Posted in Հոդված

Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս

71924258_1196526227223003_37555833986351104_n  «Միթար Սեբաստացի» կրթահամալիրը առանձնանում է Հեղինակային մանկավարժական կրթական ծրագրով` յուրաքանչյուր դասավանդող, մանկավարժական աշխատող հեղինակն է և կրողն է այն կրթության, ուսուցման մեթոդի, ուսումնական նախագծի, որով  դասավանդում է, ստեղծում է: Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս, ոչ միայն արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև համապատասխանեցնել տվյալ դասարանին, սովորողների առանձնահատկություններին, կարողություններին: Յուրաքնչյուր առարկայան ծրագիր դասավանդվում է՝ նախօրոք ունենալով մշակված նախագիծ՝ որտեղ հստակ նշվում է և ակնհայտ երևում նախագծի նպատակը, խնդիրները, արդյունքը, ինչը հնարավորություն է տալիս ավելի պարզ պատկերացնելու տվյալ նախագծի իրականացման արդյունավետությունը, տվյալ դասարանում, տվյալ սովորողների հետ: Այսպես նաև տարբեր դասավանդողներ տարբեր դասարաններում կարողանում են դասավանդել նույն առարկան, իրականացնել նույն նախագիծը՝ մշակելով տարբեր մոտեցումներ, մեթոդներ,  որոնք ավելի համապատասխան են, ըստ մանկավարժական աշխատողի, հեշտ ընկալելի սովորողի համար: Եվ կրթահամալիրում յուրաքանչյուր նախագիծ, ծրագիր,  գործունեություն ուղղված է սովորողների

  • զարացմանը,
  • ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանը,
  • ինքնաարտահայտմանը, տվյալը նյութը
  • հեշտ ըմբռնելուն ,
  • նոր կարողությունների և հմտությունների բացահայտմանը
  • ինքնուրույնության զարգացմանը
  • ստեղծագործական երևակայության զարգացմանը:

Այս արդյունքին հասնելու համար պետք է, ոչ միայն տեսական գիտելիք տալ սովորողին, այլև սովորեցնել տեսականը գործնականում իրականացնել, ինչպես որ իրականացվում է կրթահամալիրում: Այս առումով հեղինկային կրթական ծրագիրն առանձնանում է նաև ազգային մշակույթի պահպանմամբ և փոխանցմամբ՝ ուսումական գործընթացի մի մասը դարձնելով ծեսերը, ծեսերի իրականացումը համապատասխան ժամանակահատվածում՝

Կրթահամալիրում իրականացվող յուրաքանչյուր ծես ուղղված է ազգային մշակույթի յուրացմանը, պահպանմանը, փոխանցմանը: Նմանատիպ ծեսերից է Խաղողի գինու արաման ծեսը, որը իրականացրեցինք առաջին դասարանի սովորողների հետ՝ այն դարձնելով «Ես և շրջակա  աշխարհ» ուսումնական առարկայի մի մասը: Առաջին դասարանի առարկայական ծրագրերից է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիրի   «Ես և շրջակա աշխարհը» որի նպատակն է սովորողների մեջ ձևավորել՝

  • շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու,
  • շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
  • նպաստել  սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  •  ձևավորել առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ
  • ձևավորել շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:

Այն հիմնական նախագծերը, որոնք իրականացվում են «Ես և շրջա» առարկայական ծրագրի  դասավանդման շրջանակներում, առաջին դասարանի սովորողների հետ, ըստ համապատասխան ուսումնակա օրացույցի,  իրականացնրել ենք «Տիեզերք»ուսումնական նախագիծը, «Ես» ուսումնական նախագիծը, որի նպատակն է սովորողների մոտ ձևավորել սեփական ես-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ: Ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները:   Խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը: Սովորեցինք խնամել բնությունը, կարևորել շրջակա միջավայրի մաքրությունը, որոշակի վերաբերմունք ձևավորել կենդանիների, բույսերի նկատմամբ: Կենդանիներին խնամել, կերակրել , հաղթահարել վախերը կենդանիների նկատմամբ սովորում ենք՝ այցելելով Ուսումնական ագարակ: Իսկ բնությունն ավելի լավ ճանաչելու, հասկանալու համար, ոչ միայն սովորողները ունեցան, սկսեցին աճեցնել իրենց ծաղկի թաղարները, կատարեցին ծառատունկ, այլև իրականացրեցինք Խաղողի գինու արարման ծեսը՝ համագործակցեկով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի հետ:  Ծեսի նպատակն էր սովորողների մեջ ձևավորել

  • բնության նկատմամբ պատասանատվություն,
  • սովորեցնել մշակել այգին, ծառերը,
  • ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը,
  • սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին,
  • սովորողների հետ այցելել խաղողի այգիներ, մասնակցել բերքահավաքին՝ խաղողաքաղին: Մինչև խաղողի գինու արարումը «Ես և շրջակա» դասաժամին  սովորողների հետ սկսեցինք ուսումնասիրել Հարավային դպրոցի խաղողի վազերը, մշակել, մաքրել, ջրել պարարտացնել: Սովորողները սկսեցին իրենց այգուց, իրենց տատիկ-պաիկների այգուց, ուսումնասիրել, ոգևորված պատմել, որ իրենք ունեն աղողի այգիներ, մշակում են: Սովորողների ոգևորությունը կրկնապատկվեց, երբ իմացան, որ իրենք անձամբ պետք է այցելեն խաղողի այգի, իրենք քաղեն խաղողը և իրենք էլ ստանան գինին:Այդ  նպատակով կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություն Արագած գյուղի խաղողի այգիներ: Նախքան ճամփորդությունը սովորողները ունեցան զրույց-քննարկում խաղողագործ Արտակ Ռշտունու հետ, սովորեցին խաղողի տեսակները, սվորեցինք՝ ինչպես են քաղում խաղողը, ինչ աշխատանքային գործիքով: Խաղողաքաղին մասնակցեցին նաև Արագած գյուղի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի սովորողները: Ճամփորդությանը հաջորդեց Խաղողի գինու արարման ծեսը:

Խաղողի գինու արարման ծեսին սովորողները կատարեցին ծիսական երգեր, սովորեցին գնահատել, չփչացնել խաղողի հատիկները, քանի որ յուրաքանյուր հատիկ իր մեջ պարունակում է քաղցրահամ գինու հյութ: Հատկանշական է, որ Խաղողի գինու արարման ծեսին մասնակցեցին նաև ծնողները՝ օգնելով սովորողներին ճզմել խաղողի հատիկները, ողկույզներրը: Գինին ստանալուց հետո մենք պարբերաբար ուսումնասիրում էինք՝ որ փուլում է գտնվում խաղողի հյութը, հետևեցինք խմորմանը՝ տարայի մեջ հյութի փրփրելուն: Իսկ արդեն գինին ըմբոշխնեցին սովորողների ծնողները Հարիսայի ծեսին: Արդյունքում սովորողները ծանոթացան գինու արարման ծեսին, սովորեցին գինու արարման ծիսական երգեր, համագործակցեին այլ դպրոցի հետ, կատարեցինք փորձի փոխանակում, ավելի լավ, պարզ ուսումնասիրեցինք խաղողի վազերը, սովորեցինք մշակել և խնամել մեր այգին, ծառերը, հոգ տանել բնության մասին: Նախագիծը կշարունակենք նաև գարնանը՝ խաղողի տնկիներ տնկելով: Այս անգամ կուսումնասիրենք խաղողի վազերի աճը, կհետևենք խնամքին:

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s