Մասնակիցներ՝ 1-2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ նոյեմբերի 18-ին, ժամը՝ 10:00- 14:30
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Երթուղի ՝
Հարավային դպրոց-Երևան-Կենտրոն-Նոր Նորք- Ջրվեժի անտառ(21կմ)
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Հովնանյան, Լենա Ղազարյան
Նպատակը՝ Աշնանային զբոսանք՝ քայլարշավ անտառապուրակում, տեղանքի ուսումնասիրություն, աշնանային գույների ուսումնասիրում, դիտարկում բնության մեջ, աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ, տերևախաղ թղթին, տերևախաղ գույներով:
Խնդիրները՝
- թիմային աշխատելու , ճամփորդությանը նախապատրաստվելու կարողությունների ձևավորում,
- քայլարշավ տեղանքը ուսումնասիրելու կարողությամբ և տեսածը վերապատմելու կարողության ձևավորմամբ (նկարագրել տեսածը՝ ծառեր, աշնանային գունավոր տերևներ, ճյուղ, բնության նկարագրություն), բանավոր խոսքի զարգացում
- ճամփորդական կանոնների կիրառում, ճամփորդական պայուսակ՝ ի՞նչ իրեր են անհրաժեշտ ճամփորդելու համար
- բնության մաքրության կանոնների պահպանում, միջավայրի խնամք
Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
- սպորտային համազգեստ,
- ուսապարկ, ջուր, սնունդ,
- Էկո նախագծի իրականացման համար աղբի տոպրակներ, ձեռնոցներ,
- հեռադիտակ, խոշորացույց,
- գուաշ, թղթեր, սոսինձ
Նախապատրաստական աշխատանքների փուլ՝
- Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
- Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
- Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:
Ճամփորդության նկարագրությունը՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ ճամփորդության մասին տեղեկություններ հավաքելուց, քննարկելուց հետո, կայցելենք Ջրվեժի անտառապուրակ: Ջրվեժի անտառապուրակում քայլելուց, բնությունը ուսումնասիրելուց հետո կբաժանվենք խմբերի՝ ըստ ճամփորդկան գործողությունների՝
- մի խումբը կիրականացնի տերևախաղ թղթին՝ աշնանային գունավոր տերևներով ստանալով պատկերներ թղթին,
- երկրորդ խումբը կիրականացնի տերևախաղ գույներով՝ գունավորելով տերևները,
- երրորդ խումը կիրականացնի նկարչական պլեններ կամ ֆոտոպլեներ:
- կհավաքենք կոներ, ամանորյա խաղալիքներ պատրաստելու համար:
- Ատառապուրակում միասին կընթերցենք Հովհ. Թումանյան «Աշուն», «Քամին»Աթաբեկ Խնկոյան «Չորս եղանակները», «Առավոտը գյուղում» բանաստեղծությունները, կերգենք «Աշուն»երգը, «Փափուռի պարերգը»:
Աշնանային զբոսանքը Ջրվեժի անտառապուրակում ամփոփելու ենք միջավայրի խնամքով:
Ամփոփում
- պատրաստել տեսնյութեր ճամփորդության մասին, տեսաֆիլմ, ռադիոնյութ, հրապարկել կայքում, դասարանական բլոգում
- ճամփորդկան աշնանային պլենների ցուցադրում, աշխատանքների հրապարակում
Նախապատրաստական աշխատանք դասարանում՝
Ճամփորդության վայրի մասին զրուցելուց հետո նկարում ենք Ջրվեժի անտառապուրակը, վերհիշում ճամփորդության կանոնները, ճամփորդական ուսապարկի պարունակությունը՝
Ամփոփում՝