Հեծանվասպորտ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզ 5 տարեկանների խումբ
5 տարեկանների խմբի հետ հեծանվասպորտի ստուգատեսին փորձեցինք հաղթահարել նախատեսված չափորոշիչները, արդյունքում ունեցանք իսկական հեծանվային շքերթ։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին հեծանվավարությանը։ Ստուգատեսին մասնակցեցին 25 սովորողներ։ Մեծամասնությունը վարում էր երկանիվ հեծանիվ, մի քանիսն էլ քառանիվ հեծանիվ։ Հեծանվավարությունից առաջ, սովորողներն արտասանեցին Հ․ Թումանյանի բանաստեղծություններից։