Posted in Թարգմանություններ

Մայրենի 6-րդ դասարան 04.03.2019

Թարգմանություն գրաբարից, ռուսերենից

Ժամկետը՝ Ուսումնական երրորդ շրջանի յուրաքանչյուր երկուշաբթի

Մասնակիցներ՝6.5 դասարանի սովորողներ

Նպատակը՝զարգացնել օտար բառերը, նախադասությունները մայրենի լեզվով վերարտադրելու կարողությունը, օտար բառերի հայերեն համարժեքը բառարանով գտնելու իմացությունը: Գրաբարից թարգմանությունների միջոցով  տարբերակել մայրենի լեզվի բառերի իմաստները՝ գրաբարով, արևելահայերենով, միևնույն բառը գործածել տարբեր լեզուներում՝ աշխարհաբարում, գրաբարում տարբեր իմաստներով, գրաբարի ուղղագրության իմացություն:

Ընթացքը՝Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ամեն շաբաթ կատարում է թարգմանություն գրաբարից, կամ ռուսերենից: Արդյունքում ունենում ենք հետաքրքիր աշխատանքներ, թարգմանություններ, որոնց մեջ արտահայտվում է նաև յուրաքանչյուր սովորողի մտածողությունը, ձևավորվում է թարգմանական աշխատանք կատարելու հմտությունները, միտքը ճիշտ ձևակերպելու կարողությունները:

Թարգմանել գրաբարից, ռուսերենից

≪Արջ և մրջիւն≫ (Մ. Գոշ ≪Արջը և մրջյունը≫ առակից հատված )

Զբոյն մրջեան արջ փորէր, և լեզուաւ ժողովէր և ուտէր: Եւ  հնարի մրջիւն սատակել զնա. Երթա առ պիծակ և զոռեխ և մժեխ և շանաճանճ և բրէտ, և առ նմանս սոցին, և աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն՝ հարկանեն զաչս և զլսելիս արջուն, և հարկանէ գլուխ զքարի: Եւ ի սաստկութենէ ցաւոց՝ զբերան բացեալ գոչէր:

Հիշի՛ր՝ գրաբարում ոյ կարդացվում է ույ,  ու-ն ձայնավորից առաջ՝ վ՝ լեզուաւ-լեզվավ, իւ-յու, ւ-վ՝

Զնա- ըզնա, ցաւակցեն-ցավակցեն, ցաւոց-ցավոց, զքարի-ըզքարի, բացեալ-բացյալ, մրջեան-մրջյան, զբերան-ըզբերան, զաչս-ըզաչս, զլսելիս-ըզլսելիս:

Բառարան

զաչս-աչքերը,

զլսելիս-ականջները,

արջուն-արջին

փորէր- փորում էր,

երթա- գնում է,

զոռեխ-իշամեղու,

բրէտ-կրետ,

սաստկութենէ- սաստկությունից,

ցավակցեն-կարեկցում են,

հարկանեն- զարկում են,

բացեալ-բացած

լեզուավ-լեզվով

ցաոոց-ցավից

Կարդա՛լ և թարգմանե՛լ աշխարհաբար՝ արևելահայերեն՝ օգտվելով բառարանից, վերևում նշված բառերի բացատրությունից:

Օգտվելով վերը նշված հուշումից տրված բառերը գրել աշխարհաբար՝ արևելահաըերեն: h

Գրաբար                                    Աշխարհաբար

Բոյն-

Բոյս-

Աւազ-

Մարտ թարգմանություն ռուսերենից 04.03.2019

  1. Մանրէները__թարգմանեց Կարեն Մարգարյանը:
  2. Կատուն ծառի վրա__ թարգմանեց Լուիզա Եղիազարյան
  3. Սոխակն ու թուփը_ թարգմանեց Մարկ Հովհաննիսյան
  4. Կատուն ծառի վրա _թարգմանեց Արման Գևորգյան
  5. Ընդհանուր ոչինչ— թարգմանեց ՍԵդա Մարգարյան
  6.   Քիթ և Բերան-թարգմանեց  Արարատ Ոսկանյան
  7.    Սպասասրահում_ թարգմանեցԴավիթ Սողոմոնյան
  8. Ո՞վ է ամենից շատ սիրում- թարգմանեց Տիգրան Գրիգորյանը
  9. Տառապանքի պատճառը— թարգմանեց Մարիա Ազնաուրյանը
  10. Մանրադրամ  -թարգմանեց Արինա Ազնաուրյանը
  11. «Սև ակնոց»-Անահիտ Վերմիշյան

Թարգմանություն գրաբարից 4.03.2019

  1.     Արջն ու մրջյունը _թարգմանեց Մելիք Ադամյան
  2.    Արջն ու մրջյունը  _թարգմանեց      Գոռ Մնացականյան
  3. Արջն ու մրջյունը -թարգմանեց Սաթենիկ Մանուկյան
  4. Արջն ու մրջյունը — թարգմանեց Սարգիս Հովհաննիսյան
  5. Արջն ու մրջյունը- թարգմանեց Ջուլիետա Բաբայան
  6. Արջն ու մրջյունը Անդրե Վիրաբյան

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s