Posted in Ուսումնական նախագծեր 2019-2020

Խաղողի գինու արարման ծես

Մասնակիցներ՝ 1-ին  դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Յուրաքանչյուր Հինգաբթի, ժամը 11:05-11:50

Վայրը՝ Հարավային դպրոց

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը, խաղողից գինի ստանալու արարողությանը, սովորեցնել մշակել, խնամել, ոչ միայն խաղողի այգիները, այլև խնամքով վերաբերվել պտղատու ծառերին, սովորողների հետ այցելել խաղողի այգիներ, մասնակցել բերքահավաքին՝ խաղողաքաղին:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր հինգշաբթի Արտակ Ռշտունու հետ առաջին դասարնի սովորողները նախ կշրջեն Հարավային դպրոցի բակում, կուսումնասիրեն խաղողի վազերը, պատկերացում կունենան խաղողից գինի ստանալու մասին: Սովորղներին նախ կծանոթացնենք խաղողի վազերին, կսովորեցնենք տարբերել, կներկայացնենք՝ ինչպես են մշակում խաղողը, երբ է հասնում, երբ և ինչպես են գինի ստանում: Որից հետո մենք կստեղծենք մեր մառանային անկյունը:  Սովորողների հետ կմասնակցենք խաղողաքաղին Արմավիրի Ծաղկալանջ գյուղի խաղողի այգիներից մեկում: Խաղողաքաղին մեզ կմիանան Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորղները, Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողները:

Խաղողի գինու արարման ծեսի նկարագրությունը՝ խաղողաքաղին սովորողների հավաքած բերքի՝ խաղողի տեսակավորում,  խաղողի ողկույզների մշակում՝ ճզմում, թորում, խաղողի հյութի ստացում համապատասխան սարքավորման միջոցով, ձեռքով, ավանդական տարբերակով:

Խաղողի ծեսի ժամանակ կատարման երգեր, բանաստեղծություններ ՝ 

«Քաղենք խաղողը» երգը

Խաղողի վազը

Ես խաղողի կանաչ վազն եմ,

Ոսկե աշնանն հենց որ հասնեմ,

Ու սաղարթիս ստվերում զով,

Ողկույզները պարեն նազով,

Հարազատի ու օտարի

Ես ձայն կտամ. – Ինձ մոտ արի,

Կեր խաղողս քաղցր ու հյութեղ,

 

Ես խաղողի կանաչ վազն եմ,

Ոսկե աշնանն հենց որ հասնեմ,

Ու սաղարթիս ստվերում զով,

Ողկույզները պարեն նազով,

Հարազատի ու օտարի

Ես ձայն կտամ. – Ինձ մոտ արի,

Կեր խաղողս քաղցր ու հյութեղ,

Խաղող հո չի, այլ  բուժիչ դեղ…

Որ դու էլ միշտ լինես բարի

Ու քո կյանքի ճանապարհին

Պետք գաս մարդուն ու աշխարհին…

Նախագիծը ենթակա է փոփոխության:

Advertisements

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ, ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում ուսուցչի օգնական եմ:Սիրում եմ ստեղծագործել, զբաղվել սպորտով` հատկապես հեծնվասպորտով, պարել, ժամանակն անցկացնել երեխաների հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s