Տեխնոլոգիական առաջին պարապմունքի ժամանակ, որը վարում էր Նորայր Այվազյանը, ծանոթացանք տեխնոլոգիական որոշ հմտություների, խոսեցինք արվեստի, գեղարվեստի մասին: Քնարկեցինք՝ առաջնորդվելով հետևյալ կետերով՝
- Ո՞րն է գեղարվեստի լեզուն:
- Որո՚նք են այն հիմնական տարրերը, որի վրա հիմնվում է արվեստը ;
- Ո՞րն է համարվում արվեստի լեզուն՝ գույները, գիծը:
Քննարկելով վերը նշվածը՝ եկանք այն համոզման, որ արվեստի լեզուն գույներն են , գծերը, որոնք կյանք են տալիս մարդկային մտքին, երևակայությանը: Խոսոցինք գծերի տեսակների մասին, առանձնացրեցինք գծերի տեսակները, հիմնական և բաղադրյալ գույները, տաք(կարմիր, դեղին, կանաչ), սառը(երկնագույն, կապույտ, մանուշակագույն): Յուրաքանչյուր գիծ, գույն, անգամ կետ, որևէ տրամադրություն է արտահայտում և փոխանցում՝ կախված նրանից, թե նկարողը կամ գծողը ինչ տրամադրություն ունի, ինչի մասին է մտածում այդ պահին: Այսինքն՝ երբ մատիտը կամ վրձինը վերցնում ենք մեր ձեռքը, պետք է ազատվենք կաղապարներից, սահմանափակումներ չնդնենք մեր, հետևաբար նաև սովորողի առաջ, պետք է ազատություն տանք մեր մտքերին՝ դրանք հանձնելով թղթին, և լինենք ավելի ազատ: Պարապմունքի ժամանակ էլ մեզ բաժանեցին թղթեր և մատիտներ, նոյն նպատակով՝ մեզ պահանջվում էր թղթին վրա գծել ցանկացած բան, ինչն այդ պահին կստացվեր կամ ինչ- որ թելադրում էր մեր տրամադրությունը: Արդյունքում՝ սպիտակ թուղթը պատվեց գծերով, այդպես մեզ էր թվում,բայց երբ ավարտեցինք և ամբողջական աշխատանքը տեսանք թղթի վրա գրաֆիկական աշխատանք, որը արտահայտում էր մեր տրամադրությունը և մտքերը:
Եվ շարունակելով մեր մտքերի, տրամադրությունների շղթան, յուրաքանչյուր գիծ հատելով կամ գույներ տալով՝ կստացվեր նկար, որը կունենար ասելիք, կփոխանցեր որոշակի տրամադրություն:
Սեմինար-պարապմունքը հետաքրքիր էր, թեև առաջին պարապմունքն էր, ուներ հիմնականում ներածական, տեսական բնույթ։ Այն տեխնոլոգիական հմտությունները, տեսական գիտելիքները, որ ներկայացվեց պարապմունքի ընթացքում, նորություն չէր, այդ նույն սկզբունքով առաջնորդվում ենք տեխնոլոգիայի դասընթացին` ազատություն տալով սովորողին, շատ հաճախ թեմայի ընտրության հարցում էլ, առանց կաղապարելու կամ սահմանափակելու։ Տեխնոլոգիական նախագիծ սեմինար-պարապմունքի մյուս հանդիպումներին ակնկալում եմ տեխնոլոգիական նոր նախագծերի մշակում, ծանոթացում տեխնոլոգիական նախագիծ անցկացնելու նոր մեթոդներին, այլընտրանքային տարբերակներին։