Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ
Նախագծի նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերած կարողությունների և հմտությունների ցուցադրում:
Վարպետության դասեր՝ վարում են ծնողները
- «Խոսքի վարպետություն» վարպետության դասը վարում է Մերի Մակարյանը Արեգ Գասպարյանի մայրիկը,(06.04.2020 ժամը՝ 16:30 )
- «Ինչպես ստեղծագործել»՝ վարպետության դասը վարում է Ջեննի Բալյանը, Մենուա Հովասափյանի մայրիկը:(05.04.2020 ժամը՝ 13:00)
Ընթերցանություն+մեդիագրագիտություն
Ռոդարիական հարց ու պատասխան ընտանեկան նախագիծ: Տեսակապի ժամանակ շարունակում ենք միմյանց ուղղել ռոդարիակն հարցեր: Քննարկում են «Շփոթ պապը», սովորողները «Շփոթ պապի» նման ներկայացնում են տարբեր հեքիաթներ, կարդում են դերերով:
Հորինի՛ր պատմություն, մուտքագրի՛ր և Paint ծրագրով նկարի՛ր: Հորինուկդ ձայնագրի՛ր և ուղարկի՛ր: Միաժամանակ ներկայացրու վիդեոհաշվետվություն: Աշխատելիս խնդրի՛ր մեծահասակներին տեսագրել և ներկայացրու ինչպես ես ընթերցում և աշխատում Paint ծրագրով:
Ես և շրջակա աշխարհ+ մեդիագրագիտություն
Յուրաքանչյուր սովորող նկարագրում է տվյալ օրվա եղանակը, ցույց է տալիս ՝ ինչպես է օգտվում օրացույցից, նկարագրում է երևույթները, նկարում Paintնկարչական ծրագրով , երևույթների մասին տեղեկությունը և նկարագրությունը ուղարկելով ձայնագրությամբ: Սովորողները ներկայացնում են նաև իրենց տվյալները. անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, մայրիկ, հայրիկի անուն, ազգանուն, հեռախոսահամար, կարողություններ: Կարողությունները՝ փոքրիկ շարադրանքի տեսքով:
Աշխատանք word-ով: Սովորողները հորինում խնդիր, մուտքագրում, նկարում Paint նկարչական ծրագրով, պահպանում, անուն դնում աշխատանքային ֆայլին, կցում Paint նկարչական ծրագրով նկարաված նկարը:
Մարզական կարողությունների ցուցադրություն
- Մարմնամարզական վարժություններ՝ մարզում ենք մարմնի բոլոր մասերը:
- Գլուխկոնծի՝ առաջ, ետ:
- Պտտել օղակ՝ և գրանցել պտույտների թիվը
- Ցատկել պարանով
- թռչել 50 սմ արգելքի վրայով
- Քայլք նստարանի վրայով:
- Սողալով ձգվում են նստարանի վրա:
Հեծանվավարություն
Բակում վարի՛ր հեծանիվ ՝ հաղթահարելով խոչընդոտները:
Մաթեմատիկա+խաղ
Խնդիրհորինուկներ- Սովորողներից յուրաքանչյուրը հորինում է խնդիր իր ընկերոջ համար, միասին քննարկում ենք, լուծում:
Գնորդներ, վաճառողներ: Սովորողները տեսադասին ներկայանում են առարկաներով, իրերով, որոնք պետք է վաճառեն, պայմանական նշանակում են գներ, յուրաքանչյուրը արժե ճրինակ՝ 30 դրամ, կամ 1 կգ արժե 50 դրամ: Գնող սովորողները պետք է գնեն իրեր իրենց մոտ ունեցած գումարով, որի չափը պետք է նախօրոք սահմնաված լինի: Գնումներ կատարելուց հետո գնորդները հաշվում են իրենց կատարած գնումների ընդհանուր թիվը, ինչքան են ծախսել իրենց ունեցած գումարից, վաճառողները հաշվում են, թե ինչքան են ապրանք են վաճառել, վաճառքից որքան է ավելացել իրենց գումարը:
Խաղում ենք «50»: Բաժանվում ենք երկու հոգանոց խմբերի: Առաջին խաղացողը երեքից ոչ մեծ մի բնական թիվ է ասում, երկրորդը ասված թվին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ և այսպես՝ հերթականությամբ՝ յուրաքանչյուր սովորող ստացված գումարին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ: Հաղթում է նա, ով առաջինն է ասում 50:
Կենտ թե զույգ՝ սովորղները սկսում են հաշվել որևէ թվից, օրինակ՝ 10, նախօրոք պայմանավորվելով, որ կենտ թվի դեպքում ծափ ենք տալիս չենք արտասանում, ով կշփոթվի կմնա աղից դուրս:
Մաթեմատիկական խաղեր, խնդիրհորինուկներ առցանց տեսադաս Microsoft Teams հարթակում
Արդյունքների ամփոփում
Ռոդարիական հարց ու պատասխան, ռոդրիական քննարկում՝ առցանց տեսադաս Microsoft Teams հարթակում
Մաթեմատիկական խաղեր, խնդիրհորինուկներ առցանց տեսադաս Microsoft Teams հարթակում
- Ալֆրեդ Հարությունյան
- Մարիամ Դանղյան
- Էմիլի Շահվերդյան
- Էլանա Շահվերդյան
- Լիլի Թորոսյան
- Ինեսա Թորոսյան
- Էդգար Ճաղարյան
- Յուրի Ալանդարով
- Արեգ Գասպարյան
- Հրայր Մալեք Դանղյան
- Էդուարդ Միքայելյան
- Մենուա Հովասափյան
- Էդգար Ճաղարյան
- Լիլի Թորոսյան
- Վիկտորիա Բադալյան
- Լուսե Բաղդասարյան
- Ալիկ Կարապետյան
Մարմնակրթություն՝ մրզական կարողությունների ցուցադրություն
- Արեգ Գասպարյան
- Լուսե Բաղդասարյան
- Հրայր Մալեք Դանղյան
- Էմիլի Շահվերդյան
- Էլանա Շահվերդյան
- Ֆիլիպ Զահրա
- Լիլի Թորոսյան՝ Վարում եմ ինքնագնաց,Մարզվում եմ, Խաղում եմ բակային խաղեր
- Յուրի Ալանդարով
- Էդուարդ Միքայելյան
- Ալֆրեդ Հարությունյան