Ինչպես յուրաքանչյուր ագարակաբնակի համար, մեր օրն էլ սկսվեց մեր Ուսումնական ագարակում: Այսօր ավելի հմտացած՝ յուրաքանչյուրս անցավ իր գործին: Ամեն մեկն իր աշխատանքն անում էր այնպես, ինչպես կաներ, իր տանը, իր բակում, իսկ ագարակում այնքան աշխատանք կա անելու՝ իսկական պարտիզապուրակային աշխատանքների հրավառություն: Եվ քաղաքում գտնելով քաղաքից կտրված այդպիսի մաքուր միջավայր՝ փորձում ես անել ամեն բան, խորասուզվում ես ինքնամոռաց աշխատանքի մեջ՝ չնկատելով ,որ բաց ես թողնում երաժշտության սեմինար-պարապմունքը: Մենք օրը շարունակեցինք ժողովրդական օպերայի ներկայացման փորձերով ՝ տիկին Մարինեի ղեկավարությամբ՝ այսօր արդեն մենք ոչ թե սովորոում էինք, այլ արդեն վայելում մեր երգի ամեն մի նոտան, պարային շարժումները: Այս ամենի լրացումը եղավ բնության գրկում լեզվագործունեությամբ զբաաղվելը՝ տիկին Մարիետի ղեկավարությամբ: Յուրաքնչյուրս հայտնեց իր կարծիքը, առակների վերլուծությունը, ներկայացրեց իր Ռոդարիական հնարքը, հետաքրքիր քննարկում եղավ, բախվեցին տեսակկետներն ու կարծիքները, անհամաձայնությունները, և ամենակարևորը մենք կարողացանք սովորել ինքներս մեզանից, լսել միմյանց, հարցը դիտարկել դիմացանի տեսանկյունից: Դե իհարկե, քննարկումից հետո վայելեցինք լողը, ջուրը՝ թեթևություն, հանգստություն ստանալով ջրից: Օրը ամփոփեցինք Արատեսյան քննարկումներով, պատրաստությամբ:
