≪Արջ և մրջիւն≫ (Մ. Գոշ ≪Արջը և մրջյունը≫ առակից հատված )
Զբոյն մրջեան արջ փորէր, և լեզուաւ ժողովէր և ուտէր: Եւ հնարի մրջիւն սատակել զնա. Երթա առ պիծակ և զոռեխ և մժեխ և շանաճանճ և բրէտ, և առ նմանս սոցին, և աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն՝ հարկանեն զաչս և զլսելիս արջուն, և հարկանէ գլուխ զքարի: Եւ ի սաստկութենէ ցաւոց՝ զբերան բացեալ գոչէր:
Հիշի՛ր՝ գրաբարում ոյ կարդացվում է ույ, ու-ն ձայնավորից առաջ՝ վ՝ լեզուաւ-լեզվավ, իւ-յու, ւ-վ՝
Զնա- ըզնա, ցաւակցեն-ցավակցեն, ցաւոց-ցավոց, զքարի-ըզքարի, բացեալ-բացյալ, մրջեան-մրջյան, զբերան-ըզբերան, զաչս-ըզաչս, զլսելիս-ըզլսելիս:
Բառարան
զաչս-աչքերը,
զլսելիս-ականջները,
արջուն-արջին
փորէր- փորում էր,
երթա- գնում է,
զոռեխ-իշամեղու,
բրէտ-կրետ,
սաստկութենէ- սաստկությունից,
ցավակցեն-կարեկցում են,
հարկանեն- զարկում են,
բացեալ-բացած
լեզուավ-լեզվով
ցաոոց-ցավից
Կարդա՛լ և թարգմանե՛լ աշխարհաբար՝ արևելահայերեն՝ օգտվելով բառարանից, վերևում նշված բառերի բացատրությունից:
Օգտվելով վերը նշված հուշումից տրված բառերը գրել աշխարհաբար՝ արևելահաըերեն: h
Գրաբար Աշխարհաբար
Բոյն-
Բոյս-
Աւազ-