Posted in Մուտքի ճամբար

Մուտքի ճամբարի ամփոփում 2.08.2019

Քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի ղեկավարությամբ աշխատեցինք կավի հետ, քանդակեցինք քարին՝ ամեն անգամ նոր բացահայտումներ անելով քանդակագործության մեջ, քանդակագործությամբ ազատություն տալով մեր երևակայությանը: Քանդակագործությունից հետո շտապեցինք ափոփել ժողովրդական օպերան Մարմարյա սրահում: Մեր ուրախ, ժողովրդական , ամենաերգեցիկ օպերայի ներկայացումից հետո սկսվեց հեծանվավարությունը՝ թեթև, թռիչքային: Կազմակերպեցինք նաև հեծանվային արշավ՝ Մայր դպրոցից դեպի Արևմտյան դպրոց: Հեծանվային արշավի ժամանակ սովորոեցինք հեծանվավարության կանոնները, սովորեցինք հաղթահարել որոշ դժվարություններ հեծանվավարության ժամանակ, կարողացանք հեշտությամբ ավարտին հասցնել հեծանվային արշավը: Ունեցանք հետաքրքիր մանկավարժական զրույց տիար Գևորգի հետ: Քննարկեցինք Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը», Սեմյոն Սոլովեյչիկի «Երեսառած երեխաններ» աշխատությունները՝ ներկայացնելով այն դրույթները, որոնց մասին խոսել են հեղինակները: Քննարկումից զատ մեզ համար շատ կարևոր էր տիար Գևորգի խորհուրդները, տեսակետները մանկավարժության , մանկավարժական գործունեության վերաբերյալ: Օրը ամփոոեցինք վերջնական Արատեսյան ճամփորդության նախապատրաստական աշխատանքներով, թեև Մուտքի ճամբարի ամբողջական ամփոփումը կլինի ամենասպասված  Արատեսյան ճամփորդությունը:

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s