Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2, 3.2 ջոկատների ճամբարականներ
Ժամկետը՝ Հունվարի 24-ին, ժամը՝ 10:30-14:30
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Նպատակը՝ Մասնակցելու մարզական ստուգատեսին, խաղալու ձմեռային մարզական խաղեր(դահուկ, սահնակ), վայելելու ձմեռային բնությունը Ջրվեժում, իրականացնելու ձմեռային ֆոտոպլեներ, ձնաքայլք անտառապուրակում:
Երթուղի՝
Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)
Պատասխանատուներ՝ Մարգարիտա Հովնանյան, Անահիտ Մելքոնյան,
Օգնականներ`Նաիրուհի Համբարձումյան, Մարիամ Միրզոյան:
Խնդիրներ՝
- թիմային աշխատելու , ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում,
- ճամփորդական կանոնների կիրառում՝ ինչպես խաղալ ձմեռային խաղաեր առանց վնասելու և վնասվելու, ճամփորդական պայուսակ՝ ի՞նչ իրեր են անհրաժեշտ ձմռանը ճամփորդելու համար
- մարզական խաղեր՝ սովորում ենք ձմեռային խաղեր խաղալ
- ձնաքայլք, քայլքի ժամանակ տեղանքի ուսումնասիրում, տարբեր եղանակների բնության համեմատում, եղանակի նկարագրություն
Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
- սպորտային համազգեստ, տաք հագուստ, ձմեռային գլխարկ, ձեռնոց
- ուսապարկ, ջուր, սնունդ,
- սահնակ, դահուկ
- հեռադիտակ, խոշորացույց
Նախապատրաստական աշխատանքների փուլ՝
- Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
- Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
- Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:
Ճամփորդության ընթացքը՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 3.2ջոկատի ճամբարականների՝ ավագ սեբաստացիների հետ Ջրվեժի անտառապարկում 1.2 ջոկատի ճամբարականներն կսովորեն խաղալ ձմեռային մարզական խաղեր, միասին կանցկացնենք մարզական ստուգատես, մրցույթ, կքայլենք, միմյանց կօգնենք կողմնորոշվել տեղանքում, իրականացնել ֆոտոպլեններ: Վերադարձին ճամբարականները կտաքանան տաք շոկոլադ ուտելեվ և վայելելով քաղցրաբլիթներ:
Ամփոփում
- պատրաստել տեսնյութեր ճամփորդության մասին, տեսաֆիլմ, ռադիոնյութ, հրապարկել կայքում, դասարանական բլոգում
Նախապատրաստական աշխատանքներ՝
Արդյունքների ամփոփում՝