«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում աշխատանաի եմ անցել 01.02.2019 թվականից՝ որպես ուսուցչի օգնական: Այս աշխատանքային ամիսների ընթացքում իրականցրել եմ հետևյալ նախագծերը՝ Ուսումնական ագարակ, Հեծանվային արշավ, Էկոքայլք և լողուսուցում, Բակային պլեներ, հեծանվային մրցարշավ, Կրթական փոխանակումների նախագիծ, անցկացրել եմ մարզական և ուսումնական պարապմունքներ, մասնակցել և կազմակերպել ուսումնական ճամփորդություններ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 6-5 դասարանում սկսել եմ դասավանդել Մայրենի 2019 թվականի մարտի 4-ից: Աշխատանքային ամիսների ընթացքում Մայրենիի դասավանդումը իրականցրել ենք հետևյաալ ուսումնական նախագծերով՝ Թարգմանություններ, Խաղ վիկտորինա, Ընթերցարան, Նախագծային գործունեություն, Լեզվական գործունեություն, Անհատական ուսուցում: