Առավոտյան ընդհանուր պարապմունք
Միջավայրի խնամք
Պարտիզապուրակային աշխատանք
Մայրենի— Աթաբեկ Խնկոյան `«Ծիածան», «Չորս եղանակ», Հովհ. Թումանայն «Էս էն է» հեքիաթախաղը, «Ամպն ու սարը», «Պոչատ աղվեսը» հեքիաթաղաղ: «Ծիածան», «Գիշեր», բանաստեղծությունների, «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթի ամփոփում:
Չորս եղանակ
Թե գարուն է նախշ – նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բերում,
– Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:
Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար,
– Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:
Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
– Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:
Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
– Փաթիլ, փաթիլ, փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:
Լեզվագործունեություն-հեգել և վանկատել բանաստեղծությունների բառերը: Մուտքագրել տուն, շուն բառերը: Տուն, շուն, սար բառերի տառերով նոր բառեր կազմել, մուտքագրել:
Մաթեմատիկա— Մեկից տասը թվերի անվանումները, երկար, կարօ, հաստ բարակ, բարձր, ցածր: Առաջադրանքներ՝ կարճ, երկար, հաստ, բարակ: 10- սահմանում գումարում-հանում/ հետ, առաջ, երկուական հաշիվ, զույգ, կենտ թվեր: Խնդիրների կազմում և լուծում:
Խաղեր— Հիշողությանան և ուշադրության համար: Գտի՛ր 10 տարբերություն։
«Տիեզերք նախագիծ»-Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին՝ կարևորելով մարդու դերը նրա պահպանության հարցում, դիտել տեսանյութեր Արեգակնային համկարգի մասին, քննարկել, մեկնաբանել: Արև, Լուսին, աստղեր
Շախմատ՝ Խաղատախտակ, խաղաքարեր, միավորներ:
Տեխնոլոգիական աշխատանք՝ նկարում ենք գուաշով, ջրաներկով , քանդակում ենք ծեփամածուկով տուն, շուն բառը,նկարում ենք աշուն: Նկարում ենք Ծիածան բանաստեղծությունը և քանդակում:
Մարմնակրթություն՝ Լող, հեծանվավարություն
Երգ՝ , Ջաղացի երգը, , Տատիկ զալուր կմաղեր, Գունդ անեմ
Անգլերեն՝ Միլենա Մանուչարյան
Ռուսերեն՝ Վիկտորիա Հովսեփյան
Կերպարվեստ՝ Արև Բալջյան