22.01.2019 վերապատրաստման առաջին օր

Վերապատրաստման առաջին օրը ծանոթացանք մեր վերապատրաստումն անցկացնող Լուսինե Փաշայանի հետ,
ով սիրով մեզ ներկայացրեց կրթահամալիրում իրականցվող հեղինակային այլընտրաքային ծրագրին, սովորեցինք բացել էլեկտրոնային փոստ, օգտվել փոստից, նամակ գրել և այլն:
23.01. 2019 վերապատրաստման երկրորդ օր
Վերապատրաստման երկրորդ օրը Աննա Երիցյանի հետ սովորեցինք ազգային պարերգեր` <<Թամզարա>>, <<Սուրբ Աստված>> շարականները, Լուսինե Փաշայանի օգնությամբ սովորեցինք բլոգ բացել:
24.01.2019 վերապատրաստման երրորդ օր
Սովորեցինք բլոգավարություն, բլոգում բաժինների, էջերի բացում, բլոգի ձևավորում:
25.01.2019 վերապատրաստման չորրորդ օր
Վերապատրաստման բլոգային ծրագիրն վերանայելուց և ամփոփելուց առաջ մասնակցեցինք կրթահամալիրում իրականացվող տոնախմբությանը՝ Մեդիաուրբաթ-համերգին, վերապատրաստվող խմբով երաժշտության դասավանդող Աննա Երիցյանի և վերապատրաստումն անցկացնող մեր շատ սիրելի Լուսինե Փաշայանի հետ միասին կատարեցինք Թամզարա պարերգը, մեզ միացան նաևմյուս դասավանդողները, սովորողները: