Փետրվարի 24-ին տոնեցինք Բարեկենդանի տոնը, որը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Մենք նույնպես Բարեկենդանը տոնեցինք՝ խաղալով ազգային խաղեր, երգելով ու պարելով: 1.2 դասարանի սովորողները պատմում են Բարեկենդանի մասին, ինչպեսեն նշել, ազգային ինչ խաղեր են խաղացել ու երգել, ինչ ուտեստներ են պատրաստել: