Երկարացված օրվա պարապմունքին սովորողները պատասխանեցին տրամաբանական, ուսուցողական հարցերին, ներկայացրին իրենց սիրելի հերոսներին, պատկերեցին իրենց երկիրի այն վայրը, որը հարազատ է իրենց, սիրում են կամ գանցել են ճամփորդության:
Month: Փետրվարի 2019
Հեծանվասպորտի պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ
Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 2.2 դասարանի սովորողները, 2.1 դասարանի սովորողները՝ Նարե Սուքիասյան, Արամ Բադալյան, երկարացված օրվա չորրորդ խումբը՝ Անգելինա Ղազանչյան, Մարի Սարդարյան՝ իրենց նախատեսված հեծանվասպորտի պարապմունքի ժամերին:
Չորրորդ խումբ՝ Մարիի երկրորդ պարապմունքն էր, արդեն հեծանիվ վարելու ինքնուրույն փորձեր էր անում, բավականին լավ էր ստացվում, Անգելինայի առաջին պարապմունքն էր, սովորեցինք կանոնները, փորձեցինք կիրառել հեծանիվ վարելու ընթացքում:


2.2 դասարան
Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ
2.2 դասարանի սովորող Դավիթ Չալիկյանը ավարտեց աշխատանքը՝ փորձեց ինքնուրույն գրել ա և ս տառերը, որից հետո միասին սովորեցինք Շշ տառը, ընթերցեցինք շ տառով սկսվող բառեր, փոքրիկ հատված, փորձեցինք նաև գրել սովորել Շ շ տառը:



Հովիկ Մելքոնյանը սովորեց վարել հեծանիվ:


Լողի պարապմունք առաջին դասարան


Լողի պարապմունքին սովորողները նախավարժանքից հետո ջրում սկսեցին կատարել մարզիչի հրահանգները, ջրում կատարվող վարժությունների նպատակն էր հետևել ջրում ոտքերի ճիշտ աշխատանքին, ճիշտ շնչառությանը:



Պարապմունք 3.1 դասարանում


Ընթերցեցինք Սարյանի կտավների մասին, նկարագրեցինք դրանցից մեկը, իսկ սովորողները նկարեցին այն ինչ լսեցին նկարագրության ընթացքում. <<Մեր առջև Հայաստանն է, նրա հուլիսյան չոր տապը, ճաքճքած հողը, լեռնային սուր հոտը, ծաղկած դեղձենին>>:

Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ


3.2 դասարանի սովորող Աբել Մինասյանի դրսևորած վարքը համեմատաբար մյուս պարապմունքներին բավականին լավ էր, ինքնակամ կատարեց առաջադրանքը, այս անգամը աշխատանքը ավարտեց՝ նկարեց իր սիրելի հերոսին և գրեց փոքրիկ պատմություն այդ հերոսի մասին, այդ ընթաքում էլ ուղղեցինք ուղղագրական սխալները, փորձեց ճիշտ ձևակերպել նախադասությունները, ճիշտ գործածել բառերը:
Հովիկ Մելքոնյան՝ գունավորեց պատկերված նկարները, որից հետո փորձեցինք նկարել նույն նկարները, գունավորել, զարգացրեցինք մոտորիկան:


Հեծանվասպորտի պարապմունք



Հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին 5 տարեկանների խումբը՝ Շուշի Սարգսյան, Շուշան Կարապետյան, Սուրեն Խերունց, Սամվել Ավետյան, 2.1 դասարանի սովորողներ՝ Լիլյա Մանուկյան, Լիլյա Մուրադյան, Էմիլի Գրիգորյան, Լաուրա Գևորգյան, Գարիկ Գասպարյան, 3.1 դասարանի սովորողներ՝ իրենց համապատասխան ժամերին: 5 տարեկանների խմբից Շուշանի և Սամվելի հեծանվասպորտի առաջին պարապմունքն էր, որի ընթացքում սովորեցին հեծանիվ վարելու կանոնները, ընդ որոում Շուշանի թեև առաջին պարապմունքն էր, բայց արդեն ինքնուրույն փորձեր էր անում, կարողանում էր ճիշտ ղեկավարել ղեկը: 2.1 դասարանի սովորողներից Լիլյա Մանուկյանը երկրորդ պարապմունքին արդեն ինքնուրույն կարողանում է վարել հեծանիվը, պահպանել հավասարակշռությունը, Լիլյա Մուրադյանի հետ դեռ փորձում ենք ինքնուրույն ղեկավարել ղեկը, ընթացքի մեջ գցել հեծանիվը, պահպանել հավասարակշռությունը, իսկ մյուսները և 3.1 դասարանի սովորողները վերհիշեցին հեծանիվ վարելու կանոնները և ակտիվ սկսեցինփ վարել:
Հեծանվասպորտի պարապմունք 5 տարեկանների խումբ Հարավային դպրոց-պարտեզ
5 տարեկանների խմբից հեծանվասպորտի պարապմունքին մասնակցում էին Հովսեփյան Հայկը, Միքայելյան Արսենը,Մարիա Մելիքյանը, Էլինա Բալաբանյանը,Շուշան Հակոբյանը: Հեծանվասպորտի այս պրապմունքին բավականին ակտիվ էին Հայկը, Էլինան, Արսենը՝ հիշելով և կիրառելով հեծանիվ վարելու կանոնները ինքնուրույն փորձեր արեցին, Մարիայի և Շուշանի հետ դեռ սովորում ենք ոչ միայն ճիշտ դիրքի բերել ոտնակները, այլ նաև ճիշտ ուղղությամբ պտտել, վարելու ընթացքում ինչպես պահել ղեկը:
Պարապմունք նոր ընդունված սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ


Մհեր Խանլյանի հետ միասին վերհիշեցինք, ինչպես օգտվել outlook ծրագրից, Ստեփան Բադալյանի հետ քննարկեցինք բլոգի վերաբերյալ մի քանի հարցեր, քայլեր, որոնք մինչ այդ չէր ստացվում, Անգելինա Ղազանչյանի հետ՝ Word ծրագրից:
Պարապմունք հատուկ կարիքով սովորողների հետ Հարավային դպրոց-պարտեզ


3.2 դասարան՝ Ադամ Բենսայի, Աբել Մինասյան: Սովորողների հետ արունակում ենք առաջադրանքը, որի հիմնական նպատակն էր հարստացնել բառապաշարը, զարգացնել մտածողությունը, միաժամանակ ուշադրությունն դարձնելով ուղղագրությանը: Ադամի հետ աշխատանքը ստացվում է , փորձում է ինքնուրույն մտածել, կան առաջադրանքներ, որ արագ կողմնորոշվում է, Աբելի բացի այն հիմնական խնդրից որ դրված է իր առաջ՝ ինքնուրույն մտածել, սովորել նոր բառեր, գործածել բառապաշարում, սովորում ենք կենտրոնոնոլա և մտածել միայն դասիմասին , առաջադրանքների, փորձում ենք սովորել վարքի մի քնաի կանոններ դասի ժամանակ դրսևորելու համար: