Posted in Հոդված

Առցանց ուսուցման կազմակերպումը «արտակարգ իրավիճակում»

69851712_1176027145939578_5523372142164443136_n «Մխիթար Սբաստացի» կրթահամալիրում առցանց ուսուցումը՝որպես ուսումնական պարապմունքի կազմակերպման ձև, կիրառվել է և շարունակում է կիրառվել:Մինչ այս դասավանդողները աշխատել են հեռավար ուսուցմամբ մի քանի սվորողների հետ, ովքեր բացակայել են երկրից կամ եղել են որոշակի պատճառներ ուսուցումը հեռավար կազմակերպելու համար: Սովոորղը շարունակել է մասնակցել ուսումնական պարապմունքին, հետ չմնալ ծրագրից՝ տարբերությամբ՝ հեռավար ուսուցմաամբ սովորողի հետ աշխատանքները իրականացվել են վիրտուալ միջավայրում,  հաղորդակցումը դասավանդողի հետ ևս կազմակերպվում էր վիրտուալ միջավայրում՝ տեսադասի, էլեկտրոնային կապի միջոցով:

Հեռավար ՝ առցանց, ուսուցման կազմակերպման առաջին փորձն էլ իրականցրեցինք 1.2 դասարանի սովորողների հետ , «Երբ կորոնավիրուսն ու գարունը հանդիպեցին և հանակրծ հայտնվեցին Հայաստանում» ՝ստեղծված իրավաիճակը ստիպեց դադարեցնել ուսումնական պարապմունքները մարտի 2-ից  6-ը: Եվ մինչ շատերը սկսեցին անցնել «Ուսումնական գարնան»՝ գարնանային արձակուրդի, կրթահամալիրում շարունակվեցին ուսումնական պարապմունքները՝ վիրտուալ միջավայրում՝ առցանց ուսուցմամբ: Կազմվեց առցանց ուսուցման ստուգատեսային շաբաթվա նախագիծը՝ Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծը:

Հեռավար ուսուցումը՝ որպես  ուսումնական պարապմունքի կազմակերպման ձև , Հարավային դպրոցի 1.2 դասարանի   թե՛ սովորողների, և թե՛ ծնողների համար նոր ուսումնական պարապմունքի  կազմակերպան ձև  էր, նոր միջավայր, ուստի մեծ հետաքրքրությամբ, ոգևորությամբ սկսեցինք առցանց ուսուցման կազմակերպման առաջին ստուգատեսային շաբաթը: Առանց խոչընդոտների սկսեցինք աշխատաել առցանաց՝ ըստ առցանց ուսուցման աշխատանքային նախագծի ամեն օր հաջողությամբ ամփոփում  էինք սովորողների առցանց աշխատանքները՝

Հեռավար ուսուցման առաջին ստուգատեսյին շաբաթը անցավ հեշտ, սվորողների, ծնողների ակտիվ մասնակցությամբ:

Եվ  երբ կրկին  մարտի 16- ից անորոշ շրջանով փակվեցին ուսումնական հաստությունները, մեր՝ սեբաստացիներիս համար կանխատեսելի էր «Առանց մահանայի ուսուցման շրջանին»  անցնելը:

Սկսեցինք առցանց աշխատանքը՝ կազմելով նոր առցանց ուսուցման նախագիծ, այս անգամ առցանց նախագիծը կազմելիս աչքի առաջ ունեցանք հետևյալ հիմանկան կետերը՝

  • Նախ նախագիծը պետք է մատչելի լիներ ոչ միայն սեբասատցիների, այլև հանրապետության մյուս սովորողների, ուսուցիչների համար:
  • Քանի որ ֆիզիկական միջավայրում աշխատանքի կազմակերպումը ընդհատվելու էր անորոշ ժամանակով,  առաջադրանքները, նախգծերը պետք է կազմել՝ հաշվի առնելով առաջին հերթին ծնողների զբաղվածությունը, հատկապես, առաջին դասարանի սովորողների համար, որոնց  առցանց ուսուցման մասնակցելը կախված է ծնողների աջակցությունից:
  • Առցանց ուսուցման առաջադրանքները կազմելիս պետք է առաջադրնքներին կցել տեսադասեր, մեկնաբանություներ, որոնք կուղորդեն սովոորղներին, ծնողներին և , իհարկե, որպես ուղղորդում  շարունակում ենք հաղորդակցվե էլեկտրոնային հասցեով:

Այս հիմնական կետերը հաշվի առնելով՝առցանց ուսուցման ստուգատեսային նաագիծը կազմելուց հետո մարտի 16-ից սկսեցին առցանց ուսուցմումը, կազմվեց առցանց աշխատանքների մեդիափաթեթ՝

Հեռավար ուսուցման մեդիաշխատանքների փաթեթ՝

Առցանց ուսուցման առաջին օրվա ամփոփում՝ մեդիաաշխատանքների փաթեթ՝ 16.03.2020

Առցանց ուսուցում՝ օր երկրորդ առցանց մեդիաաշխատանքների փաթեթ՝ 17.03.2020

Առցանց ուսուցման երրորդ օրվա ամփոփում՝ 18.03.2020

Առցանց ուսուցում՝ օր չորրորդ՝ 19.03.2020

Առցանց ուսուցման հինգերորդ օրվա ամփոփում՝ 20.03.2020

Առցանց ուսուցման նախագծային երկրորդ շաբաթվա ուսուցմանը ևս սովորողները և ծնողները մասնակցեցին ակտիվ, մեծ պատասխանատվությամբ, գիտակցմամաբ, որ հեռավար ուսուցումը չպետք է դիտարկել, որպես լրացուցիչ կրթություն, այլ պարտադիր ուսումնական պարապմունք: Առցանց ուսուցման կազմակերպումը ավելի արդյունավետ իրկանացվեց, առաջին դասարանի սովորողների  դեպքում, առաջին հերթին ծնողների հետևողական աշխատանքի շնորհիվ, հատկանաշական է ծնողների պատրաստակամությունը: Ծնողներից շատերը պատրաստ են համագործակցել, առաջարկում են աշխատել, մեզ հետ միասն կազմել առաջադրանքներ և կիսվում են իրենց դիտարկումներով, կարծիքներով: Առցանց ուսուցման երկրորդ շաբաթվա ընթացքում առաջացած խոչընդոտները հիմնականում կապված էի ծնողների զբաղվածության հետ, ծնողները անձանամբ այդ մասին նշում են նաև իրենց դիտարկումներում՝

Առցանց ուսուցումը ծնողների դիտարկմամբ:

Առցանց ուսուցման կազմակերպման արդյունքները՝

  •  Արդյունքում ՝առցանց ուսուցմումը առաջին դասարանի սովորողների հմար կարևորվեց առաջին հերթին մեդիահմտությունների ամրապնդմամաբ, զարգացմամաբ: Սովորողները սկսեցին ավելի հաճախակի հաղորդակցվել իրենց էլեկտրոնային հասցեներով: Շաբաթվա ընթացքում առցանց առաջադրանքներից մեկն էլ միտված էր էլեկտրոնային հասցեի կիրառմանը՝ երբ սովոորղները իրենց հորինած խնդիրները պետք է ուղարկեին միմյանց՝ Խնդիրհորինուկներ:  Սովորողները ավելի շատ սկսեցին աշխատել Word, Paint  համակարգչային ծրագրերով:
  • Շարունակեցինք ըստ Ուսումնական օրացույցի՝ առցանց իրականացնել  և շարունակել նախագծերը՝ «Ռոդարի + Աղայան»ուսումնական նախագիծը, «Ձոն» տեխնոլոգիական նախագիծը, «Կանաչ անկյուն» նախագիծը:
  • Սովորղների մոտ ձևավորվեց պատասխանատվության զգացում առաջադրանքները հասցնել կատարել, ընդ որում, ծնողներից շատերը իրենց դիտարկաման մեջ ևս նշում էին, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ են սովորողները մասնակցում առցանց ուսուցմանը:

Առցանց ուսուցմանը հաջորդեց առցանց «Ուսումնական գարուն» նախագիծը: Սովորողները շարունակում են առցանց աշխատանքը՝ նոր ոգևորությամբ հետագայում շարունակելու առցանց ուսուցումը՝  արդեն տարբեր մեդիահարթակներում:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s