Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Նպատակը՝ Ներկայացնել սովորողների պատմությունը սկսած անվան ծագումից, անվանակոչելուց, հասնել գերդաստան բառի գիտակցմանը, նախնական պատկերացում տալ:
Խնդիրները՝
- բանավոր խոսքի զարգացում
- սովորում ենք պատմել մեր մասին, մեր անվան մասին, ընտանիքի անդամների
- ընտանիքի անդամների ներգրավվում
- հետաքրքիր պատմությունների, հիշողությունների, լուսանկարների հրապարակում
- սովորում ենք նաև ունենալ սեական ալբոմը լուսանկարների դարանը, հետևել, վերաբերվել, որպես մանկության մի մասնիկի:
Ընթացքը՝ Սովորողները ընտանիքի անդամների հետ, ծնողների, տատիկ, պապիկների, թերթում են իրնց ընտանեկան ալբոմը՝ լուսանկարների դարանը, եթե լուսանկարները ֆոտոխցիկում են կամ համակրգչի մեջ կարող են այդպես ներկայացնել, պատմում են ամեն նկարի , հիշողության մասին: Սկսած սովորողների ծննդից մինչև մեր օրեր, պատմում են կարևոր իրադարձությունների մասին, ցույց տալով նկարները, պատմում են ընտանիքի անդամները, եթե սովորողները նախօրոք լսել են կամ հիշում են որևէ դրվագ կապված այդ նկարի հետ իրենք էլ են մասնակցում, տալիս իրենց հուզող հարցերը, միաժամանակ ովորողները ծանոթանում են և ծանոթացնում իրենց ազգականներին: Եվս մեկ անգամ ծնողները պատմում են իրենց անվանակոչելու մասին: (Նախագծի իրականացնում ենք տեսագրելով՝ ուղարկում եք տեսագրություն):