Posted in Ուսումնական նախագծեր 2019-2020, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

Մասնակիցներ-՝1-2  դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Հարավային դպրոց, ընտանիք

Ժամկետ՝ — նոյեմբերի 4-15

Նպատակը և խնդիրները.

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տառաճանաչություն
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Ընթացքը՝ Սեբաստացու օրերին՝  ՝Կրթահամալիրի տոնին նախապատրաստվում ենք՝ իրկանացնելով Խաղողի գինու արարման ծեսը՝ մասնակցելով նաև խաղողաքաղի Արմավիրի մարզի Արագած գյուղում: Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատմություններով, խաղողի գինու արարման ծեսի մասին: Պատմությունները նկարահանվում են և ներկայացվում Սեբաստացու օրերին:  Նորեկ սեբաստացիները նաև  իրենց սեբաստացիական ուսումնական առօրյայի մասին  պատմում և ներկայացնում են Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի սովորողներին, տնօրեն՝ Հ. Եգորյան, ուսուցիչ՝ Մարինե Ամիրջանյան: Հարավային դպրոցում իրենց ընկերներին սովորեցնում են աշխատել Paint նկարչական ծրագրով: Սովորեցնում են նկարել և մուտքագրել, միասին քանդակում են պլաստերինով բառեր՝ սար, տուն, իրականացնում են բնագիտական փորձեր, սովորեցնում են հեծանվավարություն:

Շրջայց Կրթահամալիրի մասնաճյուղեր՝

  • Նորեկ սեբաստացիները իրենց ընկերների՝ Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողների հետ քայլքով այցելում են Ագարակ, ծանոթացնում, պատմում, միասին խնամում, կերակրում կենդանիներին, ձիավարում, Ագարակում կատարում կենդնիների մասին երգեր, բանսաստեղծություններ(Փայտե ձիուկ, Փիսոն, Աքաղաղն ու կտուրը, Ծիտը, Լորիկ, Ճնճղուկներ):
  • Ագարակից քայլք դեպի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, միասին կատարում ենք տեխնոլոգիական աշխատանք՝ աշխատում ենք կավով Քանդակի դպրոցում, ծանոթացնում Գեղարվեստի Artսահմանին, սովորողների աշխատանքներին, քանդակներին: Գեղարվեստից քայլքով ներկայացնելով Սարալանջով դեպի Մայր դպրոց:

Հարավային դպրոցի բակի, այգու բարեկարգում

Կրթահամալիրի տոնին ընդառաջ նորեկ սեբաստացիները իրենց ծնողների հետ բարեկարգում են իրենց դպրոցի բակը՝ իրականացնելով Էկո նախագիծ, մաքրելով տարածքը մոլախոտերից, նոր տնկիներ, ծաղիկներ տնկելով, խնամելով:

Սեբաստացու տոնին ընդառաջ իրականացվում են հետևյալ նախագծերը՝

Թթուդրիկ

Լավաշթխիկ

Ծաղկալնջի միջնակարգ դպրոցի սովորողների այց կրթահամալիր

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s