Posted in Ուսումնական նախագծեր 2019-2020, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր. գործընկեր դպրոցի՝ Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի այցը կրթահամալիր

Սեբաստացու օրերին՝ կրթահամալիրի տոնին, Հարավային դպրոց-պարտեզ կայցելեն Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի սովորողները, տնօրեն Հ. Եգորյան, ուսուցիչ Մարինե Ամիրջանյան: Սեպտեմբերի 24-ին Հարավային դպրոցի առաջին դասարանի սեբաստացիները Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողների հետ հաղթահարեցին Կարմիր բլուր բարձունքը:

Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողները կայցելեն կրթահամալիր նոյեմբերի 7-ին, ծրագրում՝

Գործընկեր դպրոցի սովորողների հետ կմասնակցենք Ընդհանուր պարապմունքին: Նորեկ սեբաստացիները  իրենց սեբաստացիական ուսումնական առօրյայի մասին  կպատմեն և կներկայացնեն են գործընկեր դպրոցի սովորողներին:  Հարավային դպրոցում իրենց ընկերներին կսովորեցնեն  աշխատել Paint նկարչական ծրագրով,  նկնկարեն և կմուտքագրեն իրենց սովորած  սար, տուն, շուն, աշուն, սագ , կօգնեն իրենց ընկերներին համակարգչով մուտքագրել իրենց սովորած տառերը: Միասին կիրականացնենք բնագիտական փորձ՝ փչվող փուչիկը,  կմասնակցեն հեծանվավարության պարապմունքին:

Շրջայց Կրթահամալիրի մասնաճյուղեր՝

  • Նորեկ սեբաստացիները իրենց ընկերների՝ Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողների հետ քայլքով կայցելեն Ագարակ, կծանոթացնեն,  կպատմեն, միասին կխնամեն, կկերակրեն կենդանիներին, կձիավարեն, Ագարակում կկատարենք ևկսովորեցնենք կենդնիների մասին երգեր, բանսաստեղծություններ(Փայտե ձիուկ, Փիսոն, Աքաղաղն ու կտուրը, Ծիտը, Լորիկ, Ճնճղուկներ):
  • Ագարակից քայլք դեպի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, միասին կատարում ենք տեխնոլոգիական աշխատանք՝ աշխատում ենք կավով Քանդակի դպրոցում, ծանոթացնում Գեղարվեստի Artսահմանին, սովորողների աշխատանքներին, քանդակներին: Գեղարվեստից քայլքով, ներկայացնելով Սարալանջով դեպի Մայր դպրոց:

Հինգշաբթի՝ 07.11.2019

09:00-09:15` Ընդհանուր պարապմունք

09:20-10:05 Շրջայց Հարավային դպրոցում՝ ներկայացնում են, պատմում իրենց դպրոցի մասին:

  • սեբաստացիները իրենց ընկերներին սովորեցնում են   աշխատել Paint նկարչական ծրագրով՝ նկարել և մուտքագրել  իրենց սովորած բառերը՝  սար, տուն, շուն, աշուն, սագ , նաև կօգնեն իրենց ընկերներին համակարգչով մուտքագրել իրենց սովորած տառերը:

10:05-10:55 Հարավային դպրոցի լողափին բնագիտական փորձի իրականացում՝ փչվող փուչիկը , հեծանվավարություն:

11:00 Ընդմիջում

11:30-12:30 Այց ուսումնական ագարակ

12:30 Քայլք Մայր դպրոց, Սարալանջ, Հյուսիսային դպրոց

13:00 Տեխնոլոգիական աշխատանք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում՝ Artսահմանում

Ամփոփում՝

Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողների այցը կրթահամալիր

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s