Posted in Հեռավար ուսուցում, Աշխատաժամանակ

Հեռավար ուսուցման ստուգատեսային շաբաթ՝ 16.03-20.03.2020

«Աղայան + Ռոդարի»

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ջ. Ռոդարի՝ «Թարս հարցեր»Ղ. Աղայան « Ա՛յ, քեզ շաբաթ»,  «Ամիսներ և չորս եղանակ»

Երկուշաբթի՝ 16.03.2020

Մայրենի- տեխնոլոգիա— Կարդա՛ Ջ. Ռոդարի «Թարս հարցեր» ներկայացրո՛ւ հեքիաթախաղը, նկարի՛ր թարս հարցեր տվող տղային paint նկարչական ծրագրով՝ մուտքագրի՛ր հեքիաթախաղի նոր վերնագիրը, ավարտը: Պատրաստի՛ր հեքիաթախաղի ռադիոնյութ՝ նոր վերնագիր, վերջաբան հորինելով, տղային անուն տալով:

Լեզվագործունեություն՝ բառուսուցում՝ Մեղու

Մաթեմատիկա- Խնդիր հորինուկներ՝ հորինի՛ր խնդիրներ՝ ծաղկի, մեղվի, գարնան մասին՝ գրի՛ր, մուտքագրի՛ր Word ծրագրով և նկարի՛ր Paint նկարչական ծրագրով:

Ամենօրյա մարմնամարզություն՝ մարզվում ենք և հետևում հիգիենայի, առողջ ապրելակերպին՝ շարունակում ենք պատրաստել նոր տեսանյութեր վիրուսներից պաշտպանվելու մասին, ինչպես նաև խորհուրդներ, հորդորներ մարդկանց:

Երեքշաբթի՝ 17.03.2020

Մայրենի՝Սովորի՛ր «Ամիսներ և չորս եղանակ» բանաստեղծության երկրորդ մասը՝

«Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում»։

Ես և շրջակա-մայրենի— Տեսանյութ պատրասի՛ր «Իմ բակը կամ այգին» տվյալ եղանակին՝ ներկայացրո՛ւ՝ տարվա ո՞ր եղանակն է այգում, ինչպիսի՞ն է տարվա այդ եղանակին, ինչպես ես խնամում քո այգին, ներկայացրո՛ւ բանաստեղծության այն հատվածը, որի նկարագրությունը հապատասխանում է քո այգում տիրող եղանակին:

Լեզվագործունեություն՝ Աշխատում ենք Ընթերցարանով՝ էջ 5,       Ատամը փոխած

Մաթեմատիկա-մարմնակրթություն՝  Հաշվի՛ր զբոսանքին քո և ընտանիքի մյուս անդամների քայլքերի թվի տարբերությունը և գումարը:

Ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ մարզվի՛ր և հաշվիր, հորինի՛ր խնդիր՝ ձեզանից ով ավելի կամ պակաս կատարեց տվյալ վարժությունը:

Վերհիշի՛ր, ինքդ կազմիր գումարում-հանում 20-ի սահմանում:

Ընտրովի մաթեմատիկա՝-մաթեմատիկական խաղեր մաթեմատիկա լուցկու հատիկներով

 

Չորեքշաբթի՝  18.03.2020

Մայրենի- Հորինի՛ր «Թարս հարցեր», մուտքագրի՛ր։ Հորինած թարս հարցերը տո՛ւր ընկերներին, ընտանիքի անդամներին, պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ մեծահասակների օգնությամբ ( ուղարկի՛ր նաև մուտքագրած թարս հարցերը):

Լեզվագործունեություն—  Ընթերցարան՝ էջ 6   ,        բառուսուցում՝  Ծառ, ծաղիկ,

Մաթեմատիկա՝ — Վերհիշի՛ր, ինքդ կազմիր գումարում-հանում 20-ի սահմանում: Հորինի՛ր խնդիրներ՝ մուտքագրի՛ր, մի քանիսը նկարի՛ր: 

Հինգշաբթի՝ 19.03.2020

Կարդա՛, սովորի՛ր բանաստեղծությունը, շաբաթվա օրերը նկարի՛ր Paint նկարչական ծրագրով՝ ստեղծի՛ր օրացույց՝ Շաբաթվա օրերը՝ (ուղարկի՛ր  ռադիոնյութ՝ խնդրի՛ր մեծահասակներին ձայնագրել և ուղարկի՛ր իմ էլհասցեին)

Այ, քեզ շաբաթ

«Արթնացա երկուշաբթի,

Հորանջեցի երեքշաբթի,

Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,

Հինգշաբթի կրկին քնեցի:

Քնեցի ուրբաթ, շաբաթ

Ու գործի չգնացի`

Կորչի գործը- ասացի:

Լավ էր՝ արդեն կիրակի,

Ամբողջ օրը քնեցի»:

 

Տեխնոլոգիա՝ «Ձոն» ուսումնական նախագիծ՝  պատրաստի՛ր մայրիկների դիմանկարները ձեռքի տակ եղած պարագաներից՝ գունավոր թուղթ, տարա, քար, նկույզ, թելեր:

Ընտրովի մաթեմատիկա՝ մաթեմատիկական խաղեր մաթեմատիկա լուցկու հատիկներով

Ուրբաթ՝ 20.03.2020

Մայրենի- Հորինի՛ր փոքրիկ պատմություն և մուտքագրի՛ր քո նախընտրած թեմայով՝ ընտրի՛ր վերնագիր, հերոսներ, վերջում նկարի՛ր Paint  նկարչական ծրագրով:(հորինած պատմությունդ ներկայացրու ռաիոնյութի միջոցով):

Լեզվագործունեություն՝ Աշխատում ենք Ընթերցարանով էջ 7, բառուսուցում՝ Ժամ, ժամացույց

Մաթեմատիկա՝ Խնդիրհորինուկներ՝ հորինի՛ր, խնդիրներ, լուծի՛ր, հորինած խնդիրներդ ուղարկի՛ր ընկերների՛դ ( սովորողները նշում են՝ ում հորինած խնդիրներն են լուծել): Կազմի՛ր գումարում- հանում, համեմատում 20-ի սահմանում:

Իմ էլեկտրոնային հասցեն՝ margaritahovnanyan@mskh.am

 

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ, ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում ուսուցչի օգնական եմ:Սիրում եմ ստեղծագործել, զբաղվել սպորտով` հատկապես հեծնվասպորտով, պարել, ժամանակն անցկացնել երեխաների հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s