Posted in Նախագծային գործունեություն

Մայրենի 6-րդ դասարան 02.05.2019

Ժամկետ՝ Ուսումնական երրորդ շրջան

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ թույլ տալ սովորողներին զարգացնել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող որոշում է, թե ինչ հետաքրքրություններ ունի, ինչ նախագիծ է ցանկանում իրականացնել, ձևակերպում է իր նախագիծը և նաագծային գործունեության օրերին զբաղվում դրանով:

Լրացուցիչ կրթություն

  1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

  • Կարդալ Ղ. Աղայանի «Ապագայի համար» պատմվածքը:
  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:
  • Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ինչի՞ մասին է ըստ քեզ:
  • Նկարագրի՛ր Քասիին և Կիրակոսին: 

Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսցնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը:
Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս ընկուզենիներ ուներ մի քանի մարգ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերում:
Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում.
— Ա˜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցը չե՞ս ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը:
— Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար, — պատասխանում է ալևոր Քասին, — քեզ ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք:

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s