Posted in Մեդիակրթություն

Մայրենի 6-րդ դասարան 13.03.2019

  • Չորեքշաբթի  13.03.2019

Եղիշե Չարենց

  • Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց-
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

  • Ե. Չարենցը ինչի՞ հետ է համեմատում կյանքը առաջին բանաստեղծության մեջ:
  • Քո բառերով գրի՛ր՝ ինչպե՞ս է նկարագրում Ե. Չարենցը  գարունը:  Գրի՛ր՝ ինչպես դու կնգարագրես գարունը և համեմատի՛ր չարենցյան գարնան հետ:
  • Վերնագրի՛ր բանաստեղծությունները: 
  • Գրի՛ր քո կարծիքը բանաստեղծությունների վերաբերյալ. ինչ հասկացար՝ կարդալով բանաստեղծությունները:

Լեզվական առաջադրանքներ

1. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր՝ առանձնացնելով արմատը և ածանցը:

Օրինակ՝ հողագործ=հող(արմատ) +ա+գործ(արմատ)

ոտնակ= ոտ(արմատ)+ն+ակ(ածանց)

Հողագործ,  ժամացույց, ոտնակ, փոքրիկ, քաջություն, ջրաղաց, գետակ, բազմերանգ, ոսկեղեն, մրգային, դասասենյակ, պատմություն, էջանշան, կեսօր, հյուրընկալ, անօգուտ, թագուհի, երգահան, անձեռակերտ, անդամավճար, բազմանդամ, զարդատուփ, դափնեվարդ, մարդկային, բարձրախոս, լայնարձակ, ընթերցարան, գլուխգործոց, մրցակից, տողադարձ, օձաձև:

2. Հայկական այբուբենի տառերով արտահայտված ՋՂԱ,  ԺԵ,  ՓՈԽ, ՌՃԺԱ, ՁԷ, ՊԻ, ԼԱ, ՆՀԴ, ՑՅԺԶ,  թվականները գրի՛ր արաբական թվանշաններով:

Aybuben

Ծանոթություն՝ Ւ-ը մաշտոցյան այբուբենի տառերից է, որը մնացել է ՈՒ-ի մեջ:

3. 345, 554, 76, 89, 1987, 875, 34, 74. 18 թվականները գրի՛ր այբուբենի տառերով:

Լրացուցիչ կրթություն  Թվականները գրի՛ր այբուբենի տառերով

Սովորի՛ր անգիր Ե. Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն», «Կյանքը-երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն» բանաստեղծությունները:

 

 

 

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s