Առցանց ուսուցման մասին իրենց տեսակետներով են կիսվում 1.2դասարանի սովորողների ծնողները՝ առանձնացնելով մի շարք կետեր, հարցեր, որոնք օգտար կլինեն կիրառել հեռավար ուսուցումը շարունակելիս, հատկանշական է ծնողների մեծ մասի աջակցությունը և պատրաստակամությունը՝ առցանց ուսուցման կազմակերպան հարցում:
Հրայր Մալեք Դանղյանի մայրիկի՝ Նանոր Դանղյանի գրառումը առցանց ուսուցման կազմակերպան մասին
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունն հայտնել ուսուցչական անձնակազմին՝ ցուցաբերած աշխատանքի, նվիրվածության և հոգատարության համար։ Հեռավար ուսուցումը համարում եմ արդյունավետ։ Առաջադրանքները աղջիկս հիմնականում կատարում է սիրով և մեծ հետաքրքրությամբ։
Էմիլի և Էլանա Շահվերդյանների մայրիկի՝ Հասմիկ Շահվերդյանի գրառումը՝
Իմ կարծիքով հեռավար ուսուցումը լավագույն լուծումն է տվյալ իրավիճակում։ Երեխաները հաճույքով են կատարում հանձնարարությունները, ուսուցիչները հետևողական են ամեն հարցում։ Շնորհակալություն կրթահամալիրի ողջ անձնակազմին։
Ինեսա Թորոսյանի մայրիկի՝ Մարիամ Թորոսյանի գրառումը՝
Մենք էլ ենք շա՛տ շնորհակալ, ձեր ջանքերը գնահատում ենք շատ ։Իհարկե մի փոքր դժվար է, հատկապես տեսանյութ նկարելը զուտ ժամանակի առումով, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ երեխաները աշխատում են և ծրագրից հետ չեն մնում ու անցածը չեն մոռանում։
Ֆիլիպ Զահրայի մայրիկի Վարդինե Էմիրխանյանի գրառոումը՝Հարգելի ուսուցիչներ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր մրցակցության և ուսումնական նյութեր պատրաստելու գործում ձեր ջանքերի համար, բայց խնդրում եմ եթե մենք միայն հիմնական առարկաներն սովորենք , և մարմնվարժությունների վերաբերյալ մեզնից տեսանյութներ չպահանջեք , քանի որ մենք մնում ենք տանը, և երեխաները խնդրում են, որ մենք գնանք այգիներ…….
Լուսե Բաղդասարյանի մայրիկի՝ Անի Կնյազյանի Գրառումը
Հեռավար ուսուցումը՝ հատկապես տարրական դասարանի աշակերտների համար, ունի մի շարք թերություններ, դժվարություններ, որոնց հետ ամեն օր առնչվում ենք: Հեռավար ուսուցման դեպքում ուսուցման կազմակերպման և իրականացման զգալի պատասխանատվությունը ընկնում է մեր՝ ծնողներիս վրա, և մեր զբաղվածության կամ այլ հանգամանքների դեպքում տուժում է երեխան, կրթության որակը:
Դժվար է տանը կրթական միջավայրի ստեղծումը, երեխայի կենտրոնացումը, երեխաները չեն շփվում իրենց ուսուցչի և համադասարանցիների հետ, չեն լսում այլ կարծիքներ: Այդ պատճառով խնդրում եմ Դուք էլ, և մյուս ուսուցիչներն էլ, հնարավորության դեպքում ուղարկեք տեսանյութեր՝ դասը բացատրեք կամ հանձնարարեք տեսանյութի օգնությամբ, անձամբ դիմեք սովորողներին, եթե հնարավոր է, թեկուզ կարճ ժամանակով անցկացրեք օնլայն դասեր: Դրանք կխթանեն ուսուցումը, կօգնեն ավելի լավ յուրացնել դասերը: