Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 06.05.2019

ԺԹ)  Աստուած սէր է : Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

                                                                                           (Ա  Թուղթ Յովհաննու   Դ,  10, 18)

ոչ գոյ                             — չկա, գոյություն չունի

ի սէր                            -սիրո մեջ

սէրն կատարեալ        — կատարյալ սերը

ի բաց մերժէ                 — մերժում է, վանում է, հեռացնում է

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:

                                                                                                                      (Յովհաննէս   Գ,  16)

զորդին իւր միածին      — իր միածին որդուն

ետ                                   — տվեց

մինչեւ                            — այստեղ` մինչև անգամ

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 

ՒԱ)    Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս

ի նոյն                — նույնի մեջ

անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի

քակէ                — քանդում է

զցանգ              — ցանկապատ(ը)

հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է

բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի

քարինս            —  քարեր(ը)

նոքիմբք           — նրանցով

չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է

պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի

նովին                — նույնով

ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

 

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  • Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
  • Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
  • Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
  • Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

Լրացուցիչ կրթություն

Թարգմանել ռուսերենից   գրաբարից՝ աշխարհաբար դարձրու հատվածը՝

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Կարդա այսպես

 

Յաղթեցեր          — հաղթեցեր

Հաւանեաց         — հավանյաց

աչագեղոյ           — աչագեղո

զպատանիդ       — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ                      — միո

դիւցազանց         — դյուցազանց

յաւիտենական   — հավիտենական

 

Բառարան

 

յաղթեցեր         — հաղթեցիր

հաւանեաց       — հավանիր

անսա                — հավատա

բանից                — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ      — այդ պատանուն

զի                        — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն                  — մասին, պատճառով, համար

միոյ քինու         — մի քենի

դիւցազանց        — դյուցազունների, դյուցազուններին

օրէն                    — օրենք, կարգ

զարմ                   — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ               — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն             — սպանել

ծառայեցուցանել                          — ծառայեցնել

ի ստրկաց կարգի                         — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական    — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Արդյունքները

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանություն գրաբարից

 

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s