Posted in Մեդիագրադարան, Ուսումնական նախագծեր 2019-2020

Ամանորյա ներկայացում

Ո՞վ  բարություն կանի, Ամանորյա հրաշքը կայցելի 

(Զար զընգըերգը կատարելուց հետո)

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Որ ավետում է 

Գալուստը Ամանորի

(Կատարում ենք Փաթ փաթ փաթիլներ)

-Ի՞նչ է Ամանորը մայրիկ, կպատմես ինձ Ամանորի մասին:

-Ամանորը, իմ անուշիկ, Նոր տարին է, մանուկների, մեծերի սիրելի տոնն է: Մենք ամփոփում ենք տարին՝ սկսելով Նոր տարին: Դե, իհարկե, Ամանորին հյուր է գալիս Ձմեռ պապիկը, նվերներ բերում, Ամանորին կատարվում են բոլորիս երազանքներն ու ցանկությունները:

-Բոլորն են ստանում նվերներ, ես էլ կստանամ չէ մայրիկ, իմ Ամանորյա երազանքն էլ կկատարի Ձմեռ պապաիկը:

_Այո, տղաս, եթե դու քեզ լավ ես պահել, բարություն ես արել, օգնել ես ընկերներիդ,հակառակ դեպքում Ամանորյա հրաշքը մեզ չի այցելի:

-Այդ ինչպե՞ս մայրիկ:

-Հիմա լսիր, ես ես քեզ կպատմեմ մի պատմություն երեք ընկերների մասին:

Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:

Ձմռանը  քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ձյան մեջ թաքնված մտածեց.«Ի՜նչ լավ է, շուտով Ամանոր է, իսկ մեք մտածում էինք ՝ ինչպես տարեգաթա պատրաստել,»:

Հավիկը կանչում է ընկերներին.

— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ :  Ամանորին տարեգաթա թխելու համար ո՞վ կտանի աղալու:

Կատարում ենք Ճնճղուկներ երգը

— Ես` չէ, — ասաց մուկիկը,- դրսում ցուրտ է:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

-Իսկ ո՞վ կգնա անտառ եղևնին բերելու,-հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Ի՞նչ աներ հավիկը, պետք է պատրսվել Ամանորին, ինչպես նշեին Ամանորը առանց տոնական եղևնու, տարեգաթայի: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:

(Տղաները մեր պատրաստած ջաղաց պտտում են և բոլորս երգում ենք Ջաղաց երգը)

— Ո՞վ  ինձ կօգնի ալյուրն ու եղևնին տուն տանել, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը եղևնին ,ալյուրը շալակեց, տուն տարավ:

(В лесу родилась ёлочка)

— Ո՞վ խմոր կանի,— հարցրեց հավիկը:

(Գունդ անեմ երգը)

___Ո՞վ կզարդարի տոնածառը— հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Միասին զարդարում ենք եղևնին մեր պտրատած եղևնին և երգում Համով հոտով տոնածառ)

Հավիկը միայնակ  խմորը հունցեց:

— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը թոնիրը վառեց:

— Գաթան ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

(Ավետիս)

Հավիկը գաթան թխեց, դրեց սեղանին: Ամանորի գիշերը մոտենում էր, բոլորը անհամբեր սպասում էին Ամանորի հրաշքին, Ձմեռ պապաիկին:

Միասին՝ «Արի՛, արի՛ Ձմեռ պապի»

Ձմեռ պապիկը ներս է մտնում տեսնում Ամանորյա գեղեցիկ սեղանը, մոտենում է ողջունում և հարցնում.

Hello santa

-Ո՞վ է պատրաստել, այս գեղեցիկ Ամանորյա սեղանը, համեղ տարեգթան, զարդարել տոնածառը:

-Ես,-ուրախությամբ պատասխանեց հավիկը:

-Կեցցե՛ս, հավիկ, քանի որ դու այդքան աշխատել ես, քեզ անպայման կայցելի Ամանորյա հրաշքը:

-Իսկ դուք, մուկիկ, ծիտիկ, չեք օգնել ձեր ընկերոջը, չէ որ Ամանոր է, Ամանորին բոլորը բարություն են անում, միմյանց օգնում: Դուք չգիտեք, որ Ամանորյա հրաշքը չի այցելու նրանց, ովքեր ոչինչ չեն անում, չեն աշխատում, չեն օգնում:

Я узнала маленький секрет

— Մուկիկն ու ծիտիկը ամոթից գլուխները կախեցին և լռեցին: Բայց քանի որ Ամանոր էր, հավիկը ներեց իր ընկերներին, բայց մի պայմանով՝ որ իրենք կփոխվեն, կսկեն օգնել միամյանց; Միասին տոնեցին իրենց Ամանորը ջերմությամբ, սիրով:

Պարերգ՝ Բասեն բարիԲուլուլ,

Իսկ մենք բոլորս հեքիաթի հերոսների փոխարեն օգնեցինք հավիկին, այսինք՝ մենք բարություն արեցինք, մեզ էլ կայցելի մեր Ամանորյա հրաշքը, քանի որ Ո՞վ  բարություն կանի, Ամանորյա հրաշքը կայցելի, իսկ հիմա մեր հերթն է վայելելու մեր Ամանորյա սեղանը:

(Պարերգ՝ Բուլուլ,Բասեն բարի)

Բեմադրողներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Դերերում՝

Հեղինակ՝ Լիլի Թորոսյան

Տղա՝ Ալֆրեդ Հարությունյան

Մայրիկ՝ Մարիամ Դանղյան

Հավիկ՝ Էմիլի Շահվերդյան

Տատիկ՝ Վիկտորիա Բադալյան

Ձմեռ պապիկ՝ Յուրի Ալանդարով

Ձյունանուշիկներ՝ Էլանա, Լուսե, Ինեսա, Սառա

Ծիտիկ՝ աղջիկներ

Մուկիկ՝ տղաներ

Ամանորյա ներկայացում

Ով բարություն անի, ամանորյա հրաշքը կայցելի

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s