Posted in Հոդված

Պետք չէ ամբողջ կյանքի համար սովորել մեկ անգամ

Ես ինքս սովորել եմ մի քանի անգամ, սկզբում բոլոր ժամանակների հեղինակությունը վայելող ԵՊՀ-ում՝ ավարտելով կարմիր դիպլոմով: Բայց աշխատանքի անցնելով կրթահամալիրում՝ հասկացա, որ ես ամենևին էլ ոչինչ չգիտեմ: Անգամ  մանկավարժական գրքերը չէին  կարող օգնել: Պետք էր սովորել փորձառու ուսուցիչներից: Նորից  սկսեցի սովորել: Երբ դպրոցն անցավ մեդիաուսուցման,  տիրապետեցի բլոգավարությանը, սկսեցի արդեն սովորել աշխատելու ընթացքում, օրինակ՝  սովորեցի հասկանալ և ընդունել սովորողի դիրքորոշումը, աշխարհայացքը, ընկալումները, որոնք կարող էին բացարձակ չհամընկնել քո աշխարհայացքին, մտածելակերպին, սովորեցի համակրգված և համգործակված աշխատել սովորողի հետ: Մի խոսքով…

Ամեն տարի կրթահամալիր  ընդունվում են նոր, երիդասարդ ուսուցիչներ, որնց մեջ ես ինձ եմ տեսնում քսանհինգ տարի առաջ: Անխոս, իրենք նույնպես ունեն աջակցության, խորհուրդի ,ջերմ, ոգևորող խոսքի կարիք: Ես միշտ աջակցել եմ բոլորին, իսկ այժմ ես մենթոր-ուսուցիչ եմ: Մենթորությունը բացատրվում է որպես փորձի փոխանակում, ով վայելում է իր գործընկերների վստահությունը, ապահովելով  աջակցություն ավելի փորձառու գործընկերներից: Մնթոր նշանակում է խորհրդատու, ըստ իս այն ավելի լայն իմաստ ունի՝ զրուցընկեր, խորհրդատու, ով ոչ թե իր տեսակետներն են պարտադրում, այլ պատմում է, ներկայացնում,ցույց տալիս, իսկ թե  լսողը կհամաձայնվի , թե ոչ, կընդունի, թե չի ընդունի, իր գործն է՝ կախված իր ցանկությունից, ըդունակություններից, երևակայությունից, ներքին ձգտումից: Ինչպես ասել է իմաստուն Իսի Դո Ռան. <<Եթե ձուն կոտրվում է արտաքին ուժից, կյանքը ավարտվում է, եթե ձուն կոտրվում է ներքին ուժից, կյանքը սկսվում է: Եվ ամեն մի կարևոր գործ, քայլ միշտ պետք է սկսել ներսից>>:

Իմ առաջ խնդիր է դրված մասնագիտական աջակցություն ցուցաբերել նոր ընդունաված գործընկերներիս և օգնել զարգացնել դասվանդման հմտությունները: Սակայն խոսքը խնդրի լուծման հնարավոր տարբերակների ձևակերպման մասին չէ, կամ սկսկնակ դասավանդողի մոտ  դրանց առաջացման, այլ  ինքնուրույնության կևավորումն է, խնդրի լուծման  տարբերակների, հմտությունների բացահայտումը, և որոնց լուծման կազմակերպման համար  հիմք պետք է լինի ստեղծագործական ներուժը: Մենթոր-ուսուցչի և սկսնակ ուսուցչի փոխհարաբերություններում պետք է լինի փոխադարձ հարգանք, երկկողմանի նրբանկատություն: Ուսուցիչը պետք է գիտակցի, որ այն աշխատանքը, որը ինքն անում է ամեն օր, ամեն ժամ, ոչ ոք չի անելու իր փոխարեն: Ոչ ոք ավելի լավ չի կարող հասկանալդասարնի  ներքին խնդիրը և լավ լուծում առաջարկել, քան հենց ինքը ուսուցիչը՝ դասարանի ուսումնական դասընթացի ղեկավարը, հետևաբար, դա հենց իր գործն է: Իսկ կողմնակի հայցքը, որոշ շտկումները, խորհուրդները մենթորի գործն են:

Նախքան հիմնական կետերի առանձնացումը, որոնց վրա էլ հիմնաված է մեր ամբողջ մանկավարժական գործունեությունը, անդրադառնանք որոշ քննարկվող կետերի:  Սեպտեմբեր ամսվա աշխատանքային ուղություններ՝

  • <«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային ուսուցման հիմնական մեթոդի էության ներկայացում, պարզաբանում:
  • Ինչպե՞ս կազմել նախագիծ, ուսուցիչների կազմած նախագծերի քննարկում:
  • Ուսուցումն ըստ ուսումնական օրացույցի:
  • Ուսուցչի աշխատանքային անհատական պլան(աշխատաժամանակի բաշխում):
  • Ի՞նչ է ֆլեշմոբը, որոնք են ֆլեշմոբի առաջադրանքների կազմման սկզբունքները:
  • Սկսնանկ ուսուցչի դասալսումը և արդյունքների վերլուծություն:
  • Սկսնակ ուսուցիչների մանկավարժական գործունեոության դժվարությունների, ձեռքբերումների վերլուծություն:
  • Այլ խորհուրդներ մասնագիտական աշխատանքին վերաբերող:

 

Շատերն են լսել ծրագրի մասին, բաըց քչերն են կիրառել գործնականում: Ծրագիրը շատ ժամաակից և պահանջված է տեխնոլոգիական կրթության ոլորտում, բայց միևնույն ժամանակ  բավականին բարդ տեխնոլոգիա է:

Եվ այսօր էլ մենք շարունակում ենք համահունչ քայլել և գտնվում ենք այդ տեխնոլոգիայի կիրառման տարբեր մակարդակներում և դեռ սովորելու բան ունենք: Դա սահման է , որով պետք է անցնել, հասնելու որոշակի նկատելի արդյունքի:

Աշխատաքնի ընթացքում ծնվում են նոր գաղափարներ, ստեղծագործ մտքեր, նոր հայացքների բացահայտումներ առկա փաստերի նկատմամբ, մանկավարժական գործունեոության  նոր տարրերի բացահայտում: Մեր նպատակն է ստեղծել ազատ գործունեություն , յուրաքնչյուրի հեղինակային նախաձեռնությունների զարգացման համար, ստեղծել ուժեղ կողմեր և այդ ուժերը ուղղել անհրաժեշտ ուղղությամբ: Մեր դպրոցը խթանիչ ուժ է ինքնադրսևորման, վառ, տաղանդավոր անհատականությունների համար:

Շարունակվում է ախատանքը դասալսման և մենթորի կողմից իրականացվող խորհրդատվությունների շրջանակում: Հասկանալի է ՝ ամեն ինչ միանգամից չի ստացվում: Աջակցել, ցույց տալ սխալները, խորհուրդ տալ.սա է մեր աշխատանքը: Բացի նախագծերի իրականացման քննարկումներից, հանձնարարություններից, քննարկվում է նաև ուսումնական դասընթացի առաջընթացը, աշխատանքում խթանող և խանգարող պատճառները,խնդրով սովորղի  վախերը և կասկածները: Մենթոր-ուսուցչի աշխատանքը ամբողջությամբ կարող ենք առանձնացնել հետևյա կետերով՝

  • Մենթոր-ուսուցչի փորձի փոխանակում, հերթականությամբ անցած ճանապարհի, մեթոդների, մոտեցումների և ձի ցուցադրում իր մանկավարժական գործունեությունից:
  • Միասնական պարապմունք կոնկրետ որևէ ուսումնական աշխատանքի մեթոդական մոտեցմամբ:
  • Սկսնակ ուսուցչի աշխատանքի արտացոլում:

Երբ ինչ-որ մեկի հետ կիսվում ես քո գիտելիքներով, կատարվում  է «շրջապտույտ»: Տեղ է նախապատրաստվում  նոր գիտելիքների համար, առաջանում է նորարաության մոտիվացիա: Մենթոր-ուսուցչի խնդիրն է ցույց է տալ սկսնակ ուսուցչին հետաքրքիր մեթոդներ, մանկավարժական մոտեցումներ, որոնք կարող է կիրառել բոլոր դասարաններում: Այսպիսով կարող ենք ստանալ հետադարձ կապ և ստուգել՝ արդյոք մեր գիտելիքները արժեք ունեն:

Կյանքի և մասնագիտական ճանապարհի որ փուլում էլ, որ գտնվելիս լինի ուսուցիչը, նա երբեք չպետք է իր կրթությունը ավարտված համարի, այլ պետք է մտածի իր մասնագիտական հայացքների, գաղափարների ամբողջացման մասին: Փորձի փոխանակումը ժամանակի թելադրանք չէ, յուրաքանչյուր ուսուցչի արդյունավետ աշխատանքի անհրաժեշտություն՝ աշխատելու ուսումնական դասընթացի նոր կրթական մակարդակում:

Թարգմանության աղբյուր՝ ” Нельзя выучиться один раз и на всю жизнь”

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s