Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 18.03.2019

«Յաղագս Նորին Յոհանու մասին»

Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց, խաղկատակ լիներ նոցա. Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության, որում ծարաւեալ, պասքեալ փափաքէր, սակայն միահանէք այն էին նորա: Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորացն, և զուղտու զձայն ածեր կառաչելով, , զօրէն ուղտու այնպես փարելով: Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց  գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու փոխանակ ընդ մեղաց իւրաեանց. և ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս: Այսպիսի էր այրս Յոհանս, այսպիսի գործս գործէր վասն ագահության:

Բառարան

Սոյն-այս

Յորժամ երթար- երբ գնում էր:

Խաղկատակ լինէր- խեղկատակություն, միմոսություն անել:

Որում ծարաւեալ պասքեալ փափաքէր- որին անհագաբար փափագում էր:

Սակայն միահանէք այն էին նորա- և այդ խեղկտակությունները միջոց էին նրա համար:

Ի չորք անկեալ յոտս և ի ձեռս- ոտքերի և ձեռքերի վրա ընկած, չորեքթաթ:

Փարելով-շրջելով:

Զմուրհակս-մուրհակ:Ի վերայ ողին Յոհանու- դնում էին Հոհանի ողնաշարի վրա կամ ողնաշարին:

Փոխանակ ընդ մեղաց իւրաեանց- իրենց մեղքերի փոխարեն կամ իբրև իրենց մեղքերին թողություն տալու համար:

Այսպիսի գործս գործէր վասն ագահության- այսպիսի գործեր էր գործում կամ անում ագահության համար:

Առաջադրանքներ

1.Տեքստը թարգմանե՛ք աշխարհաբար՝ օգտվելով բառարանից:

2. Տեքստից դուրս գրե՛ք այն բառերը, որոնք բառարանում բացատրված չեն և որոնք ձեզ համար անհասկանալի են:

3.Տրված նախադասությունների դիմաց աշխարհաբարով գրի՛ր այնպես, ինչպես կկարդաս գրաբարում:

Օրինակ՝

Սոյն Յոհան եպիսկոպոս՝ որդի Փառնիյա յորժամ երթար առ թագավորն Հայոց- Սույն Հոհան եպիսկոպոս որդի Փառնիյա հորժամ երթար առ թագավորն Հայոց:

Որպես խաղալով զանձն իւր կրթէր յագահության-

 Ի չորք անկեալ յոտս և իձեռս սողէր առաջի թագավորաց-

Ի թագավորացն Հայոց ստացաւ իւր գեւղս և ագարակս և գանձս-

Իսկ թագավորքն զմուրհակս գիւղաց կամ զագարակաց  գրեալ և կնքեալ դնէին ի վերայ ողին Յոհանու-

4.Նկարագրի՛ր Հոհանին, կցանկանայիր հասնել մեծ փառքի Հոհանի օրինակով: Հիմնավորի՛ր պատասխանդ:

Ծանոթություն: Գրաբարում ներկա ժամանակաձևն ունի հետևյալ վերջավորությունները՝

Ամ-խաղամ (խաղում եմ), գրեմ  (գրում եմ)

Աս-խաղաս (խաղում ես) գրես   (գրում ես)

Այ-խաղա (խաղում է)    գրէ  (գրում է)

5.Աշխարհաբա՛ր դարձրու` խնդրէ, հայցէ, գտանէ բառերը:

6.Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Ժա)      Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:  

կամիք              — կամենում եք

արասցեն         — անեն, կանեն, պիտի անեն, անելու են

արասջիք         — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք:

Լրացուցիչ կրթություն 18.03.2019

Թարգմանել գրաբարից աշխարհաբար 18.03.2019

Թարգմանել ռուսերենից

Արդյունքները

Թարգմանություն ռուսերենից 18.03.2019

  1. Լուիզա Եղիազարայն-«Թիթեռնիկը և թրթուրը»
  2. Մելիք Ադամյան- «Սոխակն ու թուփը»
  3. Կարեն Մարգարյան- «Գողը»
  4. Մարկ Հովհաննիսյան-«Հավերժական վեճ»
  5. Անահիտ Վերմիշյան- «Ո՞վ է ամենից լավ թաքնվում»
  6. Տիգրան Գրիգորյան- «Երեք հարված փայտով»
  7. Արման Գևորգյան —«Ինքնասպանություն գործած մարդու հավատը»
  8. Սեդա Մարգարյան- «Ով է ամենից լավ թաքնվում»
  9. Արինա Ազնաուրյան
  10. Արարատ Ոսկանյան- «Մշտական կռիվ»

Թարգմանություններ գրաբարից

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s