Posted in Թթուդրիկ

Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ 1-2 դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝ նոյեմբերի  6-ին

Վայրը՝ Հարավային դպրոց

Նպատակը և խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Ընթացքը՝ Կրթահամալիրի տոնին ընդառաջ իրականացվում է Թթուդրիկի ծեսը, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: Կրթահամալիրյան շքեղ տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Հենց այդ տոնական թթուն էլ  դնում են սովորողները: Այդ աշխատանքը նույնպես փուլերով է կատարվում: Նախ սովորողները տանը իրենց ընտանիքի անդմների հետ թթուդրիկի ծեսը իրականցնում են տանը, պատմում, ներկայացնում թթու դնելու բաղադրատոմսը, ընթացքը:

Թթուդրկի ծեսին ընդառաջ դասարանում paint  համակրգչային ծրագրով նկարում ենք թթվի բաղադրիչները և հորինում պատմություններ: Նկարում ենք բանջարեղեններ և մրգեր, փորձում ենք պարզե՝ որ մրգերն են հնարավոր թու դնել, թթուդրիկի ծեսին փորձում ենք: Թթուդրիկից հետո թթվի բաղադրիչները գունավորում ենք ջրաներկով կամ գուաշով և արտատպում թղթին:

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛տեխնոլոգիա և օտար լեզու:

Մայրենի

Մայրենիի դասին սովորողները կհորինեն ամենատարբեր պատումներ՝ բանջարեղենի, տոնի, սեբաստացիների մասին: Պատումները կմուտքագրեն word ծրագրում, այնուհետև կհրապարակվեն դասարանական բլոգում:

Շրջակա աշխարհը՝ լրացուցիչ առաջադրանք/ ծնողի օգնությամբ/

Որպես տնային առաջադրանք, սովորողներին հանձնարարում եմ որևէ որոնողական ծրագրով փնտրել ,գտնել տեղեկություններ որևէ բանջարեղենի մասին/ որտեղ է աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունի և այլն/:

Հանձնարարում եմ նաև իրենց մայրիկներից, տատիկներից, հարևանուհիներից հարցնեն թթու դնելու բաղադրատոմսեր,  ձայնագրեն կամ նկարահանեն խոսողին, որպեսզի հետո տեսաֆիլմեր պատրաստենք: Եթե տանը թթու են դնում տեսանկարահանել այդ գործընթացը:

Մաթեմատիկա

Բանջարեղենի համար պայմանական արժեքներ ենք որոշում, հորինում ենք խնդիրներ և լուծում: Գնում ենք գնումների, փորձում հաշվել 1 և ավել կիլոգրամ բանջարեղենի գները, վճարումներ կատարում:

Բնագիտություն

Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օրինակ՝ որտե՞ղ է աճում գազարը, հողի տակ, թե՞ վրա, ինչպե՞ս են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Տեխնոլոգիա

Ծեփամածիկով, կավով  ստեղծում ենք տարբեր բանջարեղենային կերպարներ: Գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան:

Օտար լեզու

Անգլերենի, ռուսերենի դասաժամերին սովորում են բանջարեղենների անունները, դիտում և լսում են փոքրիկ դասեր՝ այդ բառերով:

 Նախքան թթու դնելը իրականացնում ենք բագիտական փորձեր աղաջրով՝

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s