Posted in Ուսումնական նախագծեր 2019-2020, Լավաշթխիկ

Լավաշթխիկ

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝ նոյեմբերի 9-ին

Վայրը՝ Ուսումնական ագարակ

Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը:

Խնդիրները, գործունեությունը

  • Կարդալ տեղեկատվական նյութեր  հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին
  • Կարդալ ավանդություններ հացի մասին:
  • Հարցազրույցներ վարել հաց թխող մարդկանցից:
  • Հորինել պատմություններ հացի մասին
  • Ուսուսմնասիրել, թե ինչ է անում մայրիկը ճաշից ավելացած հացը: Դպրոցի մառանում ստեղծել  հացը հավաքելու, չորացնելու անկյուն:
  • Տնկել ցորեն, հետևել աճին,  կատարել դիտարկումներ

 

  • Տեսանյութեր

«Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:

Ստեղծագործություններ

Ռուս. ժող. հեքիաթ «Ով աշխատի, նա կուտի», տիկինկային թատրոն (խմբային աշխատանք)

Առասպել հացի փշուրի մասին

Հայկական սովորույթներ. հացը, լավաշը ու թոնիրը

Լավաշի պատմությունը

Ավանդազրույցներ լավաշի մասին

Ասացվածքներ լավաշի մասին

Լավաշ թխելու խաղերգեր

  • Ճնճղուկներ
  • Տատիկ զալուր կըմաղեր
  • Ջաղացի երգը
  • Լորիկ

Աղբյուրը

Ամփոփում՝

Թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s