Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 2-ից, ապրիլի 10-ը
Նպատակը՝ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:
Խնդիրները՝
- Լսելու, լսածը վերապատմելու կարողությունների ձևավորում, ստեղծագործության ընթացքի, ավարտի սեփական տարբերակի հորինում,
- սեփական կարծիք արտահայտելու կարողությունների ձևավորում,
- ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:
Նկարագրությունը՝ Սովորողների հետ կարդում ենք քննարկում Ռոդարի, Աղայան,պատրաստում ռոդարիական կերպարներ, paint ծրագրով նկարում, հորինում, պատասխանում Ռոդարիկան հարցերին, ինչպես նաև կիրառում Ռոդարիկան հնարքներ՝
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների խառնաշփոթ
- Շուռ տված հեքիաթներ
- Իսկ հետո ի՞նչ եղավ
- Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
- Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
- Թարս հարցեր
Հեքիաթներ՝ Պաղպաղակե դղյակը , Թարս հարցեր , Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…
Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝ Ցրված Ջովանին , Չիպոլինոյի արկածները: