- Ուրբաթ՝ Լեզվական գործունեություն՝ կատարել Հայոց լեզու դասագրքից 255, 256, 257, 258 առաջադրանքները և գործնական քերաքկանությունը:
Գործնական քերաքանություն
- Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխանում ) ու գրիր:
Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:
Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
- Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:
Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:
Լրացուցիչ կրթություն
1.Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՝ գրավոր պատմի՛ր):
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:
2.Կարդալ Ղ. Աղայանի պատմվածքներից մեկը և կատարել առաջադրանքները:
- Մի քանի նախադասությամբ գրել՝ ինչի՞ մասին էր ձեր կարդացած պատմվածքը:
- Նկարագրե՛լ կերպարներին: Ո՞ւմ կուզեիք նմանվել, ինչո՞ւ:
- Գրե՛ք ինչպես ավարտվեց պատմվածքը և ինչպե՞ս դուք կավարտեիք, եթե դուք լինեիք հեղինակը: