- Սոնան ունի երեք սայլակ` տարբեր գույների:
Կարմիր, դեղին և կապույտ:
Սոնան ունի նաև երեք խաղալիք`
Գնդակ, շնիկ և իշուկ:
Կարմիր սայլակով նա չի տանում շնիկին և իշուկին:
Դեղին սայլակով` ոչ գնդակը, ոչ էշին:
Ի՞նչ է տանում Սոնան յուրաքանչյուր սայլակով: - Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
- Արամը 3-ներով (3, 6, 9…) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 4-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:
- 13 հոգի պահմտոցի էին խաղում, նրանցից մեկը փակողն է : Նա կարողացավ գտնել 9 հոգու: Դեռ քանի՞ հոգու նա պետք է գտներ: