Posted in Ուսումնական ճափորդություն

Հայրենագիտական  ≪շենացնող≫ ճամփորդություն Շենիկում( Արմավիրի մարզ)

54257642_988128398243985_3144067484038987776_nՃամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ գյուղ Շենիկ

  • Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզ, 2.2 դասարանի սովորողներ:
  • Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արմավիր-Երևան
  • Ճամփորդության օրը՝….
  • Ճամփորդության պատասխանատուներ՝  Մարգարիտա Հովնանյան, Սեդա Խաչատրյան,  Մարիամ Մնացականյան:

Նպատակը՝ տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում,մանկավարժական, կրթական փոխանակումներ Շենիկ գյուղի միջնակարգ դպրոցում, տնօրեն՝ Պողոսյան:

Քայլք գյուղում,  պատմամշակութային վայրերի ծանոթացում՝ Դամբարանադաշտ,  Մշակույթի տուն:

Անհրաժեշտ իրեր՝

Թվային միջոցներ՝ տեսախցիկ, այնագրիչ, ֆոտոխցիկ:

Սնունդ, ջուր, ջրաման:

Ուսապարկ:

Համապատասխան սպորտային համազգեստ:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

  • Մուտքագրում են անհրաժեշտ նյութերի ցանկը
  • Հարցեր են մշակում տեղի բնակիչների հետ՝ հարցազրույց վարելու համար:
  • Դպրոցի սովորողների հետ իրականացնում ենք Ծաղկազարդ(Ծառզարդար)  ծեսը:
  • Վերադառնալուց հետո  պատրաստում ենք տեսանյութ և տեղադրում բլոգում, ենթակայքում և այլ սոցիալական ցանցերում:

Անելիքներ՝

  • Այցելում ենք դպրոց, ծանոթացնում ենք Շենիկի միջնակարգ դպրոցի սովորողներին մեր կրթական ծրագրին, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքին, դասավանդողների, սովորողների բլոգներին:
  • Երաժշտության դասավանդող Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ սեբաստացի սովորողները կներկայացնեն մեր ազգային երգերը, պարերգերը, որին մասնակից կդարձնեն նաև Շենիկի միջն. դպրոցի սովորողներին, կուսուցանեն:
  • Սեբաստացիները  հարցազրույց կվերցնեն, քայլքով կշրջենք գյուղում, սովորողները կլուսանկարեն գյուղի տեսարժան վայրերը, հեռվից կտեսնենք նաև Ախուրյան և Արաքս գետերի ներդաշնակ հոսքը:

Գյուղի պատմությունը՝ Շենիկ, գյուղ ՀՀ Արմավիրի մարզում ։ Գտնվում է մարզկենտրոնից 27 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1125 մ։ Շենիկ է անվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. դամբարանադաշտ, մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. բնակատեղի և 3-5-րդ դդ. ամրոց։

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s