․

-Չէ՛,  ճիշտ չէ,  երեխաներին գարունից ու դպրոցից զրկելը, ճիշտ չէ․․․․

Սկսվեց հեռավար ուսուցումը։ Աշխատանքից բավականին ուշ եմ վերադառնում և սկզբում մեծ դժվարությամբ էինք կատարում հանձնարարությունները։ Բայց քիչ-քիչ հունի մեջ ընկանք։ Տեսադասերը օգնեցին, որ երեխան հասկանա՝ դասերը շարունակվում են, շարունակվում են տանից։ Ուրախացան՝ գոնե հեռվից տեսնելով ընկերներին, բայց․․․ բայց չսիրեցին հեռավար ուսուցումը։ 6-7 տարեկան երեխայի համար հեշտ չէ ականջակալներով նստած մնալ համակարգչի առջև ու կարողանալ լսել,կենտրոնանալ, երբ էկրանին երևում են իր ընկերները ՝ ամեն մեկը մի այլ  միջավայրում։ Նրանց համար դպրոցի շունչը, դասընկերների, ուսուցիչների հետ կենդանի շփումը մի այլ աշխարհ է։ Սեբաստացի ուսուցիչների համար խորթ չէր նման աշխատելաոճը և նրանք շատ հմտորեն ներկայացրին իրենց աշխատանքային պլանները։

Ուսումնական պրոցեսում առանձին հետաքրքրություն էին ներկայացնում ուսուցիչների առաջարկած տարբեր ու բազմաբովանդակ նախագծերը։ Երեխաներն ավելի ոգևորությամբ էին մասնակցում  այն նախագծերին, որոնք ընտանեկան էին՝ միտված ավելի սերտացնելու ընտանիք-երեխա-դպրոց կապը։ Նախագծերի շրջանակներում մենք միասին ծառ տնկեցինք, Զատկի տոնը «գունավորեցինք»՝

Զատկական խոհանոց

Զատկաձևերի գունավորում

Զատկատոնը իմ ընտանիքում

Ներկայացրինք մեր փոքրիկ գրադարանը՝ Ընատանեկան նախագիծ՝  Իմ  գրադարանը

Իրենց ընտանեկան գրադարանն են ներկայացնում Էմիլի, Էլանա Շահվերդյանները և մայրիկը՝ Հասմիկ Շահվերդյանը:

Մարզվում ենք միասին կամ մարզական ընտանիք՝

Ընթերցեցինք Աղայան ամբողջ ընտանիքով ու ուրախացանք՝ Ընատնեկան ընթերցանություն՝

Ընթերցում են Էմիլի , Էլանա Շահվերդյանները և ընատանիքի անդամները՝ մայրիկը՝ Հասմիկ Շահվերդյանը, Լուսիկ տատիկը, Քրիստինե մորաքույր- «Ամենաուժեղը»

Մասնակցեցինք Ռոդարիկան հարց ու պատասխան նախագծին, շարունակեցինք հանդես գալ Ռոդարիի յուրօրինակ հեքիաթներով՝

Դժվարություններ, անխոս,  շատ ունեցանք այս ընթացքում, բայց փորձեցինք դուրս գալ հաղթանակած ու հույսով , որ հեռավար ուսուցման այս աշխատակարգը կգործի, բայց ոչ նման արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Որպես ծնող ինձ համար կարևոր է, որ իմ երեխաները մեծանան ոչ միայն ընտանեկան դաստիարակությամբ, այլև զգան դպրոց-ուսուցիչ- դասընկեր սոցիալական օղակի միջավայրը։ Երեխան պետք է ձևավորի իր անհատականությունը, իր եսը՝ լինելով հասարակության մի մասնիկ, նորը կերտող ամուր հիմնասյուն․․․․․

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s