Առաջադրանքները կատարելու համար այն պատճենի՛ր Word — ի էջի վրա:
Ավարտուն աշխատանքը ուղարկի՛ր քո դասվարի էլհասցեին՝ margaritahovnanyan@mskh.am
1. Լիլին, և Մարիամը Զատկատոնին խաղում էին Ձուգլդորիկ: Լիլին խաղը սկսելուց առաջ ուներ
17 ձու, Մարիամը 4- ով պակաս: Խաղի ավարտին Մարիամը կարողացավ Լիլիից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Մարիամը խաղից հետո:
(Այս խաղը խաղում են ծայրերը կոտրված ձվիկներով: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցներից գլորած ձվերից որևէ մեկին՝ այդպիսով ձու շահել և հաղթել): Ձուգլդորիկ խաղը տե՛ս անցնելով նշված հղումով՝ Ձվախաղեր:
2. Զատկատոնին սովորողները՝ Արտյոմը, Էդուարդը, Արեգը ձուկոտրոցի էին խաղում: Արտյոմը կարողացավ շահել այնքան ձու, որքան Էդուարդը:
Քանի ՞ ձու կար ընկերներից յուրանչյուրի մոտ, եթե գիտենք, որ Արեգը շահեց 19 ձու, Էդուարդը՝ 9- ով պակաս:

3. Զատիկը լաբիրինթոսում է և ուզում է որքան հնարավոր է՝շատ զատկական ձու հավաքել: Բայց կարող է հավաքել այն զատկական ձվիկները, որոնց կարող է մոտենալ ճանապարհով (պատի միջով չի կարող անցնել): Զատիկը ցանկացած ուղղությամբ կարող է շարժվել: Ամենաշատը քանի՞ զատկական ձու կարող է նա հավաքել:

4 . Մայրիկատոնին աղջիկմները որոշեցին մայրիկին նվիրել դաշտային ծաղիկներ: Էմիլին նվիրեց կարմիր ծաղիկներ, էլանան՝ սպիտակ ծաղիկներ: Կարմիր և սպիտակ ծաղիկների ընդհանուր թիվը կազմեց 17: Հաշվի՛ր՝ աղջիկներից յուրաքանչյուրը քանի ծաղիկ նվիրեց մայրիկին, եթե Էմիլի հավաքած դաշտային ծաղիկների թիվը 5-ով ավել էր Էլանայի ծաղիկներից:

5. Զատիկի տարիքը որոշում ենք նրա վրայի պուտիկներով: Տերևի վրա նստած էին երեք զատիկ / Տե՛ս նկարում/:Հաշվի ՛ր, թե յուրաքանչյուր զատիկը քանի տարեկան է: Որոշի՛ր, թե 1-ին և 2-րդ զատիկների տարիքը միասին որքան է ու 1-ին և 3-րդ զատիկների տարիքը որքան է:

6. Մեկ ձու կեղևազրկելու համար Ալիկից պահանջվեց 6 րոպե: Ո՞րքան ժամանակ կպահանջվի:
Ալիկից 3 ձու կեղևազրկելու համար:
7. Զատկատոնին ներկում են ձվերը: Տեսանյութ Զատկատոնի մասին տե՛ս ստորև : Արան ուներ 15 ձու և որոշե լէր ձվերը ներկել 3 գույնով՝դեղին, կարմիր, կանաչ՝ այնպես, որ յուրանչյուր գույնից ունենար հավասար քանակությամբ ձվեր: Յուրաանչյուր գույնից քանի՞ ձու պետք է ներկեր Արան: Ինքդ էլ ներկի՛ր 15 ձու ընտանիքիդ անդամների հետ, ինչպեսԱրան, խնդրի՛րմեծահասկաներին նկարել ևհղում ըուղարկել:
8. Կռահելով օրինաչափությունը՝ շարունակի՛ր համարակալել ձվիկները:

9. Հաշվի՛ր նկարում պատկերված կատուների և ձվիկների թիվը: Կատուների ևձվիկների թիվը նախ մեծացրու 10-ով, ապա փոքրացրո՛ւ այնպիսի թվով, որ 5-ից մեծ լինի 2-ով:

10. Համեղ զատկական մաթեմատիկա՝ Նայի՛ր Զատածեսի մասին պատմող տեսանյութը, հիշի՛ր՝ ինչ համեղ ուտեստներ են պատրաստում Զատկատոնին: Հիշի՛ր Զատկատոնին մայրիկի պատրաստած քո ամենասիրելի ուտեստը ո՞րն է և ինչքա՞ն կամ քանի՞գդալ, պատառ կուտես: Հաշվի՛ր, համեմատի՛ր քույրիկի կամ եղբորդ կերած գդալների, պատառների հետ և հորինի՛ր խնդի՛ր:
Առաջադրանքները կազմեցին Մարգարիտ Հովնանյանը և Գոհար Սմբատյանը: