Posted in Գործնական քերականություն

Գործնական քերականություն 6-րդ դասարան

  1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):
  2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

 

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

 

  1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

  1. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                Բ

պար —     պարել

երգ —       երգել

կանչ —     կանչել

հարց —    հարցնել

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

  1. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

 

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

 

Քույր, եղբայր, մայր. հայր, տատիկ, պապիկ:

 

  1. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

 

  1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամբառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

 

  1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

 

 

  1. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:

Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

 

Ասում են. Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է. վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

 

  1. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

 

  1. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

 

Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:

 

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

 

  1. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:

 

  1. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոոոզ —   գոռոզանալ

ուղիղ —    ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

 

  1. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:

Մեզ ամեն տարի այցելում են:

 

  1. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, դանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  փոքր էշ, ծաղիկներով զարդարված:

 

  1. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
    Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

 

  1. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

 

  1. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

 

  1. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

 

  1. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

 

  1. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

 

Գետնի վրայով… ու գետեր, … ու … առվակներ են, հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը … … լճերով  … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

 

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

  1. Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

 

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:

Սիրտը քար է:

Հայրն ընկեր է:

Երկիրը պտտվում է:

 

  1. Գործողություն ցույց տվողբառերը(բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. աոարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ.

սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում: Իշխել. բժշկել. բացել. ուսուցանել, ճեղքել. պահել. հյուսել. բանել. գրել, գործել. զգալ. հարցնել:

 

  1. ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

 

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

գ) Շարադրությունը  վերնագրի’ր:

 

  1. Ինչպիսի՞հարցին պատասխանող, հատկանիշ ցուց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:

քաջ. մեծ. գեղեցիկ. հատուկ. հասարակ. հարմար. դեղին. գունատ. հնչեղ. Շքեղ, պերճ, խեղճ, տկար:

 

  1. Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :

գ) ուղեկից. ուղևոր:

  1. Բառակապակցություննե՛ր կազմիր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները կամ նրանով կազմված բառակապակցությունները  գրելով:

Պառկել ո՞րտեղ:

Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ,ակողին, հիվանդանոց:

Գրի՛ր՝ առաջադրանքը ո՞ր վերջավորությունների կամ բառերի օգնությամբ կատարեցիր:

 

  1. Յուրաքանչյուր շարքի չորս րառերն ի՞նչ ընդ­հանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:

ա) Երաշտահավեր      բ) Մանուկներ գ)    Հատիկներ

դեղձանիկներ       երեխա                 կապիկներ

վագրեր                պատանիներ        ձագուկներ

առյուծներ            երիտասարդներ        կանայք

սիրամարգ           մարդիկ          տանտիկիններ

 

  1. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ու՞ր,որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

 

 

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած:

Թռչունների մի երամ անցավ:
Երամը թռավ. հեռացավ:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել:

 

 

  1. Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն. բարձրագույն. ամենաազնիվ. ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

 

 

  1. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

36.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:

Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից և գտել են նրանց բնակարանը, որը քարանձավ է եղել: Պարզվում է,  որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել  կրակից,  իսկ որպես հագուստ  օգտագործում են վայրի  կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով. որը կացարանի շրջակայքում  շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ, քարայր:

 

 

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հո- րինի՛ր:

Պատրաստակամ. Կարդալ. Տարի, երամ, թակարդ, պարգևել, մառան. թութակ, տակառ:

 

  1. Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ. զրույց անել. խաղ անել. թույլ տալ:

 

  1. Այբբենական կարգովդասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները.

բ) սիրածդ գրքերի անունները.

գ) այն առարկաների անունները. որոնք կուզենայիր ունենալ:

 

  1. Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պա- տասխանում են ի՞նչ է անում հարցին (ներկա ժամանակ):

Օրինակ՝ պարել — պարում  է:

Ա. Կրկնել. խոնարհել. գնալ, տապակել. հասնել. վերցնել. թռչել. աճել, հանգստացնել. վերադառնալ, դնել, թողնել:

Բ.  Գալ. լալ. տալ:

Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից:

 

  1. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

 

 

  1. ա) Ընդգծված բառերն ի՞նչ ընդհանրություն ու­նեն:

բ) Երկու և մեկ գծով ընդգծված բառերի միջև ի՞նչ տարբերություն կա:

գ) Այդ տարբերությունը վերացրո՛ւ:

 

Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված՝ բաց թողնում :Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել:

Մի անգամ,  երբ գեղջուկը գալիս է նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թռցնում նրա գլխարկը: Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից: Պատից բավական հեռու արծիվը նետեց իր ավարը: Գեղջուկը գլխարկը վերցրեց ու շրջվեց, որ նորից նստի: Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը: Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:

43.Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է:

Հասկանում ենք:

Հեռանում են:

Մոռացել ես:

Գտա:

 

  1. Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛ր, աշխատիր ոչինչ բաց չթողնել. Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, որ գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն): 

 

  1. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքր կարճեր, ավելորդ  բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):

Պարանը կարճ էր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ)

Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի)

 

 

  1. Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

 

Օրինակ ‘ բարձր — ցածր.

Տալ- վերցնել

Սիրուն, լավ, մեծ. ներքև. ուշադիր. բարեկամ. աղքատ, կուշտ, դիտավորյալ,  հիշել. վառել. դրական, հրաժեշտ տալ. հյուսել. թույլատրել. ընկնել. գումարել, թափթփել. պապանձվել. գիշեր. ելք. ավարտել. օգնել. արագացնել:

 

  1. Ա և Բ տեքստերը համեմատի´ր և դրանց տարբերությունը  գտի´ր:

Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց. մտնելու ճեղք չգտավ ու ասաց.

-Մարա´գ, դուռդ բա´ց արա. Քեզ  հարդ եմ բերել:

Մարագը պատասխանեց.

  • Դու իմ ունեցած հարդը մի’ տանիր. քո բերածն ինձ հարկավոր չէ:

Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց. մտնելու ճեղք չգտավ ու մարագին ասաց. որ դուռը բաց անի. Որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց. որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

 

  1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:

 

Հիվանդ. ծաղիկ. մուկ. հայ. նիստ, այբուբեն. դաս. դպիր, դարբին, հյուր. զորք. ռուս. գործ. բրուտ. կույս. հույն,.ուզբեկ. հնդիկ, թուփ, ծիրանի, ավազ:

Կազմածդ  ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

 

  1. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող ո՞րտեղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ո՞րտեղ լինել

Ո՞վ ո՞րտեղ է:

 

  1. Հարցերին պատասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել) .

Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա: Բնակարանն ինչպե՞ս է կահավորված : Այնտեղ ովքե՞ր են ապրում: Ինչպե՞ս են ապրում: Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

 

  1. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

 

ա) Ամպ. ծաղիկ. վար. կար. unւգ. երգ. ժողով. օճառ:
բ) Գող. վախ, քար, մահ, մանուկ, Էջ (իջ), մայր:

 

  1. Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի  Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա  շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանել): Այդտեղ  ջրափոշին  խոշոր կաթիլներ (դառնալ) ու որպես անձրև (տեղալ):

53 Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե .

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե …

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե …

  1. Ուշադրությո´ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի´ր և օրինաչափությունը փորձի´ր բացատրել:

 

Ա- Ընկերս ասաց.

  • Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:

Բ. — Պապս սիրու մ Էնկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի,- ասաց ընկերս:

Դ. — Պապս սիրում է նկարներ հավաքել,- ասաց րնկերս,- ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.

-Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Բ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են  հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ,- ասաց քեռիս:

Գ. -Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում,- ասաց քեռիս,- ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

  1. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:

Գեղեցիկ, հպարտ,  տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

  1. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, ծի՜վ-ծի՜վ, բա՜,  տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ, թի՜ռ:

 

 

  1. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Երկրորդ, երրորդ, չորրորդ, ուշ, շտապ, մոտ, մերձ, հհռու, դանդաղ, հաճախ, տասներորդ, կրկին:

Փորձի´ր բացատրել ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել:

  1. Գրավոր պատմի´ր, թե մեծերն ի´նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:
  2. Տրված տրմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես,  հագ, փախ, սառ, թռ, կպ:

  1. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղ- տը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ- խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

  • Ո՜ւզ,ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

  • Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

 

  1. Նախադասությունները լրացրո´ւ (ուղղակի խոսքեր գրի´ր):

(փոքրիկը խնդրեց.

  • …………
    — …………..,-անհանգիստ ասաց իշխանը,-…….:
  • ………………… ,- բողոքեց տղան:
  • ………………… ,-անհանգստացավպապիկր:
  • …….. ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան ,- :
  1. Ա)

Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:

Այս մարդը գլուխ չունի:

Գրքի  առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:

  • Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի´ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Բ)Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի´ր պատճառաբանել:

 

  1. ա)Ն ախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի էպատասխանում:

р) Նախադասությունների կետադրությանն ուշադրու- թյուն դարձրո´ւ և փորձի´ր բացատրել:

Սուրդ կամ  վահանդ նվիրի´ր տղային:

Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:

Քամին ու ալիքը ընկերներ են:

Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:

Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

  1. Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

 

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ,  լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն:

  1. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ, ձայն, հոտ, քար, կով,  արջ,  փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, ձյուն, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ, քույր, մայր, ձեոք, ոտք, տատ, պապ:

Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ, պանրագործարան:

  1. Բաոակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ, ինչի՞ն:

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ:

  1. Ո՞ր նախադաությունից կարելի է ինչ-որ բառ հանել՝ առանց միտքը փոխելու (փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է այդպես):

Ընկերս հեռացավ: Ես վազեցի: Մենք խոսեցինք: Մարդիկ հավաքվեցին: Դու ժպտո՞ւմ ես: Դուք հասա՞ք գնացքին: Նրանք սպասում էին: Մայրիկն ամեն ինչ հասկացավ: Մենք իրար ժպտացինք ու աչքով արեցինք:

  1. Ընդդծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝

՝

ա) ուրիշի ուղղակի խոսքից  առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Օրինակ՝- Ի՜նչ ես ամրողջ օրր պարապ-սարապ պառկում,

վե´ր կաց, մի գո´րծ արա,- ծույլին հանդիմանում էին հարևանները:

ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.

Ի՜նչ ես ամբողջ օրր պարապ-սարապ պառկում, վե´ր կաց, մի գո´րծ արա:

բ) — Ի՜նչ ես ամբողջ օրր պարապ-սարապ պառկում,- ծույլին հանդիմանում Էին հարևանները,— վե´ր կաց, մի գո´րծ արա:

  • Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը,- ցավով ասաց նավի հրամանատարը:
  • Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ,- անհամբերությամբ ասաց տղան:
  • Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մա­սին, դա շա՜տ հետաքրքիր  է,- հեռանալիս ասաց հյուրը:
  1. Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց . այլ

Սի մարդ շուկայից  ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի … Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև…

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը…..
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից….
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին…

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև…

 

  1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկամպիտ): Ստացված բառերի  իմաստները բացատրի´ր:

ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն, գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

  1. Տրված բաոերը գործածելով՝ պատմությո´ւն հորինիր:

Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել,  կարաս, կա­տար, կտուր, կապիկ, կատու:

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ, վախ, քար,  մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

  1. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

 

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը  կորցնել,  արևը խավա- րել, բերանը ծռել, հալից ընկնել, սիրտը վկայել, գիշերը ցերեկ անել, երես դարձնել, սիրտ անել, բկին չոքել:

  1. Երկխոսությունըշարունակի´ր:
  • Դե´,- շշնջաց ընկերս,- սեղմի´ր կոճակը:
  • Զանգն արդեն հնչե՞լ է,- զարմացա ես,- ոչինչ չեմ լսել:
  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

 

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

  1. Նախադասությունները լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե …. :

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե .. :

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե …. :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե         :

  1. Ամեն մի բառակապակցության իմաստը տրված բառերից մեկով արտահայտի´ր:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թոչուննե- րը, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:

  1. Ընդգծված բայերը գրի´ր ճիշտ ձևով:

«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց: Մեկ-մեկ էլ դրանք ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եվ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչ­ներն այդ երևույթն անվանում  են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն աոաջացավ այսպես. բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

  1. Փորձի´ր բացատրել, թե ընղգծված բայր ո´ր դեպքում Է եզակի և ո´ր դեպքում՝ հոգնակի:

Ա. Գառն արածում Է:

Բ. Գառներն արածում են:

Գ. Գառների հոտն արածում Է:

Ա. Գայլը գյուղ մտավ:

Բ. Գայլերը գյուղ մտան:

Գ. Գայլերի ոհմակը գյուղ մտավ:

Ա. Մեղուն ծառին նստեց:

Բ. Մեղուները ծառին նստեցին:

Գ. Մեղուների պարսը ծառին նստեց:

  1. Երկխոսությո´ւն հորինիր, որ կարող Է լինել ձեր դասարանում:
  2. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Գրությանն ուշադրությո´ւն դարձրու (ինչո՞վ Է տարբերվում մյուս բարդ բառերի դրությունից):

Օրինակ՝ մեծ-մեծ:

Ծանր, զույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:

 

  1. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն

ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, բալիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), տիկ, թիթեոնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ:

բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դդյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ,մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փո- խարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառեր գրելով:

Ո´չ … ո´չ …. ո´չ էլ … չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞րր)

… … … ու … վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց        և …: (ինչերո՞վ)

…. … կամ …. պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

… … …ու … պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

  1. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառի  փոխարեն գոյականներ գրելով:

Սիրել ու՞մ, ի՞նչը:

Սիրահարվել ու՞մ, ինչի՞ն:

  1. Նախադասություններն ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ….
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ

 

  1. Երկու տեքստերը համեմատի´ր և տարբերութ- յուններր գտի՛ր:

Ա. Դատավորր երկու մարդու վեճը պիտի  լուծեր: Այդ մարդկանցից մեկն արդար էր, մյուսր՝ մեղավոր: Արդարը խեդճ էր, անպաշտպան ու բերանը փակ: Դրան հակառակ,

մեղավորն ինչ մեղադրանք ասես քարե կարկուտի պես թափում էր արդարի գլխին: Մյուս կողմից՝ գեղեցիկ ու բնական  խոսքերով   մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը: Դատավորին էլ այդ շողոքորթությունը դուր էր գալիս: Այդ տեսնելով՝ արդարի տղան հորն ասաց.

 

  • Ա´յ հեր, դատավորի մասին մի քաղցր խոսք էլ դո´ւ ասա:
    -Լավ ասացիր,-ուրախացավ արդարը: Հետո բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.

 

  • Դատավորն էշ չէ,  որդիս, նա լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

Բ. Դատավորը  մի արդար և մի մեղավոր  մարդու  վեճ էր լուծում: Արդարը  լուռ  ու խեղճ էր, իսկ մեղավորը  մեղադրանքեր  էր թափում  նրա գլխին և շողոքորթում

դատավորին:  Քանի որ վերջինիս դա դուր էր գալիս, որդու խորհրդով արդարն էլ որոշեց դատավորի մասին  քաղցր խոսք ասել: Եվ բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի ասաց, որ դատավորը լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

 

  1. 87. Նախադասության բաոերից մեկը փոխի´ր՝ աոանց  միտքր փոխելու (քանի՞ նոր նախադասություն  կարող ես ստանալ):

Օրինակ՝  Արջուկր քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: -1.Քոթոթը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից)դուրս եկավ ու շշմած դուրս առավ: 3. Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շփոթված (զարմացած, շշկլված) կանգ առավ:  6. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Ինչ-որ մեկը  պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց: Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

  • Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ո”ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

Հնէաբանները գտել են:

Շնաձուկը կերավ:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:

  • Նախադասությունները լրացրո´ ւ: Գրածդ բայերն ընդգծի´ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն….. :

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոոանան. :

Եթե ինձ ստիպեն ամեն օր առավոտից իրիկուն խաղալ….:

Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն….:

  • Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատի´ր  և  տարբերություններր գտի´ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի´ր:

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: -Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ)Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավար- տել: -Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրուցն էր ավար- տել:

գ) Իմ անունր մատյանում քսաներկուերորդն է:
դ) Առաջնորդն այսօրվա համար վեց  հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:

  • Գրի´ր արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր (օրինակ՝ շուտ-շուտ, երբեմն-երբեմն):
  • Տրված բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Մթերք, մղկտալ, մուշտակ, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մորթի:

  • ա) Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակր չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մա­սին կարող ես գրել):

Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:

Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սի­րում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):

Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ին­չո՞ւ:

Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ու ուրիշների կարծիքր:

բ) Բոլոր  պատասխաններդ մի տեքստում հավաքի´ր և այդ սենյակի մասին գրավոր պատմի´ր:
գ) Շարադրությունդ վերնագրի´ր:

  • Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:  Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

 

  1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:

 

  1. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը ո՞րն է:

Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի:

Կողպեքը չխկաց ու բացվեց:-Կողպեքը չխչխկաց ու բացվեց:

Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշա- ցին:

Վարպետը պաստառը պատից պոկեց:-Վարպետը պաստառը պատից պոկոտեց:

  • Տրված բարդ րաոերի իմաստները բառակապակցություններո´վ արտահայտիր:

 

Օրինակ ՝միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր, մեծագլուխ,  սրընթաց, երկերեսանի, զբոսայգի,  սրամիտ, հեռուստացույց:

  • Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ ՝Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ  շատ  բան կարող է սովորեցնել մարդուն  -1.   Բնության  մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: 2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնեռնիկն անգամ  շատ բան կարող է սովորեցնել մարղուն:
Փոքրիկ  բլրակն էլ  անցիր ու կհասնես ասածս  ծաոին: Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի փոքրիկ պստլիկ ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր  քշում կտոր-կտոր ամպիկները:

 

  1. Հարցում արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր, ինչե՞րը:

Ինչ-որ ո՞վ, ի՞նչ:

Ոչ մի ո՞վ, ի՞նչ:

  1. ա) Նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի´ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի´ր:

բ) Ձկների, փղերի կամ թոչունների հյուրանոց նկարագրի´ր:

Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձ- նատուն է, որտեղ առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի: Նախասրահում շների համար կան վարսավիրանոց, անասնաբուժական կետ, ոեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

  1. Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-

նից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) համարձակ աոաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջու ր) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:

  1. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)      ,

Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) Տղան փետու րներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

  1. Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ ցրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր  ուսուցանում  սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատ- մությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

 

  1. Գտի՛ր Ա և Բ շարքի բառերի տարրերությունը : Բ շարքր տրված բայերով  շարունակի´ր:

Ա            Բ

Կտրել – կտրատել
կտրտել

թռչել – թռչկոտել,
թռվռալ

վազել — վազվզել

ա) Պատռել, նստել, ջարդել, ծակել, ցատկել, ճխլել:
բ) Ծամել, կռռալ, թափել,  կապել, թշշալ (սրանցից կազմված բառերն ինչո՞վ տարբերվեցին մյուսներից):

 

  1. Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադ- րիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:

Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել, անցնել,  բուժել (դեղ ու դարմանով), մտնել, կանգնել, ընկնել, խառնվել, կախվել:

  1. ա) Փակագծում տրված րայերր գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

բ) Ո՞ր դեպքում բայը հոգնակի ձևով գրեցիր:

Փղի համար կնճիթը  շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից  վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով  «ապտակում» (է, են ) են չարաճճի ձագուկին, որր սովորաբար  фпքր  ավտոբուսի չափ (է, են) լինում:

 

Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու  կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

 

108 Տրված արմատների կրկնությամբ  բառե´ր կազմիր  (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն  է  կատարվում):

 

Օրինակ՝ փալաս-փուլուս:

Աման,  մարղ, պարապ, պակաս,  մանր, փոքր,  ոլոր, սուս:

 

  1. Նախադադասությունն ընդարձակի´ր՝ ո՞ւմ  կամ ինչի՞ հարցերին  պատասխանող  բառեր կամ բառակապակցություններ  ավելացնելով:

Մարգերը ջրվեցին :

Քույրը երաժիշտ է:

Նկարն անհետացել էր:

Մոխիրը տաք է:

 

  1. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:
    Օրինակ լեռ — լեռնցի:

Եբևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ, Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա,  Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ, Վրաստան:

Ինչո՞ւ մեծատսռով գրվող բառերր փոքրատառով դար­ձան:

  1. Տրված բաոերը գործածելով՝ պատմությո´ւն հորինիր:

Անմեղ, ակնոց, փչակ, արքա, ատամ, արմունկ, ամբողջ, որջ, փարչ, մեղր, արջ, կարճ, փախչել:

  1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի´ր մեկական բառերով:

Բարի լուր (ավետիս) բերող, արագ ընթացող, բաժակը ձեոքին արտասանվող ճառ, վեպ  գրող,բառարան գրող, ար­տասահմանում ապրող:

  1. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակից- ներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկ- ներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

  1. Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրությո´ւն դարձրու (փորձի´ր բացատրել ՝ ինչո՞ւ ը-ն չի գրվում):

Օրինակ՝ ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Գոռ, մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:

  1. Յուրարանչյուր բառակապակցության իմսատը տրված բառերից մեկո´վ արտահայտիր:

Բազմություն, մարդկու թյուն, ազգ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ  աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող  բոլոր մարդիկ:

 

  1. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապա­տասխան ձևով:

Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել):

Զորքը (տեղավորվել) դաշտում:
Ժողովուրդր (լսել) հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել):

Ավագանին (ողջունել) օտարականին:

Հոտն (իջնել) սարից:

Ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից:

 

  1. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք:

Պատմեն:

Կլսեն:

Կընտրեք:

Դարձավ:

  1. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հա­կանիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները  միայն շարժվող  առարկաներն  են տեսնում. … կենդանին անհետանում Է նրանց  աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … Է միջատներով:

Գիտնականները պարզել են,  որ ստորջրյա աշխարհը ոչ թե …. այս ձայների աշխարհ Է:

  1. Տրված նախադասություններն ավելացրո´ւ տեքստի մեջ: Ստացված տեքստն ինչո՞վ է տարբերվում տրվածից:

Տարին չորային էր:  Մի անգամ երկինքը ողորմաց ծարավ արտերին. ամպեց ու անձրև կաթկթաց: Մի մարդ վազեց դուրս ու կանչեց.

  • Ի´մ արտի վրա, ի´մ արտի վրա:

Ամպը գոռգոռաց ու անձրևի փոխարեն կարկուտ շրխկաց: Նույն մարդը ճչաց.

  • Բոլորի ՜ արտերի վրա, բոլորի՜ արտերի վրա:

Արտերր խանձվել, անձրև էին ուզում: Իսկ մարգը բնույ-

թով ագահ է: Է՜հ, երկինքն էլ որոշեց խաղ անել ու  դալ տալ մարդուն: Ի՜նչ խաղ,կարկուտն իսկական պատիժ է արտատիրոջ համար: Ա՜յ քեզ եսասեր մարդ:

  1. Խոսքն ըստ օրինակի փոխի´ր, անուղղակի խոսքը դարձրո´ւ ուղղակի:

Օրինակ ՝ 1. Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.

  • Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:
  1. Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան

ու տեսնի  կախարդական նկարը:

Թզուկն ասաց.

  • Ա´յ տղա, գնա´ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարր:

Հայրն Արտակին ասաց,  որ ճանապարհից վերցնի իր հե- ծանիվր, որովհետև մարդկանց խանգարում է:

Տղայի  ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է  գնում:

Թագավորը տղային ասաց, որ  գնա երկրից  երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:

Նապաստակն ու մուկն ասացին,  որ իրենք գնում են տղային օգնելու:

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն  աշխարը տեսնելու:

Արեգնազանը ներկայացավ և ասաց,  որ ինքն իշխան Ար­մանի որդին է:

Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:

 

  1. Կետերի փոխարեն գրի´ր մի այնպիսի արմատ, որ և´ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և´ կետերից ձախ գրված բառի հհտ:

Օրինակ ՝ խիճ. …. , գրել – խիճ, նկար, գրել- խճանկար, նկարագրել:

Շագանակ. .. թափ, ծաղիկ,…. քար, հինգ……….. չափ, խաչ

Սիրտ, քանդակ ընկեր, ավազակ, պետ, բառ.. կապ,

վրեժ… գիրք:

  1. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ առաջինին (ընդգծված բառե­րը հանի´ր):

Օրինակ ՝ Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում, երբ շատ փոքր էի: (որ կամ որր) — Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում, երբ շատ փոքր էի: Կամ ՝ Մի հրաշայի հեքիաթ եմ հիշում, որր տատս Էր պատմում, երբ շատ փոքր էի:

Դաշտերից մի լուր  եկավ: Շեկոն ու Մարալն իրար փշրում Էին: (որ)

Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք Էր: Սարերը մնացել էին հեռվում: (որովհետ կամ  քանի որ)

Նա ստիպված առժամանակ րնդհատեց  ճանապարհորդությունն ու փնտրտուքը: Գրեթե սպառվել Էին այն սուղ միջոցները, որոնցով տնից դուրս Էր եկել: (որովհետև)

Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ: Տունր կո- ղոպտել Էին: (որ)

Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից: Նա սանրել է մազերը և ձեռքին ծաղիկների փունջ ունի: (որ կամ որը)

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բաոեր կազմի´ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

  1. Տրված հարցերին պատաասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել):

Ձեր բակը մե՞ծ է, թե՞ փոքր: Ի՞նչ կա բակում: Ովքե՞ր են հաճախ լինում այնտեղ: Ինչո՞վ են զբաղվում: Մարդիկ ի՞նչ վերաբերմունք ունեն իրենց բակի նկատմամբ և ինչպե՞ս են պահում բակը:

  1. Նախադասություները լրացրո´ւ: Գրածդ բա յերն ընդդծի´ր:

Եթե գայլերն ու ոչխարները բարեկամանան,…… :

Եթե երեխաները ղեկավարեն ընտանիքը,……….. :

Եթե ծնողներն ամբողջ օրը բակում խաղան,……

Եթե անձրևը պատվերով լինի,……….. :

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պու — ճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):

Հյուրը քթի տակ բարի (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:

Աոաջ բերեցին նրա (ազնվատոհմ, վեհազգի, ցեղական, զտարյուն) նժույգը:

Լքված նավր կամաց-֊կամաց (սուզվում, իջնում, խորտակ- վում, ընկղմվում) էր:

Նրա բոլոր հույսերը (սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

  1. Ընդգծված նախադասությունները տեքստից հանի´ր: Ստացված տեքստի նախադասությունների մեջ ըստ անհրաժեշտության բառեր ավելացրո´ւ, պակասեցրո´ւ կամ փոխի´ր:

Պապն ու Մհերը գնացին արտը հնձելու:

Արտը՝ դեղին ոսկի, ծփում է ոնց որ արևի ծով: Մհերը նայեց արտին, նայեց պապին: Վախից աչքերը բացվեցին, լայ­նացան: Նա ասաց.

  • էս ի՜նչ մեծարտ է, ափո´ւ, բա ո՞նց պիտի հնձենք:
    Պապը նայեց արտին, նայեց թոռանը, ու ժպիտը ծորաց մո­րուքն ի վար: Ասաց.
  • Ես՝ հալիվոր, դու՝ երեխա, կամա՜ց-կամա՜ց կհնձենք: Կամաց-կամաց հնձեցին մինչև կեսօր: Կեսօրին, հոգնած

ու դադրած, նստեցին հացի: Պապր կավե մի մեծ ամանի մեջ մածնաբրդոշ արեց: Ստացվեց լավաշ հացի ու գոմշամածնի մի ահագին բլուր:

Մհերը նայեց մածնաբլուրին, նայեց պապին: Վախից աչքերը բացվեցին, լայնացան: Նա ասաց.

  • Վա՜յ, ափո՜ւ, Էսքան մածունը ո՞նց պիտի ուտենք:
    Պապը նայեց մածնաբրդոշին, նայեց թոռանը, ժպիտը նո-

րից ծորաց մորուքն ի վար: Ասաց.

-Ես՝ առյուծ, դու՝ առյուծի ձագ, Մհե´ր, կամա՜ց-կամա՜ց կու- տենք:

  1. Ո՞ր բառաշարքում կան արմատներ, որոնք միայնակ, որպես բառ, չեն գործածվում (չես հանդի­պել). դրանք արտագրի´ր:

Օրինակ՝ խորազնին-֊զնին արմատր միայնակ, որպես բառ չի գործածվում, մեծասքանչ — սքանչ:

ա) Բառազույգ, մեղմալույս, անձրևաջուր, բառապաշար, այլաբնույթ, նավահանգիստ:

բ) Հետախույզ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, հիասքանչ, փառամոլ:

  1. Սխալ կամ ոչ տեղին գործածվոած բառերը գտի՛ր և ուղղիր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր, որ շուտ լավանա:

Աղբյուրի աչքը քար Էին խցկել:

Տարվա ծայրին մի անակնկալ Էլ կար:

Մատանու անիվը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

  1. Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:

Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

  • Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.

  • Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:

Հետևություն՝

  1. Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:
  2. Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:
  3. Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:
  4. Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:
  5. Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:
  6. Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:
  7. Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:

 

  1. Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

  1. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի (եզակի՞ Է, թե՞հոգնակի):

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից դուրս եկողը ձագ էր:

Որդին պահարանն Էր բերել ու դրել սենյակի անկյունում: Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:
Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն Էր դուրս եկել:

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն Էր:

Գոռացողը պահակն էր:

Պահակներ կարգե´ք, որ ապահով լինեք:

  1. Տրված նախադասությանհիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Քաղցր խոսքն օձն էլ բնից կհանի:

  1. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն,     ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, …. աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս,    ճանապարհը չի իմանա:

Թացն Էլ ….հետ վաովում Է:

Կաթի հետ մտածը հոգու հետ         .:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ….:

Մարդ ինչքան էլ կռիվ անի, մի երեսը … համար կպահի:
Մեկ թշնամին հազար …ից շատ է:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

  1. Տեքստը փոխի´ր՝ սկսելով այսպես. «Մի անգամ աչքերը բողոքում են ….»:

Մի անգամ աչքերը բողոքեցին, որ իրենց դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո´չ թհ իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդր նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

  1. Ցո´ւյց տուր (արտագրի´ր կամ ընդգծի´ր) այն բառերը, որոնք նախադասությունից մենակ դուրս չեն գա:

Օրինակ՝ Երևանից Թբիլիսի գնացող մարդատար գնաց­քը մոտենում Էր Այրում կայարանին: (Չի լինի՝  Երևանից Թբիլիսի մարղատար գնացք կամ՝ մոտենում Էր Այրում):

Այդ մարդիկ դեպի սարերն էին գնում:

Առակագիր Եզոխոսը մի անգամ ազատ ժամանակ մտավ նավաշինարան:

Առանց խոսքի էլ հասկանում են իրար:

Անծանոթ մի մարդ հորս հետ տուն մտավ:

Ամենազոր Զևսը հողին հրամայեց երեք ումպով ամբողջ ծովն ըմպել:

Ձկնորսի շվիի քաղցր հնչյուններր լսելով՝ միամիտ ձկներն իրենք իրենց դուրս եկան ծովի խորքերից:

Մի անգամ, աղվեսի հետ վեճի ժամանակ, հովազը պարծեցավ իր նախշավոր մորթով ու ճկուն մարմնով:

  1. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից ու բառակապակցություններից մեկը:

Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) խմելու մաքուր ջրից չեն օգտվում:

Հիմալայներում … հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:

Գիտնականներն ասում են, որ … երկրի վրա կլիմայական զգալի  փոփոխություններ են լինում:

… նետաղեղը հզոր զենք էր համարվում:

Դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում:

  1. Հրաման արտահայտող նախաասությունները գտի´ր և դրանց բայերն ընդգծի´ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:

Շրջի´ր աշխարհից աշխարհ ու տո´ւն եկ:

Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի´ր, որ մեծանա, արծիվ դառնա:

Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

Մի´ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

 

  1. Հաց բազմիմաստ բառը նախադասությունների  մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

 

  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:

  1. Շարքի բոլոր բառերր, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տարեվերջ, հրաշամանուկ, ամանոր, մեծահոգի, փրկա- գին:

բ) Դասաժամ, հողագունդ, մանրազնին, մանրախնղիր, սեղանատամ:

  1. Տրված բարդ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի´ր:

Հանքափոր, գրագետ, պատմագիր, խաղագիրք, խնդրա­գիրք, խնդրագիր:

  1. Անել և տալ  բառերով հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ կազմի´ր:

 

  1. Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ (գտնել), ցեխակոլոլ արմատներ(կրծել) ու (ասել).

  • Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես աոատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը (համոզել) ու (տանել) տուն: (Ցույց տալ) հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը (բացվել): Մկներր լեղաճաք (փախչել), (մտնել) ծակը, ծվծվալով իրար (սեղմվել) ու (մնալ), մինչև ոտնաձայները (լռել): Հետո դաշտամուկր նորից դուրս (սո­ղալ), դնչիկը (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար (ներս մտնել), և  մկներն էլի (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց (ասել).

-Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ Է կապված: Ավելի լավ Է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

 

  1. Պատմի´ր՝ ինչպիսի՞ն էիր շատ փոքր ժամանակ: (Ի՞նչ ես հիշում, և ուրիշներն ի՞նչ են հիշում քո մա­սին):
  2. Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունր:

Ծ առերին արթնացնողր … (քամին էր, քամիներ):

Այս օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:                   Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից (սպիտակ են, սպիտա­կեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց եիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա: Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

 

  1. Կազմի´ր տրված բայերի հրամայական ձևերր:
    Օրինակ՝ գրել — գրի՛ր — գրեցե´ք, աղալ — աղա´ — աղացե´ք:
    ա) Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել,

կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել:
բ) Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոոալ:

 

  1. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ ՝Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արղեն թոռ ունի:

 

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պա­տասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսու մ:

Իմ կարծիքն ասել եմ:

Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:

Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:

Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:

Ծովն արդեն փոթորկել Էր:

Թռչունները չվելու  էին:

 

  1. Տրված հարցերին պատասխանի´ր:

Ո՞վ ես: Բնավորության ի՞նչ լավ գծեր ունես: Բնավորությանդ մեջ ի՞նչն ես ուզում շտկել: Ո՞ւմ հհտ (ի՞նչ տարիքի, ինչ­պիսի՞ մարդկանց հետ) ես ուզում էր ըկերություն  անել:

 

  1. Տրված բառերն ըստ հոմանիշության(իմաստների մոտիկության) բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, խորդանոց, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մա­ռան, հանդիմանանք, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակու­սանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, անպատվություն, երկվություն, շիվ, կշտամբանք, նպարանոց, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

  1. Տրված արտահայտությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:

Երկու ոտքը մի մաշիկ դրեց: Դռնեդուռ ընկավ: Կապանք- ներից ազատեց: Զգաց մոտենալը: Խորամանկությամբ ոչ ոք նրա հետ չափվել չէր կարող: Այդտեղ էլ երկար չմնաց:

 

  1. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն գրի´ր ընդգծված բառերից մեկի հականիշը:

Շվեդ հոգեբանները փորձհցին ստուգհլ, թե իրո՞ք միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝… մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրու մ են … տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ …:

  1. Հակառակ իմաստ ունեցող (հականիշ) բառերով բառակապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրևլ, թե ի՞նչ կարող են նշանակել այդ բառակապակցություններր:

Օրինակ ՝ տգետ գիտուն — մեկը, որը  ձևացնւմ է, թե զիտուն է, բայց իրականում ոչինչ  չգիտե:

  1. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են բառակապակցություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի´ր : Դրանք գործածի´ր՝

ա) ուղիղ իմսատով,

բ) որպես  դարձվածք:

Օրինակ՝  1. Գիտնականը հետաքրրքրվողներին իր հայտ- նաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց,

միայն գլուխն էր կորցրել: 2. Ուրախությունից գլուխը կորցրել էր:

  1. Տրված բայերը հրամայական դարձրո´ւ և դրանցով նախադասություններ կազմի´ ր:

ա) Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թոչել, մեռնել, կորչել, փախչել:

բ) Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:

Ստացված հրամայական ձևերով հրամայական նախադա­սու- թյուններ կազմի´ր:

 

  1. Երկխոսություն հորինի´ր, որ կարող Է լինել տանը:

 

  1. Հարցերին պատասխանի´ր: Պատասխաններդ այնպե´ս գրիր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստացվի:

Մի անգամ մեծ ձուկը փոքր ձկանն ասաց.

  • Սա կարթ Է: Զգո՜ւ յշ եղիր, հանկարծ չկպչե՜ս ու չբռնե՜ս:
  • Ինչո՞ւ,- զարմացավ փոքր ձուկը:
  • Երկու պատճաոով,- պատասխանեց մեծը ձուկր:- Նախ՝ եթե դու կարթը բռնես, քեզ կորսան, կթաթախեն ալյուրի մեջ, կտապակեն թավայում m հետո անուշ կանեն: Երկրորդ պատճառն այն է, որ ես ինքս եմ ուզում քեզ ուտել,- բացատրեց մեծ ձուկը:
    Հարցեր.

 

Մեծ ձուկը փոքրին ի՞նչ զգուշացրեց:

Ո՞րն էր կարթը բռնելն արգելելու առաջին պատճառը:
Ո՞րն էր երկրորդ պատճառը:

  1. Ջուր բազմիմաստ նախադասությունների մեջ գործածի´ր pեq հայտնի բոլոր իմաստներով:
  2. Ընդգծված բառերը հականիշ բառակապակ- ցություններով փոխարինի´ր (բառակապակցությունր ո՞ր բառով կկազմվի):

Ոգևորությամբ անել, համոզմունքով գործել, ուրախությամբ դիմավորել, հուզմունքով սպասել, եռանդով պաշտպանել, անհանգստությամբ մտածել:

  1. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններից հանի´ր:

էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Շատ կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործր պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

  1. Գտի´ր Ա և Բ խմբի բառերի տարբերությունր:
    Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի,

Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ, տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

  1. Տեքստերի գոյականները (մարդ, կատու, փիղ և այլն) և նրանց փոխարինող բառերը (նա, նրան և այլն) դարձրո´ւ հոգնակի: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը նրան մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկի տեղ դրել ու խուսափել նրանից: Երբեմն էլ կատվի միջոցով իր ապագան է գուշակել:

Արղեն որքա՞ն ժամանակ է, որ կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է նրան, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերություն մյուս ընտանի կենդանիների՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքները նրա աոաջ «չի բացում»:

Բ. Մոտ հարյուր տարի աոաջ Օդեսսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

  1. Երկխոսությունըշարունակի´ր:
  • Շո´ւտ, շո´ւտ, բարձրացրո´ւ,- տագնապեց նա,- հասնում

է:

  • Ամեն ինչ մտածված է, սիրելի´ս,- հանգիստ շուո եկավ մյուսը:- Հիմա կտեսնես:
  1. Տրված նախադասություններր չորս ձևով միացրո´ւ, դարձրո´ւ մեկ բարդ նախադասություն՝ դրանք կապելով ա) և, բ) իսկ, գ) երբ, դ) մինչ բառերով:

Ահռելի որոտից պայթում էր երկինքը: Ջուրը հազարավոր դույլերով  թափվում էր ներքև:

  1. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները (մարդիկ, կենդանիներ և այլն) և նրանց փոխարինող բառերր (նրանք, նրանց և այլն) եզակի´ դարձրու: Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կեն- դանիների hետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:

Բ. Հետաքրքրասերները ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թոչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկնհրը զարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:

  1. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի´ր:

Օրինակ՝ անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վա­ռարան, անտեսք տիկին, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:

  1. Նախադասության ընդգծված մասն այնպես ձևափոխի´ր, որ միտքը չփոխվի:

Օրինակ՝ Մառախուղի կաթիլներըը միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը:

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսա­փելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

Օրվա ընթացքում տղամարդն ավելի քիչ է խոսում, քան կինը (տղամարդը միջին հաշվով քսանհինգ հազար բառ է ասում, կինը՝ երեսուն հազար):

Ասում են, որ հարյուր հազար տարի առաջ մեր մոլորակի կլիման հիմիկվանից ավելի տաք է եղել:

Երկուշաբթին ծանր օր է. հաշվել են, որ այդ օրերին աշ- խարհում դժբախտ պատահարներ ավելի շատ են լինում, քան շաբաթվա մյուս օրերին:

Գրքի՝ 1952 թվականի ցուցահանդեսում այցելուները  մի գիրք տեսան, որը սովորական դրոշմանիշից տասն անգամ ավելի փոքր էր:

  1. Սխալները գտի´ր և ուղղի´ր (քանի ձևով հնարվոր է):

Օրինակ՝ Մեր գյուղի համար երրորղ դպրոցր վերջերս է կառուցվել: — Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել: Կամ՝  Մեր գյուղի երրորդ դպրոցր վերջերս է կառուցվել:

Համար առաջին տիեզերագնացն  աշխարհում Յուրի Գա­գարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ ձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Հինգերnրդ համարի նկարն ուշադրությունս գրավեց:
Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է:

Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նա- վախցիկը:

  1. Պատմությունը պատմի´ր գրավոր (փոխադրիր)՝

ա) առնետի անունից,
բ) hnqևորականի անունից:

Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեո առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն առնետ է հայտնվել: Առնետն այնքան է

գնացել-եկել հոգևորականի տուն, որ ինքը տանտիրոջն է սո­վորել, տանտերն էլ՝ իրեն. վերջր ընկերացել են:

Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի´նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարդ է, որ տունն էլ լրիվ կվառվեր,  ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

  1. Կազմի´ր համառոտ և ընդարձակ նախադասություններ:

Ամբողջն ի՞նչ է անում (օր.՝ կորչում է):

Բոլորն ի՞նչ են անում:

Ոչ ոք ի՞նչ չի անում:

Ոչինչ ի՞նչ չի արվում:

Ոչ մեկը ի՞նչ չի անում:

  1. Նախադասության բառերը փոխարինի´ր հար­ցում արտահայտող համապատասխան բառերով:

Օրինակ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

Գնացքն անցավ:

Եկեղեցու զանգերը դողանջում են:

Մարդը դաշտում բահով փորում էր:

Մարդու ոտքը քարին կպավ:

Լուսացավ:

Փորելիս բահը կոշտ մի բանի առավ:

Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր:

Աղջիկները ձորն իջան ջրի:

Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:

  1. Ընդգծված բայերը դարձրո´ւ ներկա ժամանակով: է՞լ ինչը փոխվեց:

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն  կար: Մոնղոլները կրակն էին պաշ­տում: Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար, անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:

  1. Հրամայի´ր և արգելի´ր (տե´ս օրինակր): Կետադրությանն ուշադ րությո´ւն դարձրու:

Օրինակ՝ հավաքել- հավաքեցե´ք կամ հավաքե´ք — մի՛հավաքեք:

Մաքրել- մաքրեցե´ք — մի’ մաքրեք:

Գնալ- գնացե´ք — մի ´ գնաք կամ մի’ գնացեք:

Հեռանալ — հեոացե´ք — մի՛ հեռանաք կամ մի՛հեոացեք:

Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել, գիտենալ, մոտենալ:

  1. Գրի´ր դպրոցում և տանը գործածվող հրաման­ներ (հրամայական նախադասություններ): Կետադրությանն ուշադրություն դարձրո´ւ:
  2. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հա- կանիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա  քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին …: Նրանք համարձակվեցին անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:

  1. Նախադասու թյունները ժխտական դարձրո´ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ ՝ Մարդր թափահարում է ղրոշակր: — Մարղը չի թափահարում դրոշակր:

Նա երեկոյան բակում էր: — Նա երեկոյան բակում չէր:

Ցորե՛ն ցանիր: — Ցորեն մի’ ցանիր:

Փողոցն անցավ հատուկ նշված տեղով:

Չար շունը մտքում էլ է հաչում:

Ճահճոտ հողերում փարթամ խոտ ու հսկա ծառեր էին աճում:

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Աոանց ջրի կյանք կա:
Փիղը շատ լավ դայակ է:

Ձկների բնակարանը ծովն է:

 

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բառակապակցություն ավելացնելով: Դրանք և, nւ, կամ բառերով կապի´ր կամ ստորակետով բաժանի´ր:

Օրինակ՝  Նա շատ է ճամփրդել: (ինչո՞վ) — Նա գնացքով, նավով ու օդանավով շատ է ճամփորդել:
Օդում տեսավ: (ինչե՞ր)

Բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ կան: (որտե՞ղ)
Հինգ րոպե առաջ դուրս եկան: (ովքե՞ր)

Վաղուց դեղին են: (ինչե՞րը)

  1. Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Ճաշը եփել: Աչքերը չորս անել: Երկուսի ջուրր մի առվով չէր գնում: Զարմանքից քար կտրեց: Ականջին հասնում էր ալիքների խշշոցը: Փա՜ռք Աստծո:

  1. Նախադասությունից բառերն ու բառակապակ- ցությունները հերթով հանի´ր և պակասեցրո´ւ ինֆորմացիան (անհրաժեշտության դեպքում մնացող բառերից մեկի ձևը փոխի´ր): Ստացածդ բոլոր նախաղասությունները գրի´ր:

Օրինակ՝ Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանա­պարհորդությունն ու փնտրտուքը: 1. Ստիպված աոժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքր:

  1. Առժամանակ րնդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը: 3. Ընղհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքր: 4. Ընդհատեց փնտրտուքը: Կամ՝ ընղհատեց ճանապարհորղությունր: 5. Ընդհատեց:

Գրեթե սպառվում էին նրա սուղ միջոցները:
Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թոչուն ուներ:

Նա թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:
Չղջիկներր չեն կարողանում լույսին նայել:
Մեքենայացված գրադարանում աշխատող մարդիկ չկան:
Այդ գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:

Երեկոյան, մթնշաղի հետ, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:

  1. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կատվի  դեմ մուկ է, մկան ղեմ՝ կատու:

  1. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցու թյունները, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձի­քի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպի­սի՞, ո՞ր)

Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառըր կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թաոել: (որտե՞ղ)

Բեոնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց  հետո թռչունը  ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ, որտե՞ղ)

Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչր)

  1. Զույգ նախադասությունները տրված բառերից յուրաքանչյուրով միացրո´ւ, բարդ նախադասություն դարձրո´ւ:

ա) Այնքան … որ, բ) երբ, գ) և:

Թագավորի  ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:

  1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Երբեէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, ար- դուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

  1. Խոսքը փոխի´ր ըստ օրինակի (ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի):

Օրինակ ՝ 1. Մայրս ինձ հարցրեց.

  • Որ տե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:

Մայրս ինձ հարցրեց, թե ո´րտեղ եմ պահել մեր կախար­դական շղթան:

Աղվեսն ագոավին խնդրեց.

  • Ագռա՜վ քույրիկ, երգիր, որովհետև շատ լավ ես երգում:

Արջն աղվեսին ասում էր.

  • Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

Պապս ասաց.

  • Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Պապս ասաց.

  • Ես շատ լավ էլխոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ,կեն- դանիների հետ էլ:

Պապս ավելացրեց.

  • Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատլավ հասկանում են:
  1. Ձեր դասարանում եղած ամենածիծաղելի դեպքերից մեկը գրավոր պատմի´ր:
  2. Ձեր դասասենյակի մասին գրավոր պատմի´ր (ինչպիսի՞ն է, ինչպե՞ս է կահավորված, դեպի ո՞ւր են նայում պատուհանները, ինչպե՞ս եք պահում ձեր սենյակը, ի՞նչ կուզենայիք ավելացնել, փոխել և այլն) և վերնագրի´ր:
  3. Բառերը ղասավորի´ր այբբենական կարգով:

Դափնեվարդ, դժոխք, դյուցազն, դաշույն, դողդոջուն, դա­դար, դարձյալ, դողդոջյուն, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դյուրընթեռնելի, դդում, դյութել,  դժվարըմբռնելի, դարպասապահ, դժգույն, դղրդյուն:

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Կարոտել ո՞ւմ, ինչի՞ն:

Պաշտպանել ո՞ւ՞մ, ի՞նչը:

  1. Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագու յն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ, անաչյա, շիկահեր, շղթայակապ:

  1. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասր, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունր, որով արտա- հայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիս­ներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատա- վարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ըն- դունում:

զ) Ինչպե՞ս է  կոչվում այն հասկացությու նը, որով արտա- հայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները սյահելու և վերականգնելու կարողությունր:

  1. Ակ, իկ, ուկ ածանցներով տրված բառերից նոր բառեր կազմի´ր: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):

բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել):
գ) Կտր(ել), դիպ(չել), խուսափ(ել):

  1. Ի՞նչ է նշանակում՝

Հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ:

  1. ա) Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխիր, որ անձ ցույց տան: Թվիր այն ածանցները, որոնք օգնեցին, որ ուրիշ բառերից անձ ցույց տվող բառեր ստանաս:

Ա. Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լո- ղալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշ­խել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:

Բ. Հունձ, ուղի, թագ, զեն(ք), դատ, ձի, այգի, հնոց, ջրա­ղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:

  1. Ուշադրությո´ւն դարձրու Ա. Բ. Գ. շարքերի նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի´ր և օրինաչափությունը փորձի´ր բացատրել:

Ա. Հյուրն աոաջ անցավ ու ներկայացավ.

  • Բժշկապետ Նոբ:

Եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր.

  • էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ:

Թորոսիկը հարցրեց.

  • Պապե՜, նավր մեզ ո՞ւր պիտի տանի:

Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն՝ ասաց.

  • Մեր երկիրը, յավրիս…

Բ. — Իսկ փաստաթուղթ ունե՞ք,- հարցրեց տարօրինակ այցելուի տեսքից շփոթված հայրիկը:

  • Տղա ջան, ի՞նչ հետաքրքիր զրուցակից ես, ափսոս, նոր իմացա,- զարմացավ հայրիկը:
  • Տղա ջան, նստիր այգում, մենք շուտով կգանք,- ասաց հայրիկր:

Գ. — Այն ժամանած պարոններ, ես դեռ ուսանող էի,- սկսեց նա անմիջապես,- բնակվում էի Մոսկվայի ծուռ փողոցներից մեկում:

  • Ա՜խ, ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ գեղեցիկ է,- կրկնում էր նա ան- դադար,- երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է:
  • Հրատարակե՞լ,- կրկնեց նա,- երբե´ք:
  1. Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից նրանով, որը հարմար է:

ա) Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մա­սին շատ հետաքրքիր պատմություն Էր պատմում:
Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:
Լքված ու հին խրճիթը կամաց-կամաց ավերվում Էր:

Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա, խարխուլ:

բ) Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Զրույցր ծավալվեց ու մեկ Էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

Փռվել, սփոփվել, տարածվել, ընդարձակվել :
գ) Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:
Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեոու, սյուներ էին թաղել:

Խրել, հորել, ծածկել:

  1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի´ր:

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն է:

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ էր լինում:

Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ է եղել:

Ո՞վ ի՞նչ արեցի ինչո՞ւ:

  1. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բայի պահանջվող ձևով կամ այդ բայով և «ժամանակ» բառով կազմված բառակապակցությամբ, որոնք ե՞րբ հարցին պատասխանեն:

Օրինակ ՝… թփերի տակ մի փայլող աոարկա նկատեց: (թաքնվել) — Թաքնվելու ժամանակ թփերի տակ մի փայլող առարկա նկատեց: Կամ՝ Թաքնվելիս թփերի տակ մի փայլող առարկա նկատ եց:

… տեսավ, որ անծանոթր քաղաքը լավ գիտե: (հետևել)
… շատ նոր ընկերներ ձեռք բերեց: (ճամփորդել)

… մի քանի էջ կորցրել են: (կազմել)

… նկարները հանում, նայում է: (կարոտել)

… շուրջն ամեն ինչ մոոանում էր, մտքով ուրիշ աշխարհ տեղափոխվում: (երազել )

  1. Բառերի ընդհանուր արմատներր գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերն արմատների միջոցով բացտրի´ր:

ա) Ալեզարդ, ալեհեր, ալեկոծվել, ալեծածան, ալեհավաք (անտենա):

  1. p) երրորդ, երրորդել, երրորդություն, եռյակ, եռամյա, երեսուն, եռագիծ:

գ) Երկնագույն, երկնահաս, երկնաքեր, երկնասույզ, երկ- նային:

դ) երկիմաստ, երկթև, երկվություն, երկհարկ, երկամսյա, երկվորյակ:

 

  1. Գրի´ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝ կարևոր – անկարևոր,

ընդմիջումներով — անրնդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշա­դիր,արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:

  1. Տրված րառերից ական և ային ածանցներով նոր բառեր կազմի´ր:

Օրինակ՝ քաղաք – քադաքական, քաղաքային,

մանուկ — մանկական:

Լեռն, անձրև, բարեկամ, շուն, անձ(ն), զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև, դյուցազն, աղաչ(ել), հրեշտակ, ստրուկ, տոհմ, հանրապետ(ություն), խորհուրդ:

  1. Ընդգծված նախադասությունը (հեդինակի խոսքը) գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքից հետո, ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Փոքրիկ իշխանն ասաց.

  • Ինձ միշտ թվում էր,թեիմ տանն էի:

Նա խոստովանեց.

  • Այն ժամանակ ոչինչ չէի հասկանում:
  1. Տրված տեքստերը համեմատի´ր, տաբերությունը գտի´ր և մեկ նախադասությամբ գրի´ր:

Ա. էդիսոնի ծանոթներր միշտ զարմանում էին, թե նրա  այգու դռնակը բացելիս ինչո՞ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

  • Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
  • Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,-պա- տասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանամ է.

  • Կատակո՞ւմ ես:
  • Ո´չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցնելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՞ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

  • էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
  • Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

  • Ձեռ ես առնո՞ւմ:
  • Չէ՜: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
  1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Հատու կ, համերգ, հիացմունք, հակառակվել, համոզվել, տաքուկ, հրկիզել, մոծակ, հարբուխ:

  1. Տրված բայերն այնպես փոխի´ր, որ պատասխանեն ի՞նչ արեց ևի՞նչ է արել հարցերին:

Օրինակ՝ թռչել — թռավ, թռել է:

Տեսնել, հասնել, մեռնել, սառչել, կորչել, հագնել, փախչել, կպչել, իջնել:

  1. Փակագծերում դրված բառերից ո՞րն է ընդգծված բառի ուղիղ ձևը:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ  (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել,

կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարզ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կա­թել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

  1. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Օրինակ ՝  ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղ- կաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ:

Բևեռախույզ, երկրամերձ:

Ակնահաճո, մարդավաճառ:

Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի´ր:

  1. Ընդգծված բառերն ու արտահայտություններր տրված հոմանիշներից մեկով փոխարինիր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժետության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):

Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա անսպասելիորեն վագր էր հարձակվել: Բայց կինը խուճապի չէր մատնվել, այլ կացնով նետվել էր վագրի վրա: Կարճատև պայքարից hhտո վագրը նահանջել էր: Արիության համար կնոջը պարգևատրել  էին մեդալով:

  1. Անակնկալ, մեկ էլ, հանկարծ, հանկարծակի, հանկար- ծահաս:
  2. Արշավել էր, գրոհել էր, հասել էր, նետվել էր;
  3. Չէր ահաբեկվել, իրեն չէր կորցրել, գլուխը չէր կորցրել:

4 Հարձակվել էր, արշավել էր, գրոհել էր, հասել էր:

  1. Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ, կարճժամանակյա, վայր­կենական, րոպեական:
  2. Պատերազմ,մարտ,կռիվ,ճակատամարտ:
  3. Ընկրկել էր, քաշվել էր, ետ էր քաշվել, ետ էր դարձել, ետ էր գնացել, ետ-ետ էր գնացել:
  4. Կտրիճության, քաջասրտության, քաջության. խիզա- խության:
  5. Պարգևել էին, նվիրել էին, շնորհել էին, տվել էին:

 

  1. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր:

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված. «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր է: Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել:

  1. Քո արտաքինի և բնավորության մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր:

21 1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ այդ շարքի մի բառը չունի:

ա)ճանապարհ բ)Արձան     գ)Ըմբոստ              դ)Պապ         խոնարհ           վրձին          ընդարձակ               երգիչ

աշխարհ     զարդ      ընդդիմադիր          ձիապան

խորհուրդ   զվարթ     ընձուղտ                աղջիկ

շնորհք       վարձ       ըմբռնելի                լուսնյակ

  1. Նախադասաթյունն րնդարձակի´ր՝ ո՞ւմ կամ ինչի՞(ն) հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Ընդարձակ ակվարիումներն սպասում են:

Մարգագետնում հայրը նայում է:

Ձկներին ընտելացնում էին:

Երկար քայլելուց հետո հանդիպեցին:

  1. Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բադադրի´ր (բաղադրյալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:

Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), քն(ի)ն, օտար, բազում, բնական, հան(ել), հաս(նել), դր (դնել), պահ(ել):

Բ.  Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:

Յուրաքանչյուր ածանցով քանի՞ բառ կազմեցիր:

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի´ր: Տրված բառերի առաջին բաղադրիչնևրն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ ՝ գառնարած = գառն — արած,
բեռնակիր= բեռն — ա- կիր,
մատնել = մատն — ել:

Գառնուկ, բեռնել, դռնակ, թոռնիկ, լեռնային, ծոռնիկ, հարսնուկ, մատնոց, ողնաշար, ձկնկիթ, ոտնաման, մկնդեղ:

  1. Բացատրի´ր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակի ձևերը ոչ թե-֊եր, այլ -ներ մասնիկով են կազմվում:

Բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մատներ, մկներ, նռներ, ողներ:

  1. Նախադասության ընդգծված բառերը համաձայնեցրու:

Օրինակ ՝ Ինձ մոտ նոր դասագրքեր կա: -Ինձ մոտ նոր դասագրքեր կան: Կամ՝ Ինձ մոտ նոր դասագիրք կա:
Գարնանը օրերը երկարում է:

Նրա մազերը սև է:

Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է:

Կատվի աչքերը ճրագի պես վաովում էր:

Ուրախ էր անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ:

Ջրերը կտրվեց:

Գրածիդ մեջ սխալներ կա:

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:

  1. Նախադասությունները լրացրո´ւ:

Գրածդ բայը (բայերը) ընդգծի´ր և եղածների հետ համե- մատի´ր:

Եթե մարդիկ ծովում ապրեին………. :

Եթե գրքերը ծառերի վրա աճեին……… :

Եթե տները գնդի ձև ունենային……….. :

Եթե ծիածանի տակով անցնելը հեշտ լիներ…… :

  1. Երկու տեքստերը համեմատի´ր և տարրերությունները գտի´ր:

Ա. Անպետք ու անբան մի տղա միշտ բարկացնում էր հորն ու մորը, տատին ա պապին, որը միշտ ասում էր.

  • Մա´րդ եղիր, տղա’ ջան:

Տղան մեծացավ, պարթևհասակ ու գեղեցիկ երիտասարդ դարձավ, բայց պապը դարձյալ նույնն էր ասում:

Երկու երկրների միջև պատերազմ սկսվեց և տղան այդտեղ քաջությամբ աչքի ընկավ: Լուր հասավ հայրենի գյուղ, թե թագավորը նրան նազիր է կարգել: Պապն ասաց.

  • Ի՞նչ անեմ նրա նազիրությունը, որ մարդ չէ:

Տղան ապրում էր պալատում, նազիրություն անում ու մոռացել էր հարազատներին, իր պարտքը նրանց աոաջ:

Եվ պապն ասում էր.

  • Մարդ չէ, է´, մա´րդ:

Երբ շատ ժամանակ անց նազիր տղան եկավ հայրական տուն, ծնողները շատ ուրախացան իրենց զավակի համար, իսկ պապն ասաց.

  • Նազիր ես, թե վեզիր, ես կուզեմ, որ մարդ լինես:
    Նազիր թոռը խռովեց ու թողեց հեռացավ:

Երկրի թագավորի մահից հետո նազիրը դարձավ թագավոր: Բայց պապն էլի նույնն էր ասում.

  • Թագավոր է, թե կայսր, ես կուզեմ, որ մարդ լինի:
    Պապի խոսքը տարան, հասցրին տիրակալին: Թագավորը

վեր կացավ, շուքով-շքախմբով եկավ հայրական տուն՝ ստուգելու,թե  ճի՞շտ են ասում: Նա կոպտորեն վանեց իրենով հպարտ ծնողների փաղաքշանքի երկչոտ փորձերն ու դարձավ պապին:

-Հը՞, պա´պ,- ասաց,- ինձ չէիր հավանու մ … Տեսնո՞ւմ ես՝ թագավոր էլ դարձա:

Բայց անզիջում պապն ասաց.

  • Մնաց, որ մարդ դաոնաս, տղա´ ջան…

Բ. Անպետք ու անբան տպայի պապն սպասում էր, թե ե՞րբ պիտի այդ տղան մարդ դառնա:

Տղան մեծացավ, պարթևահասակ ու գեդեցիկ երիտասարդ դարձավ, բայց, պապի կարծիքով, մարդ չդարձավ: Պատերազմ գնաց, քաջությամբ աչքի ընկավ և, քաջությունր գնահատելով՝ թագավորը նրան նազիր կարգեց, բայց, ըստ պապի, էլի մարդ չդարձավ:

Տղան պետական կարևորության խնդիրներ էր լուծում, բայց քանի որ մոռացել էր հարազատներին ու իր պարտքը նրանց առաջ, պապը դարձյալ ասում էր,  որ նա մարդ չէ:
Երկրի թագավորի մահից հետո նազիրը նստեց գահին: Երբ որպես թագավոր եկավ հայրական տուն, կոպտորեն վանեց իրենով հպարտ ծնողների փաղաքշանքի երկչոտ փորձերն ու ցանկացավ գլուխ գովել պապի աոաջ, անզիջում պապն ասաց, որ մնաց՝ մարդ դառնա…

  1. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Այծն այծի համար լավ է, քան մի հատ ոչխարը:

  1. Բառակապակցություններ կազմի´ր ՝ հարցում արտահայտող բառըգոյականներով փոխարինելով:

Մաշվել ինչի՞ց:

Հալումաշ լինել ինչի՞ց:

  1. Ընդգծված բառակապակցություններն ածանցավոր բառերով փոխարինի´ր:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Կինը վեր կացավ թոնրի մոտից, խմորը վրան ձեռքերով մի քանի հաց փաթաթվեց ու տվեց ճամփորդին:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կեն­դանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գունն էլ՝ մի քիչ դեղին:

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Թշնամու նման եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

  1. Նախադասությունն ընդարձակի´ր:

Վախենո՞ւմ ես:

Հիշեցնե՞մ:

Պիտի համոզե՞մ:

Ծաղկե՞լ է:

Կտանե՞ս:

Պիտի կարողանա´ս:

Օգնի´ր:

Հիշի´ր:

Վստահի´ր:

Բերե´ք:

  1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի´ր: Բառերի մեջ այդարմատների գրությանն ուշադրություն դարձրո´ւ (փորձի´ր բացատրել՝ ինչո՞ւ ը-ն չի գրվում):

Օրինակ՝ բըրդ- բրդբրդել:

Մըրթ, կըրթ, սըրթ, կըռ, մըռ, բըռ:

  1. Ընգգծված բառերն ու բառակապակցությունները համապատասխան ածականներով փոխարինի´ր:

Օրինակ ՝ 1. Տղան դպրոցի ընկերներին է սպասում: — Տղան դպրոցական ընկերներին է սպասում: 2. Երևացին անտառ­ներով ծածկված սարերը: — Երևացին անտաոածածկ սարերը:

Հովտում մայիսը ծաղիկներով առատ ամիս Է: Բնությունը դաոնում Է արևից շողշողացող գույների իսկական հրա- վառություն:

Աշխարհը հնդկացիներից արժեքով նվերներ ստացավ: Դրանք գյուղատնտեսութան  այն բույսերն են, որոնց պտուղներն օգտագործում ենք՝ առանց ծագման մասին իմանալու:

Մինչև տպագրության  գյուտը ձեռքով գրվող ու պատկեր­ներով զարդարվող գրքեր կային:

Միջին դարերի Հայաստանում գործել են մանրանկար- չության մեծ թվով  կենտրոններ:

Տուփում ոսկուց  ու արծաթից շատ իրեր կային:

  1. Շարունակի´ր.

Գարնանային պայծառ աոավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի,  մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:

Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց:

 

  1. Նախաղասություններն ըստ օրինակի ժխտա­կան դարձրո´ւ և փորձի՛ր բացատրել՝ ո՞ր դեպքում է «է» բայի ժխտականը «չէ», ո՞ր դեպքում՝ «չի»:

գ) Մնացած նախադասություններն  ի´նքդ ժխտա­կան դարձրու:

Ա- Ավտոբուսն արդեն եկել է: — Ավտորուսը դեռ չի եկել:
Պտուղը ծառից հեռու կրնկնի: — Պտուղը ծառից հեոու չի ընկնի:

Ջուրն ընկնողը անձրևից կվախենա:

Այս գարուն ծառը ծաղկել է:

Աղվեսի դունչը խաղողին հասնում է:

Ասաց, որ վաղը գալու է:

բ. Աըտակը դեռ աշակերտ է: — Արտակն արդեն աշակերտ

չէ

Այո՛, այս տերևը դեղին Է: — Ո՛չ. այս տերևը դեղին չէ:
Քաղաքում արդեն մութ է:

Իմ ուզածը սա է:

Այս ծառը ծաղկած է:

Մեկին գումարած մեկ երկու է:

Քո վազքը շատ արագ է:

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սաոն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտ շուռ  եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հալված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկր մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կեր­տեց),որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

  1. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի´ր և համեմատի´ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը  հյուրասիրում էր իր բժշկին: (Օրե- րից մի օր:)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

  • Մի´ լռիր, բժի´շկ, ասա´, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Կատարը տաքացել էր, բերանդ ջուր մի´ առ, էն աշխարհն ես ուղարկել:)

Բժիշկը պատասխանեց.

  • Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել, Ձերդ վեհափառությունը:)
  1. Ընդգծված բառերը (դերանունները) ինքը բառի  ձևերով փոխարինի´ր այնպես, որ ուրիշ ոչ մի բառ չփոխվի:

Ես եմ ծովի այն ափից քեզ համար զարդեր բերել:
Ես եմ եկել այդ երկրից, ու ինձ հեքիաթնե՞ր եք պատմում:
Դու ցանկացար այսպիսի ավարտ:

Դու էլ հանգիստ գնա, ուզածդ անպայման կլինի:

Մենք էլ սիրով կգանք հավաքին:

Մենք ենք ցանել այդ սերմերը:

Դուք վճռեցիք երեկոն այստեղ անցկացնել:

Դուք ամեն ինչ գիտեք:

Ի՞նչ գրեցիր՝

ա)ես- ի փոխարեն,

բ) դու-ի փոխարեն,

գ)մենք-ի փոխարեն,
դ) դուք-ի փոխարեն:

Ի՞նչ մասնիկի օգնությամբ փոխարինեցիր ինք-ով

Ինքներ-ով՝

ա) ես-ն ու մենք-ը,
բ) դու-ն ու դուք-ը:

  1. Տրված ածականներից ու գոյականներից ինչպե՞սհարցին պատասխանող, գործողության հատկանիշ ցույց տվող բառեր (մակբայներ) կազմի´ր:

Օրինակ՝ հատուկ – հատկապես,
աստիճան — աստիճանաբար:

Վայրենի, քաջ, արի, մարդկային, մեղմ, մայր, նյութ, ընկեր, խումբ, հիմն, (հիմք). Գաղափար, կամ(ք), համառ, խոր, զգույշ, քնքույշ, թեթև, շեղ, բարեկամ, գործնական, գիտակից, լուրջ, վայրկյան:

  1. Տրված մակբայներին ի՞նչ ան ել կամ ի՞նչ լինել, ի՞նչ արած կամ ի ՞նչ եղած, ի՞նչ անելիս կամ ի՞նչ լինելիս, ի՞նչ անող կամ ի՞նչ լինողհարցերին պատասխանող բառեր (դերբայներ) ավելացնելով՝ կազմի´ր բառակապակցություններ (յուրաքանչյուր մակբայով՝ քանիսը կարող ես):

Օրինակ՝ աոաջ վազել, առաջ գնացած, առաջ ընթանաիս, առաջ շարժվող երեկ հանդիպել, երեկ գտած:

ա) Դեմ առ դեմ, ամենուրեք,  դռնեդուռ, տեղ-տեղ
բ) Այսօր, վաղը, երբեք, երբեմն-երբեմն:

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի´ր մեկ բայով:

 

Բարկությունից կամաց-կամաց գունատ էր դառնում:

Տերևներն արդեն դեղին էին դարձել:

Հայացքն ավելի ջերմ էր դարձել:

Մի քիչ էլ առաջ գնաց ու կանգնեց:

Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:

Նրա այդ շարժումից թագավորը նորից քաջ դարձավ:

Ծառերի վրա ծաղիկներ են բացվել, գարուն է:

Քարը բակում կույտ արեց, որ հաջորդ օրվանից գործն սկսի:

Ինչքան հեռանում էր, քայլերը դանդաղ էին դառնում:

Ամպեր են հավաքվել, անձրև է գալու:

 

 

  1. Տրված բայերն այնպես ձևափոխի´ր, որ պատասխանեն ի՞նչ արեց և ի՞նչ է արել հարցերին:
    Օրինակ՝ լսել-լսեց, լսել է:

ա)Գրել, վազել, կոտրել, փակել, աշխատել, հանդիմանել, թիավարել, փոխանակել:

բ)կարդալ, աղալ, խաղալ, գնալ, գոռգոռալ, դողալ, դռդռալ, մրմռալ, մռմռալ, թրթռալ, թռվռալ, կռկռալ:

 

  1. Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ …:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ ….:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ…:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն…. …:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի……:

  1. Ընդգծված բառակապակցությունները բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառերո´վ փոխարինիր:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում  ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է: Նրա բարձրությունը եր­բեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց  վերջերս Աֆրիկայում գտան  հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ՝ սեկվոյայից մոտ երկու սնգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կա­րող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

  1. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հիանալ ումո՞վ, ինչո՞վ:

Սքանչանալ ումո՞վ, ինչո՞վ:

 

  1. Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր: Այդ ածանցն ի՞նչ է ցույց տալիս:

ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու

բ) վիզ, գոգ, ձեռ, մատ
գ) կապել, խարտել,սփոել

դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր

ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել

 

  1. Այբբենական կարգով դասավորի´ր՝
    ա) ուսուցիչներիդ անունները,

բ) դպրոցին վերաբերող առարկաների անունները,
գ) այն առարկաների անունները, որոնք կուզենայիր ու­նենալ:

  1. Տրված անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն այլ բառերով արտահայտի´ր:

Կանգ առնել, մոտ գալ, շուռ գալ,  քարշ տայ, ցույց տալ:

 

  1. Հորինի´րերկխոսություն, որ կարող է լինել բակում:
  2. Տրված բայերից ե՞րբ հարցին պատասխանող բայեր (համակատար դերբայներ) ստացի´ր:

Օրինակ ՝ խոսել — խոսելիս:

Գրել, երգել, վազել, փնտրել, դուրս գալ, միտք անել, ընկնել, բարևել, հանգստանալ:

  1. ա)Նկարագրի´ր քn սիրած զբոսայգին (դա կարող է նաև բուսաբանական կամ կենդանաբանական այգի լինել):

բ) Գրի´ր այդ զբոսայգու ցուցանակը:

 

  1. Փակագծերում տրված բառերից մեկն րնտրի´ր ու պահանջվող ձևով գրի´ր ընդգծված բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր Էին դրված: (Սանր, սանրեր)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (սանր, սանրեր)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ  էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կա­խարդ)

Եկողն ամենաչար ո՞վ Էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ) Պատին մի աղջկա ի՞նչ Էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (նկարել,

նկար)

  1. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի´ր:

ա) Կանաչ, զմրուխտե:

բ) բաժակ, գավաթ:
գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:

 

 

  1. Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցերի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

Ա. Չայնավոր հնչյուն: —             Բ. Հնչուն երգ ու ծիծաղ:

Ձիերի դոփյուն: —                Դողդոջուն ձեռքեր:

Զգեստների շրշյուն:-         Շրշուն դող:

Դռան բախյուն: —                Բաբախուն սիրտ:

Ջրվեժի շաոաչյուն:-  —       Շառաչյուն ջրվեժ:

Անձրևի շաչյուն: —              Պաղպաջուն ջրեր:

Վարար ջրերի գոչգոչյուն:-           Ժպտուն աղջիկ:
Ալիքի ճողփյուն:-                        Սիրուն խաղալիք:

 

Բացատրի´ր, թե ի՞նչու տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ,այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրությո´ւն դարձրու):
Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

 

  1. Տրված բայերն այնպես ձևափոխի´ր, որ պատասխանեն ի՞նչ արեց, ի՞նչ է արել հարցերին:

Լինել, ուտել, գալ, պար գալ, ման գալ, ասել, դառնալ, վեր կենալ, անել, դնել, տանել:

  1. Բառակապակցությունները հոմանիշ բառերով փոխարինի´ր (բառակապակցությունը հնարավո՞ր է մեկից ավելի բառերով փոխարինիր):

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն, զինվորների ամբողջություն, շատ դեղեր, ուսանողների ամբողջություն:

  1. Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից կամ բառակապակցություններից մեկը:

……գտան այս ջրհորը, ջուրն էլ շատ սառն է ու համով, արի դու էլ խմիր:
Անապատում ջուրը……էլ ոսկով են գնահատում:
Երեք հազար տարի ապրեց այն ծառը, որի տակ փիլիսոփա Պլատոնը…… զրուցում էր իր սաների հետ:
Պատառաքաղը համարյա…..՝ ընդամենը չորս դար առաջ է հայտնագործվել:…Ֆրանսիայի թագավոր Հենրի Երրորդն է օգտագործել, որովհետև ձեռքով ուտելիս ճերմակ օձիքը կեղտոտում էր:
Հարավային Ամերիկայի բնակիչները … են սկսել կարտոֆիլ մշակել՝ 14 հազար տարի առաջ:

……առանց բանվորների գործարաններ են լինելու: …… արդեն Ճապոնիայի Նագոյա քաղաքում կա այդպիսին. նրա տասնութ ռոբոտներն աշխատում են…..և առանց հանգստյան օրերի:

Քաղաքային աղբի մեջ ……. են լինում ջարդված ապակի ու հին շշեր: Գերմանացի ինժեներները դրանք օգտագործելու ձևը……. գտել են. …….դրանցից ջրատար խողովակներ են պատրաստելու:
Հաճախ, արդեն, շուտով ապագայում, հենց նոր, վաղուց, միշտ, ինչ-որ ժամանակ, այսօր, գիշեր ու զօր, առաջին անգամ:

 

  1. Տրված բայերի հրամայական բոլոր ձևերը կազմի´ր:

Օրինակ՝ հասցնել-հասցրո´ւ, մի´ հասցնի կամ մի´ հասցրու,
Հասցրե´ք, մի´ հասցնեք կամ մի´ հասցրեք:

Հագցնել, անցկացնել, վախեցնել, սևացնել, հանգստացնել:

 

 

  1. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բոլոր գոյականներով փոխարինելով:

Փաթաթվել ու՞մ, ի՞նչին

Գրկել ու՞մ ի՞նչ(ը)

Խանգարել ու՞մ, ի՞նչը

 

  1. Առածները լրացրո´ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց…..:
Ջրի բերածը ջուրը……:

Տերովին տերն է պահել. … գայլն է կերել:

Մտնելուց աոաջ միտք արա, թե ոնց ….:

Ինչքան  զետնի երեսն է, յոթ էնքան գնտնի … է:

  1. Նախադասությունները լրացրո´ւ:

Գրածդ բայը (բայերը) րնդգծի´ր  և եղածների հետ համեմատի´ր:

Եթե միշտ նույն եղանակը լիներ,…….. :

Եթե մարդիկ իրար միտք կարդային,….. :

Եթե ձիերը թևավոր լինեին,…….. :

Եթե ձայներր տեսանելի  ու շոշափելի լինեին,… :

  1. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում այն ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կարմիր կովն իր կաշին չի փոխի:

 

  1. Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այլ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքներր:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը  հայտնի, ասում է.

-Ընկե՛ր ջան. թե քեq դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերր ձրի կտրեմ:
Փոխ է տալիս, լավության  տակից  դուրս զա, զլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը , քեցնից երես դարձնեն:

  1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր:

Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, uար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:

Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքություն, շփոթություն :

  1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն հա­մապատասխան բառեր կամ բառակապակցու թյու ններ գրելով՝ նախադասություններ ստացի´ր:

Երբվանի՞ց որտե՞ղ ինչպե՞ս ի՞նչ էր անում:
Որտեղո՞վ ո՞ր ովքե՞ր ի՞նչ արեցին:

Ինչպե՞ս ինչպիսի՞ ո՞ւմ ի՞նչ արեցի:
Ե՞րբ ովքե՞ր ի՞նչ արեցին ինչո՞ւ:

Ինչի՞ ինչե՞րը որտեղի՞ց ի՞նչ եղան ո՞ւր:

  1. Կետերի փոխարեն գրի´ր հնչյուն, թնդյուն, շաոաչյուն և հնչուն, թնդուն, շառաչուն բառերը:

Իմ մանկության  օրերին հորդահոս ու … գետ եմ տեսել: Լեռներում միայն … արձագանքր մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի …:

Մանկան … ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի … լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի …:

  1. Նախադասությունն ընդարձակի´ր:

Փղիկը խոտ պոկեց:

Սա ուրիշ պատմաթյուն է:

Շահամոլ մարդիկ կորցնում են:

  1. Նախադասությունները ժխտական դարձրո´ւ:

Ա. Վագրը մայրամուտից  աոաջ որսի է ելնում:

Ձուկն աոանց փուշ կլինի:

Մեկ  ծաղկով գարուն կգա:

Արարատյան  դաշտում սոսյաց  անտառ է պահպանվել:
Արևը տաքացնում է հողը:

Մենակ  մի աղջիկ զբոսնում է:

Գետը շուտով վարարելու է:
Մեր արագիլը եկել է:
Մրցույթի բոլոր մասնակիցներն  էլ կխրախուսվեն, իսկ հաղթողը նվեր կստանա:

Բ. Սոսաց անտառը սովորական տեղ է:

Արդեն գարուն է:
Օրը երկար է:
Գիշերը կարճացել է:
Երկինքը մաքուր ու կապույտ է:

Նկարը երևի մի քանի հազար տարեկան է:

Այդ քարայրը հեռու է:

Սա է առածի ամբողջ ճանապարհը:

Նրան առաջ մղողը բարձրունքում լինելու ցանկությունն է:

 

  1. Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ)կամ բոլոր (ը)բառերը:

…. նախադասությունները ճիշտ են գրված:

…..գիրքը մի օրում կարդաց:

….. խնդիրները փորձի´ր լուծել:

… խնդրագիրքն արդեն վերջացրել է:

….. վազում էին ինչ-որ մեկի հետևից:

… ժողովուրդն է սպասում քեզ:

… մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

… հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

… գառներն ու ուլերը ցրվեցին:

… աշխարհը ոտքի տակ է տվել:

… երկրներում եղել Է:

… նույն բանն են պնդում:

….կրակի բաժին դարձավ:

  1. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ և´կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և´ կետերից ձախ qրված բառի հետ:

Ձեո(ք). … ,դուլ, նկար,……………… …,նախշ, վերջ…,    ամփոփ, մեծ. …,

հանգիստ, մեքենա ,մեքենա, ինքն ,գրել, ուղիղ. ,գիծ,

երկիր,…նկար, խել(ք).. միտ(ք):

263.Նախադասություններն ընդարձկի´ր՝ ումի՞ց կամ ինչի՞ց հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Սողոմոն Իմաստունը կախարդական մի մատանի էր ստացել:
Մարդիկ վաղուց են հրաժարվել:

Ընձուղտները սարսափահար փախչում էին:

Թափվեց սովորական, սառը ջուր:

Հոգնել էր արդեն:

  1. Ամենից բառի, ամենա-, -ագույն ածանցների օգնությամբ կազմի´ր տրված ածականների բոլոր հնարավոր ձևերը (գերադրական աստիճանը):

Ճոխ, կարճ, ուրախ, նվազ, սքանչելի, հիանալի, խոր, խորհրդավոր, մութ, նուրբ, սուրբ, չքնաղ, քաղցր, սիրուն:

  1. Ձեր դպրոցի մասին մանրամասն պատմի´ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի՞ բակ ունի, ինչպե՞ս է խնամվում և այլն):
  2. Նույն նախադասության մեջ ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու և փորձ´իր բացատրել:

Մենք՝ Հայկը, Վահեն, Սոնան, Արևիկն ու ես, մի քիչ ուշացել էինք:

Եղել էր երկրի բոլոր քաղաքներում, ավաններում, գյուղերում:

Ո´չ տղան, ո´չ հայրը, ո´չ էլ նրանց ուղեկցողը տան տեղը չգիտեին:

Ո´չ ընկերոջը, ո´չ ծնողներին և ո´չ էլ եղբորը չէր պատմել:

Պայմանավորվեցինք, որ պիտի հեռանա գյուղից էլ, հովտից էլ, երկրից էլ:

 

Նսւխադասությունից   բառեր հանի´ր և ինֆորմացիան պակասեցրո´ւ: Արտագրի´ր այն բառակապակցությունները, որոնց մեջ մտնող բառերը մեկ-մեկ դուրս չեն գա:

Պոչը թակարդում թողած աղվեսը մյուս աղվեսներին հա­մոզում Էր ձեռք քաշել իրենց պոչերից:

Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ:

Մեքսիկական Չիապաս նահանգում մինչհ հիմա գիտությանն անհայտ ծառագորտի մի տեսակ Է գտնվել: Որովայնի մաշկի թափանցիկությունից ներքին օրգանները երևում են: Այդ պատճաոով գորտը «ապակե» անունն Է ստացել: Գորտը գիշերն զբաղվում Է մանր միջատներ որսալով:

  1. Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր:

Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխա­նատու Էր ու ցրված:

Մատիտներիդ մեջ կապույտի  բոլոր գույները կա՞ն:

Ծանոթիս այդպես Էլ չգտա թանձր բազմության մեջ:

Ընկերները երկու օր աոաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում:

Բերրի խոստումներ տվեց ու գնաց:

  1. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցություններր, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Ծանոթ հսկիչին տեսնելով՝ կապիկն ինձ դարձրեց  իր սև մռութիկն ու թաթերն աղերսանքով մեկնեց: (ինչպիսի՞, ե՞րբ, ինչպե՞ս)

Մի քանի րոպե սևեոուն զննում էին թրթուրները,  կար­ծես հրաշք էին տեսել: (որքա՞ն ժամանակ, ինչպե՞ս)

Երկնքի կապույտի վրա  թղթե նկարի նման սահող այդ եր­կու գեղեցիկ թռչունները շատ անսպասելի, աղմուկով իջան մեր վերևի ճյուղին և երկար ու լուրջ զրույց սկսեցին: (ինչ­պիսի՞, ինչպե՞ս)

Վախից գլխակորույս ճչալով՝ բոլոր կապիկներր միանգամից խցկվեցին վանդակի ամենահեոավոր անկյունն ու այնտեղ էլ  խուճապահար հրմշտում էին իրար: (ինչպե՞ս)
Հանուն ինձ նա խաղեր էր հորինում, իսկ երեկոյան առանձնանում էր իր սենյակում՝ դրանք գրավոր նկարագրելու ու դետալները մշակելու: (ինչո՞ւ)

Ակվարիումում  ապրելուց ձանձրանալով՝ դելֆիններն այնտեղից  փրկվելու  համար հացադուլ են հայտարարում (ի՞նչ պատճաոով, ինչի՞ համար)

Նա գիշեր-ցերեկ  աշխատում էր իր կենդանաբանական այգին կարգի բերել և վհատվում էր ամեն օր հայտնվող նորանոր արգելքներից ու մարդկանց անբարյացակամությունից: (ինչի՞ համար, ինչի՞ց կամ ի՞նչ պատճառով)

  1. Փակագծում դրված բայերից ե՞րբ հարցին պա­տասխանող բառեր (համակատար դերբայներ) ստացի´ր և գրի´ր կետերի փոխարեն:

Մի օր, ծովափի մոտով . .. . լսեցի մի քնքուշ ձայն: (անց­նել)

Մյուսն այստեղ … ձիու քացու տակ էր ընկել: (կալ անել) Նրանք գնացքին … կայարանի սպասասրահում քնել էին: (սպասել)

Գյուղի երիտասարդները յուրաքանչյուր  անգամ նրան … հարցնում էին: (հանդիպել)

Մի հետաքրքիր գիրք…շուրջն ամեն ինչ մոոանում էր:

(կարդալ )

  1. Ընդգծված բառերն ու բառակապակցություններն ի՞նչ են ավելացնում նախադասության  արտահայտած մտքին (ինչ-որ հարցի պատասխանո՞ւմ են, ինչ-որ բառի հետ կապվո՞ւմ են: Ի՞նչ կլինի, եթե ընդգծված բառերն ու բառակապակցությունները հանես ): Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:

Ջա՜ն, պապիս հետ անտառ եմ qնալու:

Ա՜յ քեզ բան, դեռ չես վերջացրե՞լ:

Մերոնց, ինչ խոսք, հենց վաղը կայցելենք:

Ո´չ, ծրագրում ոչ մի փոխոխություն չենք անում և իրականացումն էլ չենք հետաձգում:

Քո գյուտը, պատկերավոր ասած ,կցնցի այս հին հողագունդը:

Այդ մասին, ի միջի այլոց, երրորդ անգամ ես պատմում:

ճիշտն ասած, խոստովանելուց վախենում էի:

 

272.Տեքստը կարդա´ և հարցերին պատասխանի´ր: Պատասխաններն այնպե´ս գրիր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Իրաքում գտնվող Դիալա գետն աշխարհի միակ գետն է, որը մի անգամ մահվան է դատապարտվել: Պարսից աշխարհակալ արքա Կյուրոսը երեք հարյուն վաթսուն ջրանցք էր փորել տվել, որ ջուրը Դիալայից դուրս հոսի, որովհետև իր սիրելի սպիտակ նժույգը գետանցի ժամանակ աչքի առաջ խեղդվել էր այդ գետում: Բայց ընդամենը հարյուր տարի հետո ջրանցքները չորացել էին, ու գետը նորից վերադարձել էր իր նախկին հունը:

Հարցեր

Ո՞վ  էր Կյուրոսը: Ինչպիսի՞ արքա էր: Ի՞նչ եղավ մի անգամ : Այդ ձին մյուս ձիերից ինչո՞վ էր տարբերվում: Կյուրոսն ինչպե՞ս վերաբերվեց ձիու խեղդվելուն: Գետի մահվան վճիռն ինչպե՞ս էր ուզում իրականացնել: Գետը ենթարկվե՞ց վճռին: Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

273.Կետերի փոխարեն ում կամ յուն ածանցը գրի´ր:

Քամին խաղում էր պաղպաջ…ալիքների հետ:

Դողդոջ… ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշ …զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի թրթմնջ…ն ու բողոքը:

Ջրի ճողփ… լսվեց,  ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափ… ը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատ…ն անակնկալի բերեց բոլորին:

 

274.Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:

Ջրավազան, պալատ, մարագ, Մարս, մարմին, մարդուկ,   մժեղ, մանուկ, մուկ, մեքենա, կամար, հարմար, մարմար:

275.Տրված բառերն ու բառակապակցություններն  ավելացրո´ւ նախադասություններին և կետադրի´ր:

Ոչ մի նոր բան չկար գրքում:

Հենց քեզ ենք ուղարկելու ճամբար:

Լավ դուրս եկանք անհարմար վիճակից:

Ձեռնոցներս դպրոցում եմ մոռացել:

Եղած չեղածը մի օրվա գործ չէ՞:

Շատ մի´ մտածիր, ելքը կգտնենք:

Վա՜յ, մե՜ծ բան, այո´, կարճ ասած, ոչինչ, մեր մեջ ասած:

 

276.Մի տոնակատարության մասին մանրամասն պատմի´ր (չմոռանաս կարևոր պահերը, մարդկանց նկարագրել, քո և ուրիշների վերաբերմունքի մասին գրել):

 

277.Նախադասությունները լրացրո´ւ, գրածդ բայը(բայերը ) ընդգծի´ր և եղածների հետ համեմատի´ր:

….. ……., ծաղիկներն ավելի  ամուր ու ուժեղ կդառ-

նային:

….. ……….., ատամներն ավելորդ կլինեին:

… ………………..մարդիկ աչքերր փակած ման կգային:

….. ………..                            նրանք մեր պահարաններում կուտ   ու փե-

տուր կպահեին;

  1. Փակագծերում տրված բայերը գրի´ր պահանջված ձևով (ներկա):

Գեղեցիկ կենդանիներ են կարմիր կապիկները: Նրանք շի­կակարմիր բուրդ ունեն, սև մռութիկ ու սպիտակ կուրծք: Նրանք տափաստանը գերադասում են անտառից,  շների պես մեծ ոհմակներ (կազմել) և մանրակրկիտ (զննել) կոճղարմատներն ու փտած ծառաբները, միջատներ ու թռչնաբներ (փնտրել), (շրջել) քարերը, որ որդ, կարիճ, սարդ կամ այլ հա­մեղ խորտիկներ գտնեն: Ժամանակ առ ժամանակ (կանգնել) հետևի ոտքերին ու շուրջը (դիտել): Իսկ եթե խոտը բարձր (լինել), այնպես (ցատկել), ասես ոտքերի տակ զսպանակ կա: Վտանգի ամենափոքր նշանի դեպքում անգամ բարձր (ճչալ) ու գլխապատառ (սլանալ) կանաչի միջով: Վազելիս էլ մի թեթր (օրորվել), փոքրիկ, շեկլիկ վարգաձիերի նման:

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևով կամ ինչքա՞ն հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններր ավելացնելով:

Հիվանդը դեղը կուլ չտվեց:

Երկինքր մթնել էր:

Ծերունին հոգնել էր:

Արջը կարծես փոքրացել  էր:

Քանդակագործի արհեստանոցում քեզ էի սպասում:

  1. Նախադասությունների տարբերությունը գտի´ր ու բացատրի´ր:

Ա. Ինչքա՞ն սպասենք հայտնվելուդ:

Բ. Ինչքա՞ն սպասենք հայտնվելուդ:

Ա. Ի՞նչ օգուտ է տալու քո հայտնագործությունը:

Բ. Ի՞նչօգուտ է տալու քո հայտնագործությունր:

Ա. Հիմա ճառ ես ասելու քո նախագծի առավելությունների մասին:

Բ. Հիմա ճառ ես ասելո՞ւ քո նախագծի առավելությունների մասին:

Գ. Հիմա ճա՞ռ ես ասելու քո նախագծի առավելությունների  մասին:

Դ. Հիմա ճա´ռ ասա քո նախագծի աոավելությունների մասին:

 

284.Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ  պատճառաբանի´ր.

Մի տերտեր ջուրն էր ընկել ու խեղդվում էր:

Ափին հավաքված մարդիկ կանչում էին.

-Տերտե՜ր, տերտե՜ր, ձեռքդ տո´ւր, ձեռքդ տո´ւր:

Բայց տեր հայրն իսկի բան կտա՞ր մարդկանց: Ընդհակառակն, այդ բացականչությունները լսելով, նա ձեռքերը ջրի տակ թաքցրեց ու սկսեց սուզվել:

Մարդիկ ճանաչում էին իրենց քահանային, կռահեցին բանի էությունը և, փոխելով իրենց խոսքը, կանչեցին.

-Տերտե՜ր, տերտե՜ր վերցրո´ւ  ձեռքս…

Տեր հայրը ձեռքերը ջրից հանեց ու պարզեց մարդկանց:

Մարդիկ փրկեցին տերտերին, ուրախացան նրա փրկությամբ, բայց մինչև օրս ծիծաղում են նրա ժլատության վրա:

Հետևություն՝

ա)Խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում:
բ)Ժլատությունը որ կպչում է մարդուն,  վերջինս սկսում է մտածել միայն մի ուղղությամբ՝ իր ունեցածն ուրիշներին տալ չի կարելի: Անգամ իր օգուտն ու վնասը չի գիտակցում:

գ)Մարդու վրա չի կարելի բարկանալ ու նրան չի կարելի լքել նրա թերության, պակասության պատճառով: Չէ՞ որ մարդն այնքան էլ մեղավոր չէ, որ ինքն այդպիսին է ու չի կարողանում վերափոխել իրեն:

դ)Լավություն արա, գցիր ջուրը՝ չի կորչի:

ե)Մարդը դիմացինի հետ վարվում է ըստ իր բնույթի և ոչ թե ըստ դիմացինի արժանիքների: Մարդու ամեն մի արարքը բնութագրում է իրեն:

զ)Մարդու հետ պետք է վարվես ըստ իր արժանիքների:

 

 

282.Գտի´ր ընդգծված բառի ճիշտ տեղը:

Բուրավետ մայիսյան գինարբի փունջ էր բերել:

Նրա ուսին  կանգնել  էր ձեռնասուն որսի բազեն:

Նայեց  կապույտ ծիծաղից արցունքոտ աչրքերին ու ամեն ինչ գլխի ընկավ:

Դրությունը փոխվեց անկեղծ, կրակոտ ա համոզիչ Արսենի խոսքից  հետո:

Ոտքս բլրակը բարձրանալիս սայթաքեց:

  1. Ընդդծված բայերը գրի´ր ճիշտ ձևով:

Բրազիլիայում ապրու մ է մրջյունների մի հետաքրքիր տե- սակ: Երբ մրջնանոցում բնակիչների թիվը շատ է մեծանում, մրջյունների մի մասը հավաքվում, մի մեծ գունդ է կազմում: Այդ գունդը գլորվելով հասնում է մոտակա գետը կամ առվակը և լողում հոսանքի ուղղությամբ:

Հենց որ մրջյունների գունդը ցամաքի հանդիպեց, ցրիվ եկավ, և  մրջյուններն իրենց համար նոր բնակարան կառուցեցին:

  1. Նախադասությու ններրլրացրո´ւ:

Երբ ………………. նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ

պարտեզներում:

Վերջապես, երբ …………… , դուրս եկավ թփերի միջից:

Վանդակում, որտեղից ………… կերի արկղն էր միայն

մնացել:

Եթե ………………. ջիներն ու իֆրիտներր (արևելյան հե-

քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ ………………. , ես էլ առանց հակառակվելու ու

քննարկելու կհավատամ:

  1. Կետերը փոխարինի´ր տրված բառերիցմեկով:
    Հուշերով տարված՝ … մոռացել էր հոտն էլ, շներին էլ:

… չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:

Ունեցած-չունեցածը … կտակեց փոքր թոռանը:

.. մոտ չթողեց որևէ մեկին:

Աչքերից երևում էր, որ պատմածներիս … չի հավատում:
… լավ չէր զգում:

Հումորի զգացումդ …. կորցրել ես:

Ծերությունից … .մանկացել էր:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

  1. Նախադասության ընդգծված բառերը համաձայնեցրո´ւ:

Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:

Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժոդովուրդը հավաքվել են հրապարակում:
ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:

Մի քանի տղա լսում էին:

Մի երկու երեխա խաղում էին բակում:

Սարի լանջին մի խումբ գառ են երևում:

Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

  1. Ընդգծված մասը տեքստից հանի´ր և ըստ նոր տեքստի փոփոխություննե´ր արա:

Գիտեք, չէ,՞ որ Շախմատը շատ հետաքրքիր ու գրավիչ խաղ է:  Իսկ գիտե՞ք, թե երբ է այն ստեդծվել: Այդ խաղի ծագումը հին  բազում դարերի պատմություն ունի: Ստույգ հայտնի չէ, թե ե’րբ է ո’ւմ կոդմից է հորինվել: Ստույգ կարելի է համարել միայն այն, որ շախմատն ստեղծվել է Արևելքում՝ Հնդկաստանում, մոտ երկու հազար տարի առաջ: Ըստ լեգենդի, շախմատ խաղը մի իմաստուն է հորինել իր սանի՝ մի երիտասարդ ռաջայի  համար: Սանին շախմատ սովորեցնելով՝ իմաս­տունն ասել է.

  • Այս խաղը քեզ ցույց կտա, որ ուժը ոչ թե թագավորն է, այլ ժոդովուրդը: Առանց ժողովրդի թագավորն անզոր է: Հնդկական հին շախմատները կոչվել են չատուրանգա: Սկզբում շախմատ խաղացել են չորս հոգով, երկու զույգ կազ­մած: Շախմատր պատկերում էր զորքը, չորս խաղսւցողներից  յուրաքանչյուրն  ունենում էր ութ  ֆիգուր՝ զորավար, փիղ, նավակ,  ձի ու չորս զինվոր:

f

  1. Նախադասությունները լրացրո´ւ:

Քաղցած աղվեսը, որը  աքլորին համոզում էր:

Իմ Չամլիի  (կապիկ է) նման ուղեկցի հետ, որը   ,հեշտ

չէր ռեստորան մտնելը:

Մի բարձրահասակ, նիհար  տղամարդ էլ, որի      մեքե-

նայի մոտ էր սպասում:

Իմ գազանանոցի կենդանիները, որոնց …. արշավի իմ

ընկերներն են:

Ինչպես , այդպես  էլ այդ  խոշոր շիմպանզեն կծկվել քնել

էր վանդակի անկյունում:

Հանկարծ, կարծես ….. , հայտնվեց օրվա հերոսը:

Ինչը որ…. , անտառի ամենահաստաբուն ծառի տակ է

պահված:

  1. Սխալ կազմված ժխտական ձևերն ուղղի´ր:

Երեկո չի: Մութը չի տիրել ու չի ծածկել ոչինչ: Սամվելը չի ճեմում գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված  ջահը բոլորովին չի  լուսավորում սենյակը: Տան­տիրոջ քայլվածքն անհանգիստ չի: Նա միայնակ չի իր առանձնատանը: Հանկարծ դուռը չի բացվում: Ներս մտնողն ընկերը չի: Բավական չի՞ սպասեցնեք մարդկանց:

  1. Ուշադի´ր կարդա և պարզի´ր՝ ուրիշի ուղղակի խոսքն անուղղակի դարձնելիս ո՞ր բառերն են ուրիշ բառերով փոխարինվում, որո՞նք են իրենց ձևը փոխում, ի՞նչ բառեր են ավելանում:

Ա. Առյուծն ու մարդը միասին ճանապարհ էին  գնում: Մարդը պարծեցավ.

  • Ես առյուծից ել զորեղ եմ:
  • Ո´չ, ես եմ ավելի ուժեղ,- հակաճառեց առյուծը:

Մի քիչ էլ  առաջ գնացին, ու մարդը սալաքարերի վրա նախշազարդեր ցույց  տվեց, որոնք մարդու ոտքի տակ ընկած, հլու-հնազանդ առյուծներ էին պատկերում:

  • Ա´յ,- ասաց նա,- առյուծների վերջը սա է:

-Մա´րդ,- պատասխանեց առյուծը,- եթե մենք էլ քարերի վրա նկարեինք, դու առյուծների թաթերի տակ ընկած շա՜տ մարդիկ կտենեիր:

Բ)Աոյուծն ու մարդը միասին ճանապարհ էին գնում: Մարդը պարծեցավ, թե ինքն առյուծից էլ զորեղ է: Առյուծը հակաճառեց, որ ինքն է ավելի ուժեղ:

Մի քիչ էլ  առաջ գնացին, ու մարդը սալաքարերի վրա նախշազարդեր ցույց տվեց, որոնք մարդու ոտքի տակ ընկած, հլու-հնազանդ առյուծներ էին պատկերում ու ասաց, որ առյուծների վերջը դա է: Առյուծը մարդուն պատասխանեց, որ եթե իրենք էլ քարերի վրա նկարեին, նա առյուծների թաթերի տակ ընկած շատ մարդիկ կտեսներ:

 

  1. Տրված մակբայներին ի՞նչ անելկամ ի՞նչ լինել, ի՞նչ արած կամ ի՞նչ եղած , ի՞նչ անելիս կամ ի՞նչ լինելիս, ի՞նչ անող կամ ի՞նչ լինողհարցերին պատասխանող մեկական բառեր (դերբայներ) ավելացնելով՝  բառակապակցություններ կազմի´ր:

ա) Դանդաղ, գիտակցաբար, հետզհետե,  միաձայն,հազիվ-հազ:

բ) Քիչ-քիչ, բազմիցս, եռակի, ավելի ու ավելի:

  1. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի´ր՝  դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

 

Երգ,  փառ(ք), մեծ, մեջ, գարուն, իր:

  1. Ուշադի´ր կարդա և պարզիր՝ ուրիշի անուղղակի խոսքն ուղղակի  դարձնելիս ո՞ր բառերն են ուրիշ բառերով փոխարինվում, որո՞նք են իրենց ձեր փոխում, ի՞նչ բառեր են ավելանում:

Ա. Մի հայտնի գիտնականի հարցրին, թե ճիշտ է, որ կով է պահում: Պատասխանեց, որ ճիշտ չէ, ոչ թե ինքն է կով պահում, այլ կովն է իրեն պահում:
Բ. Մի հայտնի գիտնականի հարցրին.
-Պարո´ն, ճի՞շտ է, որ կով եք պահում:
Պատասխանեց,-Ոչ, ճիշտ չէ, ոչ թե ես եմ կով պահում, այլ կովն է ինձ պահում:

Ա. Երիտասարդ մի բժիշկ դիմում է նշանավոր վիրաբույժին, թե իրենք ամեն ինչ պատրաստել են վիրահատությունն սկսելու համար, իսկ հիվանդը չի եկել: Պրոֆեսորը ցրված պատասխանում Է, որ առանց նրա էլ կարող են սկսել:

Բ. — Պրոֆեսո´ր,- դիմում է երիտասարդ մի բժիշկ նշանավոր  վիրաբույժին,- վիրահատությունն սկսելու համար ամեն ինչ պատրաստել ենք, իսկ հիվանդր չի եկել:

  • Ոչի՜նչ,- ցրված պատասխանում է պրոֆեսորը,- առանց նրա էլ կարող ենք սկսել:

294 Համեմատի´ր Ա և Բ նախադասությունները և փորձի´ր բացատրել, թե ի՞նչ դեր ունի բութը: Մնացած  նախադասություններից ի´նքդ հանիր ընդգծված բառերն ու կետադրի´ր:

Ա. Ոմանք գնում էին ձիերով, իսկ ոմանք էլ  գնում էին ոտքով:

Բ. Ոմանք ձիերով էին գնում, ոմանք՝ ոտքով:

Ա. Ո՞վ կպատմի, թե ինչեր են եղել այս կողմերում:

Բ. Ո՞վ կպատմի՝ ինչեր են եղել այս կողմերում:

Սևին սապոնն ինչ կանի, խևին ինչ կանի խրատը:
Անբանը հաց ուտելիս առողջ է, գործ անելիս Է հիվանդ:
Չգիտեմ, թե ինչը ճիշտ կլինի:

  1. Կետերի փոխարեն գրի´ր ինչպե՚՞ս հարցին պա- տասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Թեև տխուր Էր, բայց … դիմավորեց հյուրերին:

Թեև ձանձրացել էր,  բայց … լսում էր ընկերոջը:

Չնայած հոգնել էր, բայց … կատարեց մոր հանձնարա- րությունը:

Չնայած ուշանում Էր, բայց … արեց ընկերոջ խնդրածը:
Թեև գիտեր տատի պատմելիքը, բայց … սպասում Էր նրա խոսելուն:

Չնայած շատ Էր վախենում, բայց … առաջ գնաց:
Թեև ինքն Էլ դողում Էր, բայց բաճկոնը … գցեց ընկերուհու ուսերին:

  1. Ա շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոյոր hնարավոր ձևերով բաղադրի´ր (բաղադրյալ բառեր կազմիր) Բ շարքի բառերի հետ:

 

Ա. Անդր, հակ, արտ, նախ, ներ, uտոր, վեր,

Բ. Դառնալ, նկարել, ճաոել, ճաշ, վարտիք, գործել, գրել:

  1. Նախադասության բառերի հաջորդականությունը փոխի´ր: Հնչերանգին և կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:

Օրինակ ՝ Կանգնի´ր առջևում – Առջևո´ւմ կանգնիր:
Մի´ քնիր շարքում: — Շարքում մի´ քնիր:

Մի´ նստեք խոտերի վրա:

Հասցրե´ք տուն:

Եկե´ք արագ:

Հանգստացե´ք տանը:

Մի վազե´ք շնչակտուր:

Իջեցրո´ւ ցած:

Մի´ մոտենա պատուհանին:

Դի´ր անկյունում:

Մի´ անցկացնի մտքովդ:

Կանգնեցե´ք ուղիղ:

  1. Տրված բառերն ըստ հոմանիշության (իմաստների  մոտիկության) հինգ խմբի բաժանի´ր:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, խատուտիկ, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, երփնախայտ, աժդահա,  չալպտուրիկ, հուռթի, խայտաճամուկ, մեծանուն, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի, բծավոր:

  1. Ընդգծված բաղադրյալ բառերը բառակապակցություններով փոխարինի´ր (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի´ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց  երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում  զբաղվում է օձաթույն հավաքելով, այն  եզակի ցուցանմուշը ձեոք է բերել տասնամյա մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ Էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում, ընդ որում, երկու գլուխները որսում Էին միաժամա­նակ: Բայց  դիտողները վկայում Էին, որ այդ միասնական գոր- ծողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

  1. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի´ր՝

 

ա) ուրիշի ուղղակի խոսքից  առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից  հետո:

  • Քեզ հետ խաղալ չեմ կարող,-պատասխանեց աղվեսը,— ես ընտելացած չեմ:
  • Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,- ասաց թագավորը, -քեզ արգելում եմ հորանջել:

301.Տեքստը վերականգնի´ր՝ պարբերությունները վերադասավորելով:
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդա­րամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միա­ծին որդին՝ Քրիստոսը:

Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշա­պատում կաոուցվեց և էջմիածին անվանվեց:

Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղար- շապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակա­վայրն է կառու- ցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել:

  1. Ուրիշի ուղղակի խոսքն անուղղակի դարձրո´ւ: Ընդգծված բառերին ուշադրությո´ւն դարձրու:

Օրինակ ՝Ծովից  դուրս եկած խեցցետինն ընկավ աղվեսի ճանկն ու տեսնելով, որ աղվեսն իրեն ուտելու է, ինքն իրեն շշնջաց. «Հա՜, տե՛ղն է ինձ, ես ծովի բնակիչ եմ, ինչո՞ւ ցանկացա  ցամաքի  վրա սւպրել»: — Ծովից դուրս եկած խեցզետինն ընկավ աղվեսի ճանկն ու տեսնելով, որ աղվեսն իրեն ուտելու է, ինքն իրեն շշնջաց, որ իրեն տեղն է, ինքը ծովի բնա­կիչ է, ինչո՞ւ ցանկացավ ցամաքի վրա ապրել:

ա) Գայլը մի անգամ գառան մեջքին նստած ագռավ տեսավ ու խոր հոգոց հանելով ասաց.

  • Ա´յ ագռավ, երջանիկ աստղի տակ ես ծնվել, ուր էլ նստես,ինչ էլ կռկռաս, քեզ բան չեն ասի: Իսկ որ քո փոխարեն ես լինեի, մարդիկ հիմա մեծ աղմուկ կբարձրացնեին:

բ) Ծովից ու ճամփորդությունից հոգնած հարուստը ծովաիններին ասաց.
— Հե՜յ, եթե նավն իսկույն ափ չհասցնեք, բոլորիդ կքարկոծեմ:

Նավաստիներից մեկը պատասխանեց.

  • Բա երանի չէ՞ր, մենք էլ կուզեինք, որ մի քարքարոտ տե-

ղում լինեիք:

  1. Նախադասությունները լրացրո´ւ. գրածդ բայը (բայերը) ընդգծի´ր և եղածների հետ համեմատի´ր:

……………. ձկները խոտերի մեջ կհանգստանային:

……………գազար ու կաղամբ կուտեին:

…………. դռները կանաչ ու կարմիր կներկեինք:

…………. մածունը գունավոր կլիներ:

  1. Ընդգծված բառերը փողարինի´ր մի կամ ինչ(ը) բառերով:

Նա ինչ-որ բան ասեց իրեն մոտեցած կնոջը: Ինչ որ ասում ես` ճիշտ է: Ինչ- որ խուլ աղմուկ էր լսվում հեռվից: Ինչ որ ցանես, այն կհնձես: Նրա ձեռքինը հավանաբար արևադարձային ինչ-որ միրգ էր: Ցերեկով գտար այն, ինչ որ գիշերը ճրագով էիր փնտրում: Ինչ որ վառ է, միշտ վառ կմնա: Ինչ- որ անհավանական պատմություն էր հորինել ու բոլորին պատմում էր: Ինչ որ բերել ես, դա էլ կուտես:

305.Քո հանգստյան կամ արձակուրդային օրերի մասին  պատմի´ր (կրկնվող բաներից ո՞րն ես շատ սի­րում, ի՞նչն է ձանձրացնում  կամ հոգնեցնու մ, այն օրերի մասին րնդհանրապես ի՞նչ ես մտածում և դրանց նկատամամբ ի՞նչ վերաբերմունք ունես):

  1. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

Ծաղիկը գնում է, ի՞նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս. էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի  կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի´ ասիլ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

  • Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանե- լին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկր կանգնում պատմում է իր գւխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Շնչում է, հուզվում է, լալիս է, աթնանում է,  բարձրա­նում է, կատարվածը, պարզվում է, հետապնդում Է:

  1. Ընդգծված բայերը գրի´ր համապատասխան ժամանակով:

 

Երեք հազար տարի աոաջ վիկինգների երկու առաջնորդներն իրենց մարդկանց հետ դեպի Իռլանդիա Էին նավարկում: Նրանք պայմանավորվել Էին, որ ում ձեռքերն աոաջինը կպչեր Իռլանդիայի հողին, նա կդառնար այղ կղզու թագավորը:

Նավերն արդեն մոտենում Էին կղզուն: Աոաջնորդներից մեկի (նրա անունը Հերմոն Օ՛Նիլ Էր) նավը մի փոքր ետ էր մյուսից: Երբ  նավերն արդեն բոլորովին մոտ են եղել ցամաքին, Հերմոն Օ՛նիլը կտրում է իր ձեռքն ու ափ նետում: Նրա ձեռքն առաջինն Է դիպչում իռլանդական հողին, նա Էլ դառնում է Իռլանդիայի թագավորը: Այդ պատճառով էլ իռլանդիայի գերբի վրա կարմիր ձեռք է նկարված:

 

  1. Երկու խմբի գոյականները նախ վանկատի´ր, հետո դրանց հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացատրի´ր:

Օրինակ՝ ար -կըղ նը – կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր, մանր, աստղ, սանր, ծանր, անգղ, կայսր, զեբր:

Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կոիվ, գլուխ, տղա, կրակ:

  1. Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկր (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

 

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ) և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր (միտք) ընդգրկել է ոչ միայն երկիր (մոլորակ),այլև Արեգակնային (համակարգ) և ողջ (տիեզերք): Սակայն կյանքի (ընթացք) Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաք: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ) գնալը, որը (Քյոնիսբերգ)  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

  • Ընդգծված բառերը նախադասություններից հանի´ր և կետադրի´ր:

 

Ես մրրիկներ եմ սիրում, իսկ դու սիրում ես անդորը:

Դու մի բան ես ասում, ընկերդ մի ուրիշ բան է ասում:

Սերն անվերջ է, բարին անհատնում է:

Դու գիտես, որ մեր քաղաքում մարդիկ բարի են:

Մարդը հասկացավ, որ բոլորնէլ սիրում են իրեն:

Հայրս ասաց, որ բոլորս միասին ենք գնալու հյուրերին դիմավորելու :

 

Ես կարծում էի, թե բոլոր մարդիկ ինձ նման են մտածում:
Եթե սուտասանր մեծ-մեծ է բրդում, ուրեմն մոտակայքում նրա սուտը բռնող չկա:

Հասկացողին մեկ ասա, չհասկացողին ասա հազար ու մեկ:
Թվում է, թե դա մոռացվածծ մի անկյուն է:

  1. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից:

 

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեովում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ինչո՞վ, ումո՞վհարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Կապիկն արագ-արագ իր բուրդն էր սանրում:

Այդ կինն անտառից միշտ էլ վերադառնում է:

Մարդն իր գործը անելու է:

Ընկերների մոտ գլուխ էր գովում:

  1. Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:

Որ ոչ ոք նրան չտեսներ: Ամեն ինչ նորից սկսել: Ժայոի վրա  քուն էր մտել: Մի հայացքն էլ բավական էր: Ինչպես արծիվն է երկնքից ցած սուրում: Շքեղ այգիներ կային:

314.Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, գնդասեղ, մաքսանենգ, զուգահեռ,   կաղնեփայտ, գրկաբաց, լեռնաշղթա, արժա­նապատիվ, ձվածեղ, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճա ռ, բարեգութ, մատենագիր, դրկից,  լուսամուտ:

  1. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Ամեն անգամ իր արածը հիշելուց կարմրում էր:

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով…

Արտը հնձելիս էլ ականջը  ձայնի Էր:

Արտը հնձելուց հանկարծ իր անունր լսեց:

Փորելուց  բահն ինչ-որ բանի դեմ առավ:

Ամեն անգամ այդ դուռը բացելուց հիշում էր իր վախը:

Մատը մեխելուց էր վիրավորվել:

  1. Երկրորդ նախադասությունը փակագծում գրվածբառով միացրո´ւ  առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ  փոխի´ր):

Օրինակ՝  քաղաքի  ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն

Էր առաջնորդում:

Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետու թյունն ու շքեղությունն աոասպել  դարձան: (որի)

Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)

 

Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր է քննում խորասույզ: (որր)

Կար ու չկար. մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որր)

Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)

  1. Ածականի՝ սխալ կազմված գերադրական աս­տիճանի ձևերը գտի´ր և ուղղի´ր:

Տե´ ս. Ամենամեծագույն քարերն եմ գտել ու բերել:

Ամենից  շքեղագույն զարդերր՝ քեզ:

Ամենալավագույն տարբերակն իմ առաջարկածն է:
Թաքնվի´ր ամենամեծագույն ծառի փչակում:

Ձեր պարտեզում բուրում են ամենից  qեղեցկագույն վարդերը:

Ամենաազնվագույն մարդիկ են շրջապատում մեզ:

Երեկ երկնքում փայլում էր երբևէ տեսածս ամենապայծառագույն  ծիածանը:

Ինձ պատմի´ր երկարագույն հեքիաթր:

Բուսական աշխարհի ամենահնագույն ներկայացուցիչներից մեկը ծառանման ձարխոտն է:

  1. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ երկու բառ կազմի՝ և´ նախածանցի հետ, և´ վերջածանցի:

Ան … ք. ան … եղեն,  ան … ու կ, ան … վոր, չ … ավոր, տ … ույք, դժ … ավոր, տ … ուն, տ … ելի,  ան … իչ:

  1. Նկ արագրի´ր այն վայրը որտեղ չես սիրում լինել:
  2. Ուրիշի ուղղակի խոսքերն անուղղակի դարձրու՝ ընդդծված բաոերին ուշադրություն դարձնելով:

Ուղտն ասաց.

-Ես նույնիսկ մի կարգին քայլել չգիտեմ, ուր մնաց թե պարեմ:

Աղվեսը թավան  ամուր կապեց գայլի պոչին ու ասաց.

  • Դե, մտի´ր գետն ու թավան քարշ տուր, ես էլ հետևիցդ կգամ ու ձկներին կվախեցնեմ, որ լցվեն թավայի մեջ:

Ագռավը տեսավ՝ չի կարողանում աղավնու նման  շորորալով, ասաց.

  • Պետքս չէ շորորալը, ավելի լավ է՝ ես պապերիս նման քայլեմ:
  1. Նախադասությունն ընդարձակի´ր՝ փակագծում տրված հարցին պատասխանող մի քանի բառ կամ բաոակապակցություն ավելացնելով:

Խառնվել են իրար: (ինչե՞րը)

Սիրում եմ խաղալ: (որտե՞ղ)

Սի կենդանի մոտեցավ (ինչպիսի՞)

Ծառերն օրորվում են քամուց: (ինչպե՞ս)

  1. Եթե ընդդծված ածականները տեքստից հանենք, ի՞նչ կփոխվի:

Քարաշեն ու մարմարակերտ «վայր ընկնող» աշտարակի (Իտալիայի Պիզա քաղաքում Է) կաոուցումն սկսվել Է 1173 թվականին ու շարանակվել համարյա երկու հարյուր երկար ու ձիգ տարիներ:

Երբ դեո անհայտ այդ աշտարակի երրորդ սյունասրահն էր բարձրացվում, ծանր կաոույցի տակ բնահողը նստվածք տվեց,  և  աշտարակը թեքվեց: Շեղումն ուղղահայաց առանցքից ընդամենը չորս սանտիմետր Էր, բայց շինարարական աշխատանքները դադարեցվեցին: Այդ խելամիտ քայլը աշտարակը փրկեց կործանվելուց և  հնարավորություն տվեց շարունակելու հրաշք շինության աշխատանքները:

Կամակոր աշտարակն ինչքան բարձրանում Էր, այնքան  շեղումը մեծանում Էր (վաթսունվեց տարում իննսուներեք սանտիմետր): Վերջին անգամ շինարարությանը  ձեռնամուխ

եղավ մի համարձակ ճարտարապետ՝ Թոմազո Պիզանոն, որը կաոուցեց նաև գեղեցիկ զանգակատունը:

Պատմում են, որ այդ զարմանահրաշ աշտարակի վերին հարթակից հանճարեղ Գալիլեյը քար է նետել, որպեսզի ազատ անկման օրենքը պարզաբանի:

Արդեն ամբողջ աշխարհում հայտնի այդ աշտարակր շա­րունակում է ընկնել՝ անհուն զարմանք պատճառելով հազարավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկներին: Նբանք, բուոն հհտաքրքրությունից, արհամարելով  վախը՝ համարձակորեն բարձրանամ են աշտարակ, որ իրենց անսահման հիացմունքի  ու խոր հարգանքի տուրքը մատուցեն նրանց, ովքեր դարերի պաշտպանությանն են հանձնել իրենց ստեղ­ծագործ միտքը…

  1. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի´ր ու պահանջվող ձևով գրի´ ր կետերի փոխարեն:

… շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար. նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ …. աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձր … ծառի տակ ու գնա. հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր … տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ) Թշնամին որ բերդը …. խմելու ջուր շենը ունենա: (Պատ. պատել)

… ստվերր մինչև ծառն էր ձգվել: (Պատ, պատել)

Ի´նչ էլ …. կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ … ծառաները մտան: (Շահ. շահել)
…դուստրն Է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող …: (Բժիշկ, բժշկել)

324 Տեքստը պատմի ´ր՝

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրո­ցականի անունից,

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):

 

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ոեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն  էլ  միայն  երեխաներն են, ո´չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխա­տող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

  1. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ(բարդ, ածանցավոր) բառեր կազմի´ր, որ ցույց տան՝

ա) առարկա (գոյական),

բ) առարկայի հատկանիշ (ածական),

գ) գործողություն (բայ),

դ) qործողության հատկանիշ (մակբայ):

Քաջ, վախ. պարզ, սառն:

  1. Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով: (Իրադարձո թյուններ) աոավել հարուստ, ճամփորդություններից

մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անուն) հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծաոայություն) թողեց՝ ռազմական (կարգապահություն) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկան) Ֆրանսիաի (ակադեմիա) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերու) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներ) Երկրի սեղմվածությունը (որոշել) նպատակ ուներ: Այդ (աշխատանքներ) (ավարտել) հետո պիտի իր (գործ) դառ­նար, սակայն, փոխանակ (ընկերների) հետ նավ (նստել), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  աբևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիներ) կողմից:

Կուսական անտառի լիանաների (հյուսվածք) խճողված թավուտները (կացիններ) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ): Այնտեղ ճամփորդները (լաստանավ) հյուսեցին և (ջրապտույտներ ու  ջրվեժներ) հարուստ Ամազոնկա (գետ) շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  (լաստանավ) վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ (հանդերձանք): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ) ներքև էր սուրում վայրի  (կիրճեր): Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածու թյուն), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում Էր (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ): Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխել):

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվե- ցին, նրանց ծանոթները (թերահավատություն) աչքերն Էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օր) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անց- նելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

  1. Աչք և գլուխ բառերով հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ կազմի՜ր:
  2. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Երբ «առա՜ջ» հրամանն ենք լսում՝ մենք, առանց վայրկ- յան ա՚նգամ մտածելու, քայլերս (ուղղել) դեպի այն կողմը, ուր  մեր դեմքն է: Եվ այստեղ զարմանալի  ոչինչ չկա: Սակայն երբ այդ նույն հրամանը մեր հեոավոր նախնիներն էին ստանում, (քայլել)… դեպի աջ, որովհետև «առաջ»՝ առ+ աջ,  ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ «աջ»-ը դարձավ «ուղիղ»:

Շատ լեզուներում «աջ» միաժամանակ (նշանակել) նաև «ուղիղ», «ճիշտ». Անգամ՝ «ճշմարիտ»: Համեմատեցե´ք ռուսերեն правый-«աջ» և правильный-«ճիշտ»,  право-«իրավունք», правда-«ճշմարտություն»:

«Աջ» բառի այս իմաստի հետ (կապվել) նաև «աջել»՝ «ճիշտ կողմը շուռ տալ», «գործերը աջ գնալ» արտահայտությունները. աոաջ, առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող բառերը և հենց ինքը «հաջողություն» բաոը:

  1. Ընդգծված բաղադրյալ բառերը բաոակապակցություններո´վ փոխարինիր :

Եգիպտական բուրգերն ու սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները սֆինքսը«սարսափի հայր»  են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ու ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ ունի, որպիսին միայն փարավոններն էին կրում:
Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:

330.Ա և Բ տեքստերը համեմատի´ր և տարբերությունները գտի´ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտեղ՝ ընդհանրապես այծյամների:

Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է , ձմռանը՝ գորշ: Անտառը նրանց և´ արոտավայրն է, և´ թաքստոցը:

Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան  ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն և լսողություն: Շատ լավ լողում են:

Մայիսին մայր այծյամն ունենում 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:

Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են:
Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:

Բ.Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը՝ երկար:  Նրանց  մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը՝ գորշ:Անտառը նրանց և´ արոտավայրն էր, և´ թաքստոցը:

Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվացանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:

Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել:վՆրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ:

Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն  ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին:
Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:

  1. Հորինի´ր երկխոսություն, որը կարող է լինել կանգառում:
  2. Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:

Երազում տեսնում էր այն, … ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար … կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա …  ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն … տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի … ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: … այս դղյակում գտար՝ քոնը   կլինի: Կարծես… նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ …նվիրական ու թանկ էր իր համար: … փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում ՝լարովի խաղալիքի պես:… եղել է, ոչինչ, մոռացի´ր:

  1. Տեքստը համաոոտ փոխադրի´ր և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

  • Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:
  • Ո՜վ ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

  • Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

  1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող

բառը:

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ,

բ) Բազմերանգ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

  1. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդհետևյալ հետևությունն արվի.

Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

  1. Տեքստն ուշադի´ր կարդա, հարցերին պատասխանի´ր և աոաջադրանքը կատարի´ր:

Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:

Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ,  կանգնեց մկան բնի առաջ ու անո՜ւշ-անուշ խոսեց.

  • Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու.ա´յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի  համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ  խարդախություն կա»:

Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ: Ասաց.

-էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա: Կատվից ո՞վ է լավություն տեսել, որ:

Հարցեր և առաջադրանք.

Այս պատմության մեջ  կարևո՞ր է (այս հարցերի պատաս­խանները տեքստում գտի՛ր, քո պատասխաններն  հիմնավորի՛ր)՝

  • Ո՞րտեղ է մկան բույնը,
  • ի՞նչ մուկ է ապրում բնում,
  • ո´ւմ հետ է ապրում մուկը,
  • ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն,
  • ինչպե՞ս եկավ կատուն.
  • կատուն որտեղկանգնեց
  • ինչպե՜ս խոսեց կատուն.
  • կատուն մկանն ինչպե՜ս դիմեց.
  • կատունի՞նչ ասաց
  • ինչպե´սմտածեցմուկը.
  • ի՞նչ մտածեցմուկը
  • մուկն ի՞նչ արեց
  • մուկն ի՞նչ ասաց.
  • դրանից հետո կատուն ի՜նչ արեց:

Տեքստը համառոտի´ր՝ դուրս հանելով  այն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք ավելորդ են :

  1. Ա և Բ- տեքստերը համեմատի´՚ր և արտահայտված

մտքերի տարբերությունը գրի´ր:

Ա. Եկրագնդի բևեռային շրջաններում, Արկտիկայում և  Անտարկտիդայում, արևը մի քանի ամիս հորիզոնում չի երևում, և բևեռային գիշերներ են լինում: Ցերեկը երևում են աստղերն ու լուսինը:

 

Բ.  Երկրագնդի  բևեոային շրջաններում, Արկտիկայում և Անտարկտիդայում  արևը մի քանի ամիս հորիզոնում չերևաց, և բևեոային գիշերներ եղան: Ցերեկը երևացին աստղերն ու լուսինը:

  1. Որտեղ կետադրված չէ՝ կետադրի´ր:

Ձուկը երբ ուշքի եկավ.  դարձավ  ասաց մարդու լեզվով

Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե. ասա´,  ես կկատարեմ քn արած լավության փոխարեն:

Ինձ մի այնպիսի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:

Դու սեր ես ուզում, հրաշալի’ տղա, շա´տ լավ, կտրի´ր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա´ մարդկանց մեջ  երգի’ր խրատեց ձուկը Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացի´ր, որ քարը սիրտ դարձավ:

 

Եվ  Փաթաթվելով ալիքների մեջ՝ նա սա սուզվեց ծովի խորքը :

Ես վաղուց էի հայտնելու իմ մտադրությունը ասաց նա: Իմ գնալու ժամանակն է ասաց թագավորին այլևս անելիք չունեմ այստեղ:

Խռովել եմ իմ ծաղկից խոստովանեց Փոքրիկ իշխանը:

Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ, ասաց լապտե- րավառը:

Թագավորին էլ ասաց
Իմ գնալու ժամանակն է:

Չկարողացա ինձ զսպել շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: Լսում եմ քեզ ասաց աշխարհագրագետը:

  1. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:
  2. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերց- րին դեպի հարավ:

Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհի տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:

Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:

Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:

  1. Գրավոր պատմի´ր, թե ինչպես ես անցկացնելու ամառային հանգիստդ (կարող ես նաև հորինել):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խմբագիր՝             Ռուբեն Վարդանյան
Սրբագրիչ՝            Դորա Մարտիրոսյան
էջադրումը՝           Գևորգ Հմայակյան
Տեխ. Խմբագիր՝     Շուրա Հայրյան
Նկարիչ՝                Գոհար Սանոյան

 

Ստորագրված է տպագրության՝ 30.06.95թ.: Չափսը՝ 54X84 1/16: Թուղթ՝ օֆսեթ N1: Տպագրությունը՝ օֆսեթ: Տպաքանակը՝ 85000 : Պատվեր՝ 431:

ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչություն: Երևան, Ա.Բաբաջանյանի փողոց:

 

 

Տպագրված է «Հակոբ Մեղապարտ Տպագրատուն» բաժնե — տիրական ընկերությունում: Երևան-9, Տերյան 91:

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s