Առավոտյան ընդհանուր պարապմունք
Միջավայրի խնամք
Պարտիզապուրակային աշխատանք
Մայրենի— Աթաբեկ Խնկոյան «Գիշեր», «Ծիածան», «Չորս եղանակ», Հովհ. Թումանայն «Էս էն է» հեքիաթախաղ՝ Երկինքը փուլ է գալիս հեքիաթախաղի ամփոփում, «Պոչատ աղվեսը»:
Գիշեր
Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:
Ծիածան
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
Չորս եղանակ
Թե գարուն է նախշ – նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բերում,
– Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:
Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար,
– Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:
Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
– Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:
Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
– Փաթիլ, փաթիլ, փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:
Լեզվագործունեություն-հեգել և վանկատել բանաստեղծությունների բառերը:
Սար բառի տառերով նոր բառեր կազմել, մուտքագրել, սովորել մուտքագրել տուն բառը:
Մաթեմատիկա— Մեկից տասը թվերի անվանումները, վրա, տակ, միջև, բարձր, ցածր: Առաջադրանքներ՝ կարճ, երկար, հաստ, բարակ: 10- սահմանում գումարում-հանում/ հետ, առաջ, երկուական հաշիվ, զույգ, կենտ թվեր: Խնդիրների կազմում և լուծում:
Խաղեր— Հիշողությանան և ուշադրության համար: Գտի՛ր 10 տարբերություն։
«Տիեզերք նախագիծ»-Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին՝ կարևորելով մարդու դերը նրա պահպանության հարցում, դիտել տեսանյութեր Արեգակնային համկարգի մասին, քննարկել, մեկնաբանել: Արև, Լուսին, աստղեր
Մեդիահմտություններ՝ Միացնել, անջատել նոթբուքը, բացել paint նկարչական ծրագիրը, նկարել պահպանել նկարը: Նկարել երկրաչափական պատկերներ, ներկել տարբեր գույներով և պահպանել, մուտքագրել բառեր՝ սար, տուն:
Շախմատ՝ Խաղատախտակ, խաղաքարեր, միավորներ:
Տեխնոլոգիական աշխատանք՝ նկարում ենք գուաշով, ջրաներկով , քանդակում ենք պլաստիրինով սար բառը,Մեր նկարած հերոսներին ,պատրաստում գունավոր թղթերով: Դասական երաժշտություն ունկնդրելով՝ նկարում ենք աշուն:
Մարմնակրթություն՝ Լող, հեծանվավարություն
Երգ՝ Ճնճղուկներ, Ջաղացի երգը, , Տատիկ զալուր կմաղեր, Գունդ անեմ
Անգլերեն՝ Միլենա Մանուչարյան
Ռուսերեն՝ Վիկտորիա Հովսեփյան
Կերպարվեստ՝ Արև Բալջյան