Posted in Ուսումնական ճամփորդություններ

Աշնան գույները Ջրվեժի անտառապուրակում

Աշնան գույները որոնելով՝ առաջին դասարանի սովորողները հասան Ջրվեժի անտառապուրակ: Անտառապուրակում աշնանային գույների տեղատարփ էր, հեքիաթային աշունն ամբողջությամբ ներկել էր անտառը, լցրել անթիվ տերևներեվ: Ամեն ուր աշնան ձայն էր լսվում, ամեն ուր աշնան պատկերն էր, աշնան մեղեդին: Սովորողները միանգամից տարվելով աշնանա հեքիաթով՝ սկսեցին աշուն հավաքել, աշուն երգել, անգամ, մեր քայլքը, զբոսանքն էր իր հետևից աշուն պատկերում: Սովորողների քայլքը՝ միախառնված աշնան տերևների խշշյունով, մեր երգն ու ծիծաղը,  նոր գույներ էին հաղորդել անտառապուրակին: Աշնանային հեքիաթում զբոսանքը վայելելուց հետո, սկսեցինք խաղալ աշնանային գույների հետ՝ տերևներով տարբեր պատկերներ ստեղծելով, գունավորելով տերևները, նկարելով անտառապուրակը: Չէինք կարող չանդրադառնալ աշնան մեղմիկ քամուն. անտառապուրակում ընթերցեցինք Քամին, Աշուն բանաստեղծությունները: Մի լավ աշունը վայելելուց հետո, խշշացնեուց, կոններ, տերևներ հավաքելուց հետո վերադարձանք մեզ հետ բերելով աշնան վերջին գույները, աշնան ջերմացնող արևի վերջին շողերը: Օրվա ամփոփումը տեսանյութում՝ 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s