Մասնակիցներ՝ 1-1, 1-2 դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամկետը՝ Սեպտեմբերի 24 , ժամը ընդհանուր պարապմունքից հետո՝ 09:30
Վայրը՝ Արմավիրի մարզ, Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզր Կարմիր (Ղզլ 937մ) լեռ,
Երթուղի՝
Հարավային դպրոց-Մուսալեռ-Զվարթնոց-Վաղարշապատ-Արմավիրի մայրուղի-Գեղակերտ-Ծաղկալանջ 23,7կմ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Հովնանյան, Գոհար Սմբատյան, Նաիրուհի Համբարձումյան, Էլիզաբեթ Ադիկյան
Նպատակը՝ մասնակցություն «Բարձունքի նվաճում», նախագծին: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռքբերում:
Խնդիրները՝
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր
- թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,
- սպորտային համազգեստ,
- ուսապարկ, ջուր, սնունդ, արևապաշտպան գլխարակեր,
- Էկո նախագծի իրականացման համար աղբի տոպրակներ, ձեռնոցներ,
- հեռադիտակ, խոշորացույց,
- գուաշ, թղթեր
Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Փուլ 1-ին՝ Նախապատրաստում
Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
Սննդի կազմակերպումը:
Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:
Ճամփորդության վայրի մասին նյութերի դիտում, ուսումնասիրում:/մյուս դասարանների աշխատանքները/
Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն
Ճամփորդության նկարագրություն
1-ին կանգառ՝՝ Զվարթնոց տաճար
2-րդ կանգառ՝ Ծաղկալանջ գյուղ . առաջին դասարնի սովորողների հետ կայցելենք Ծաղկալանջ գյուղ, մեզ կմիանան Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները, տնօրեն Հ. Եգորյան, կազմակերպիչ Մարինե Ամիրջանյան, որից հետո կգնանք Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզրին գտնվող Կարմիր (Ղզլ )լեռան լանջ՝ առաջին դասարանի սովորողների հետ կքայլենք դեպի լեռը, կուսումնասիրենք տեղանքը, կիրականացնենք Էկո նախագիծ:
Բարձունքի հաղթահարում՝ կհաղթահարենք Կարմիր լեռը, կերգենք «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ» երգը (937մ): Միասին կիրականացնենք աշնանային պլեներ՝ լեռան գագաթից, լանջից բացվում է աշնանային Ծաղկալանջի տեսարանը, երևում է գյուղը, դաշտերը, խաղողի այգիները:
Բարձունքը հաղթահարելուց հետո լեռան լանջին կկատարենք, «Կաքավիկը», «Լորիկ», «Բուլուլ» պարերգը:
Փուլ 3-րդ Ամփոփում
ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում:
Ամփոփում՝
Ծաղկալանջյան բարձունքը հաղթահարած սեբաստացիները